Լիդո

կղզի Վենետիկի ծովածոցում

Լիդո (իտալ.՝ Lido), 12 կմ երկարությամբ կղզի[2], որը բաժանում է Վենետիկի ծովածոցը Ադրիատիկ ծովից։ Գտնվում է Վենետիկի պատմական կենտրոնից մոտ 1 կմ հեռավորության վրա, հայտնի է իր լողափերով։ Ամեն տարի սեպտեմբերին այստեղ անցկացվում է Վենետիկի կինոփառատոնը, որի առաջին արարողությունը տեղի է ունեցել 1932 թվականին։

Լիդո
իտալ.՝ Lido
Տեսակկղզի
Երկիր Իտալիա[1]
Վարչատարածքային միավորՎենետիկ
Մասն էՎենետիկ
Երկարություն11 կմ
Լայնություն1,5 կմ
Մակերես4 կմ²
Բնակչություն14 481 մարդ (2017)
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Վարչականորեն քաղաքը բաժանված է երեք թաղամասի.

  • Հյուսիս՝ այստեղ է գտնվում Լիդոն և այստեղ է անցկացվում Վենետիկի ամենամյա կինոփառատոնը,
  • Կենտրո՝ Մալամոկկո բնակավայր,
  • Հարավ՝ Ալբերոնի։

Ադրիատիկ ծովի կողմից կղզու լողափերի կեսը ավազոտ են և պատկանում են տարբեր հյուրանոցների։ Այդ հյուրանոցների թվում են նաև Թոմաս Մանի «Մահ Վենետիկում» վեպում հիշատակված Excelsior-ը և des Bains-ը։ Լողափերը մասնավոր են, հանրային լողափերը գտնվում են կղզու հյուսիսային և հարավային կողմերում։

Կղզու սիրտը Սանտա Մարիա Էլիզաբեթ փողոցն է, որի երկարությունը մոտ 700 մ է։ Կղզում կան հյուրանոցներ, խանութներ և ռեստորաններ։

Լիդոյի ափերը ողողող Ադրիատիկ ծովի մակերևույթում ջրի ջերմաստիճանն ամռանը տատանվում է 22-24 °C, իսկ ձմռանը՝ 12-14 °C, սակայն կարող է նվազել մինչև 9 °C[3]։

Պատմություն խմբագրել

Միջնադարում հայտնի է եղել որպես Սուրբ Նիկողայոսի կղզի։ 1053 թվականից հյուսիսային մասում էր գտնվում Բենեդիկտյան աբբայությունը, որը կառուցվել էր նավաստիների հովանավոր Սուրբ Նիկողայոս Զմյուռնացու մասունքները պահպանելու համար։ 1389 թվականին եկեղեցուց ոչ հեռու գտնվող մի փոքրիկ մաս հատկացվել է Վենետիկի հանրապետությանը՝ հրեաների համար գերեզմանոց նախատեսելու համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. RCadmin (2016 թ․ հունիսի 7). «Municipalità Lido Pellestrina». Comune di Venezia. (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
  3. Павел Храмов (2012 թ․ հոկտեմբերի 18). «Остров Лидо». avs-travel.org (ռուսերեն). «AVS Travel»: журнал. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդո» հոդվածին։