Սուպսեխ
Սուպսեխ (ռուս.՝ Супсех), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մունիցիպալ կազմավորման մեջ։ Գտնվում է Անապայից 4 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 101 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Սուպսեխ | |||
ռուս.՝ Супсех | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Քաղաքային օկրուգ | Անապայի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Անապայի քաղաքային օկրուգ[1] | ||
Հիմնադրված է | 1870 թ. | ||
ԲԾՄ | 101 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 6669 մարդ (2010[2]) | ||
Ազգային կազմ | ռուսներ, հայեր | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Փոստային դասիչ | 353411 | ||
ՍՎՏԲՀԴ | 3203819001 | ||
| |||
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2002 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 6335 մարդ, որից 69,6% - ռուսներ, 22,6% - հայեր, 2,3% - ուկրաինացիներ, 1% - հույներ, 0,7% - բելառուսներ և այլն[3]։
2010 թվականին գյուղն արդեն ուներ 6669 բնակիչ։
Տնտեսությունը
խմբագրելԽորհրդային տարիներին գյուղում գործում էր երկու կոլտնտեսություն։ Բնակիչներն զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկային բույսերի, արևածաղկի մշակությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկայան և կենցաղսպասարկման կոմբինատ։
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1887 թվականին։ Հայերը եկել են Սամսունի շրջակայքի գյուղերից` 1888 թվականին։
Գյուղի մոտակա բարձունքի վրա 2005 թվականին տեղադրվել է բետոնյա խաչ` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին (բարձրությունը` 18 մ, լայնությունը` 8 մ)[4][5]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |