Պանագիա Սումելա (հուն․՝ Παναγία Σουμελά, թուրքերեն՝ Sümela Manastırı), Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանը պատկանող չգործող ուղղափառ եկեղեցի։ Կառուցվել է IV դարի վերջին և V դարի սկզբի։ Գտնվում է Թուրքիայի Տրապիզոնի մարզում։ Չորրորդ դարից այստեղ է պահվել հրաշագործ Աստվածածին Պանագիա Սումելա սրբապատկերը, որը, ըստ ավանդության, նկարել է Ղուկաս ավետարանիչը։ 1923 թվականին սրբապատկերը հույն-թուրքական բնակչության փոխանակության ժամանակ Պոնտոսի հույների կողմից դուրս է բերվել Թուրքիայից։

Սումելա վանք
հուն․՝ Παναγία Σουμελά
Հիմնական տվյալներ
Տեսակվանք, տեսարժան վայր և հնագիտական հուշարձան
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՄաչկայի գավառակ
ԹեմMetropolis of Rodopoli?
Հիմնական ամսաթվերը386
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
Հիմնադրված386
Քարտեզ
Քարտեզ
 Sumela Monastery Վիքիպահեստում
sumela.gov.tr(թուրքերեն)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1397
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն խմբագրել

Վանքը հիմնադրել է Վարնավա վանականը (375-ից 395 թվականներին)[1], իսկ հագարական (արաբական) ասպատակություններից հետո ավերված վանական համալիրը 6-րդ դարում վերականգնել է Սուրբ Սոփրոնիուս Երուսաղեմցին։

Բյուզանդական դարաշրջանում վանքը ծաղկում է ապրել և վայելել կայսրերի սերը, որի շնորհիվ Տրապիզոնի կայսրության ժամանակ դարձել է Պոնտոսի ամենաազդեցիկ ու հարուստ վանքը։ Տրապիզոնի կայսրության անկումից հետո բոլոր արտոնություններն անցնում են սուլթան Սելիմին և հաջորդող օսմանյան միապետերին։

Վանքն իր ամենածաղկուն շրջանին է հասել XVIII-XIX դարերում։

 

Հույն-թուրքական բնակչության փոխանակության ժամանակ հույն ուղղափառ բնակչությունն արտաքսվել է Անատոլիա՝ ըստ Լոզանի կոնֆերանսի. դրանից հետո վանական համալիրը դատարկվում է։ Մենաստանի մասունքները, այդ թվում և Պանագիա Սումելա հրաշագործ սրբապատկերը 1930 թվականին տեղափոխվել են Հունաստան և ցայսօր պահպանվում են նոր Պանագիա Սումելայում՝ Վերիայում (Մակեդոնիա

Մի քանի դար շարունակ վանական համալիրը ուխտատեղի էր ոչ միայն Պոնտոսի հույների, այլև համայն աշխարհի քրիստոնյաների համար, սակայն թուրքերը խիստ բացասաբար էին մոտենում այդ ուխտագնացություններին։ Առաջին անգամ թույլատրվեցին ուխտագնացությունները 2007 թվականից[2]։

2010 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարությունը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության խնդրանքով թույլ տվեց պատարագ[3] անցկացնել վանական համալիրում։ Այն առաջին անգամ էր սկսած 1922 թվականից[4]։ 2010 թվականի օգոստոսի 15-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին Բարդուղիմեոս I պատրիարքը[5] պատարագ մատուցեց վանքում, որին մասնակցեցին հարյուրավոր ուխտավորներ աշխարհի տարբեր ծագերից[4]։

Այսօր վանական համալիրը փակ է և վերականգնվում է[6]։

Ժամանակակից վանքը Վերիայում խմբագրել

1930 թվականին Էլեֆթերիոս Վենիզելոսի ջանքերով, որ կարգավորվի Հույն-թուրքական հարաբերությունները, Աթենք հրավիրեց Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինյոնյուին։ Արդյունքում հունական պատվիրակություն այցելեց Պոնտոս, որ հետ ստանա ուղղափառ մասունքներն ու հելլենական արժեքները։

1930 թվականին Սումելա վանքի երկու միաբան էին ողջ։ Սակայն հրաժարվեցին մեկնել պատվիրակության հետ, քանի որ շատ ծեր էին կամ էլ նրա համար, որ չտեսնեն թուրքական բարբարոսությունները և նորից չվերապրեն այդ վայրագությունները։ Պատվիրակությունն իմանում է, թե որտեղ է դամբարանն ու թաքցրած մասունքները։ Արդյունքում գտնում և Հունաստան են վերադարձնում սրբությունները։ Տիրամոր սրբապատկերը 20 տարի մնում է Աթենքի Բյուզանդական թանգարանում։

1951 թվականին կատարվում է Պոնտոսի հույների երազանքը և կառուցվում նոր Պանագիա Սումելան Վերիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 400 паломников из России посетила Сумельский монастырь в Турции
  2. Православие. Панагия Сумела
  3. «Dormition in Turkey. Liturgy on the Black Mountain». chiesa.espresso.repubblica.it. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 Впервые за несколько десятилетий в древней обители Панагия Сумела совершена Божественная литургия Патриархия.Ru, 16 августа 2010.
  5. Chrysopoulos, Philip. «Panagia Soumela Monastery to Remain Closed Until August 2018 | Greek Reporter Europe» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. İHA, AA-. «Sümela Manastırı 1 yıl ziyarete kapatılıyor». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել