Սնեժնիկ (սլովեն.՝ Snežnik), 85 կմ² մակերեսով, լայն կարստային կրաքարային սարահարթ, որը տեղակայված է Սլովենիայի Դինարյան բարձրավանդակում[1][2]։

Սնեժնիկ
Տեսակլեռ և սարավանդ
Երկիր Սլովենիա
ԼեռնաշղթաKranjska Karst?
Բարձրությունը ծովի մակարդակից1795 մետր
Մակերես85 կմ²
Բարձրագույն գագաթՎելիկի Սնեժնիկ

Աշխարհագրական նկարագիր խմբագրել

 
Սնեժնիկը բարձունքից

Սնեժնիկը հիմնականում կազմված է կավճային և յուրայի շրջանի կրաքարերից։ Վերին հատվածում կան նաև ոչ մեծ քանակի դոլոմիտներ։ Սառցե ժամանակաշրջանի ընթացքում սարահարթի մակերևույթը պատվել է սառույցով։ Ռելիեֆը որպես կանոն հարթ է, բայց ունի բազմաթիվ չոր հովիտներ, խառնարաններ, մոտավորապես 300 քարանձավներ և թմբեր[1]։Մակերևույթն առավելապես քարքարոտ է։ Քանի որ Սնեժնիկ սարահարթը գտնվում է Ադրիատիկ ծովից 28 կիլոմետր հեռավորության վրա, տեղումների տարեկան քանակն այստեղ հասնում է 3000 միլիմետրի։ Ձմռանը սարահարթը ծածկվում է ձյունով։ Սարահարթի կարստային կազմի հետ կապված, այստեղ բացակայում են ջրի մեկերևույթային հոսքերը[1][2]։

Սարահարթում գտնվում են 2 գագաթներ, որոնք բաժանված են լեռնանցքով։ Սարահարթի ցածր գագաթը Մալի Սնեժնիկն (սլովեն.՝ Mali Snežnik) է, որն ունի 1688 մետր բարձրություն։ Սարահարթի ամենաբարձր գագաթը Վելիկի Սնեժնիկն է (սլովեն.՝ Veliki Snežnik)՝ 1796 մ բարձրությամբ[2]։

Վելիկի Սնեժնիկ լեռը Սլովենիայի Ալպերին չպատկանող ամենաբարձր գագաթն է։ Այն կարելի է տեսնել Սլովենիայի շատ անկյուններից, և հանդիսանում է ճանաչված զբոսաշրջային վայր[3]։ Լեռան վրա տոպոսկոպ կա[2]։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

 
Սնեժնիկ սարահարթի բուսական աշխարֆը

Սնեժինկայի բուսականությունն առաջին անգամ ուսումնասիրել է Հենրիխ Ֆրեյերը 19-րդ դարում, ով հետագայում դարձավ Լյուբլյանայում գտնվող Սլովենիայի ազգային թանգարանի համակարգողը[4]։

Սարահարթը ծածկված է հաճարենու և եղևնու անտառներով, բացառությամբ ամենաբարձր հատվածների, որոնք ծածկված են գաճաճ սոճիներով և խոտային բուսականությամբ։ Սնեժինկայի 1450 մետրից ավելի բարձր հատվածները, որոնք զբաղեցնում են 196 հեկտար տարածք, 1964 թվականին հանձնվել են պահպանության որպես բնության հուշարձան[2]։ Այս տարածքը հանդիսանում է Edraianthus graminifolius, Arabis scopoliana, Campanula justiniana, Nigritella rubra, Gentiana clusii, Gentiana pannonica և այլ ծաղիկների աճման վայր։ Այստեղ ապրող կենդանիներից են՝ գորշ արջը, գայլը, եղջերուն, վարազը, լուսանը[2], ինչպես նաև թռչուններից երկարապոչ անտառաբուն, մարգալորը (մարգահավ), խլահավը, աքարը (դահուճ) և քարարծիվը[1]։

 
Սնեժնիկ սարահարթի համայնապատկերը Վելիկի Սնեժնիկ սարից

Տեսարժան վայրեր խմբագրել

Դրագո Կարոլինայի տունը (սլովեն.՝ Koča Draga Karolina) գտնվում է Վելիկի Սնեժնիկ գագաթից մի քիչ ներքև՝ Խորվաթիայի սահմանի մոտ[3]։ Այն կառուցվել է պրոֆեսոր և ալպինիստ Դրագո Կարոլինայի ղեկավարությամբ և սկզբում ունեցել է կացարանի նշանակություն։ Դրագո Կարոլինան եղել է նաև ալպինիզմի «Snežnik Ilirska Bistrica» ակումբի նախագահը։ Տունն ընդարձակվեց 1977 թվականից 1994 թվականներին և անվանվեց իր առաջին կառուցողի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Snežnik-Pivka». Sigma2 (սլովեներեն). Science and Research Centre of Koper, University of Primorska. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Dobnik, Jože (2011) [2006]. «Pot kurirjev in vezistov NOB». Pespoti.si. Planinska zveza Slovenije. Geodetska uprava Republike Slovenije. Društvo Domicilnega odbora kurirjev in vezistov NOV Slovenije. Točka Veliki Snežnik. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  3. 3,0 3,1 Lukan, Tadej. «Snežnik». Hribi.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  4. Wraber, Tone K ledinskemu imenstvu na ovršju Notranjskega Snežnika(սլովեն.) // Planinski vestnik[en]. — Mountaineering Association of Slovenia, 2003. — Т. 103. — № 11. — С. 31—34. — ISSN 0350-4344.