Սուվլակի, մանր կտրատված մսից խորոված, որը պատրաստվում է փայտե շամփուրների վրա և հատուկ է հունական խոհանոցին։ Հունաստանում սուվլակի պատրաստում են հիմնականում խոզի, այլ երկրներում ոչխարի, հավի ինչպես նաև ձկան մսերից։ Միսը միջին չափերի բաժանելուց հետո մարինացվում է, որի համար անհրաժեշտ է ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, օրեգանո, աղ և պղպեղ, որից հետո անց է կացվում փոքրիկ շամփուների վրա և խորովվում բացօթյա կրակին կամ ածուխի վրա։ Սուվլակին համարվում է հունական արագ սննդի առաջատար, այդ իսկ պատճառով այն վաճառվում է գրեթե բոլոր արագ սննդի կետերում։ Շատ հաճախ այն վաճառվում է շամփուրներով, չոր հացի և կիտրոնի հետ, կամ այն հանվում է և թաթախվում տոմատի հյութի մեջ, վաճառվում սոխի և չորացրած հացի հետ, հնարավոր է նաև հազարով աղցանով, կարտոֆիլի ֆրիով, մանանեխով և կետչուպով։ Կիպրոսում շատ հաճախ հացից գրպանիկներ են պատրաստում միջուկի համար։ Աղցանի համար կարելի է օգտագործել վարունգ, լոլիկ և կաղամբ։

Սուվլակի
Σουβλάκι
Սուվլակիի բաղադրիչները
Հունական խոհանոց
Ծագում
Տեսակկերակուր շամփուրի վրա
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիրՀունաստան
Բաղադրամասեր
Հիմնականմիս, հաց, օրեգանո, կիտրոն
 Souvlaki Վիքիպահեստում