Սլովենիայի ազգային թանգարան

Սլովենիայի ազգային թանգարան (սլովեն.՝ Narodni muzej Slovenije), թանգարան Լյուբլյանայում, Սլովենիայի առաջատար թանգարան։

Սլովենիայի ազգային թանգարան
NarodniMuzej-ljubljana.JPG
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of Slovenia.svg Սլովենիա
ՏեղագրությունԼյուբլյանա
ՎայրԼյուբլյանա
Հիմնադրված է1821
Կայքnarmuz-lj.si

Թանգարանը տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում՝ Տիվոլի զբոսայգուց ոչ հեռու։ Սլովենիայի ազգային թանգարանը երկրի գիտական ու մշակութային հնագույն հաստատությունն է։ Այն ունի հնագիտական գտածոների, հին մետաղադարամների ու թղթադրամների (դրամագիտության բաժինն առաջին հարկում է), փորագրությունների, նկարների ու դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների հավաքածուներ։

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1821 թվականին որպես «Կրայնայի երկրամասի թանգարան» (գերմ.՝ Krainisch Ständisches Museum)։ Հինգ տարի անց Ավստրիական կայսրության միապետ Ֆրանց II-ը որոշել է անձամբ հովանավորել թանգարանը և հրամայել է այն անվանել «Կրայնայի նահանգային թանգարան»։ 1882 թվականին թանգարանը վերանվանվել է «Կրայնայի նահանգային թանգարան՝ Ռուդոլֆինում»՝ ի պատիվ Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆի։

Սլովենացիների, խորվաթների ու սերբերի թագավորության ստեղծումից հետո փոխվել է թանգարանի անունը՝ «Ազգային թանգարան»։ 1923 թվականին թանգարանի ժողովրդագրական հավաքածուն հանձնվել է Սլովենիայի ազգագրական թանգարանին, իսկ 1933 թվականին կիրառական արվեստի հավաքածուի մեծ մասը փոխանցվել է Սլովենիայի ազգային պատկերասրահին։ 1944 թվականին թանգարանից առանձնացել է Սլովենիայի պատմության թանգարանը (այն ժամանակ՝ Բնական գիտությունների թանգարան), չնայած շարունակել է գործել նույն շենքում։ 1953 թվականին արխիվի մեծ մասը տեղափոխվել է Գրուբերի պալատ։

1992 թվականին թանգարանը անվանափոխվել է և ստացել ներկայիս անվանումը՝ «Սլովենիայի ազգային թանգարան»։

ՇինությունԽմբագրել

 
Դրվագ թանգարանի առաստաղից

Ազգային թանգարանի գլխավոր շենքը գտնվում է Սլովենիայի խորհրդարանի ու արտաքին գործերի նախարության շենքերից ոչ հեռու՝ Լյուբլյանայի ազգային օպերայի շանքի դիմաց։ Շենքը կառուցված է նեոռենեսանսի ոճով 1993-1885 թվականներին։ Թանգարանի շենքը կառուցվել է Վիլհելմ Տրեոյի նախագծով Յան Հրասկիի համագործակցությամբ։ Տրեոն հիմնականում հետևել է վիեննացի ճարտարապետ Վիլհելմ Ռեզորիի նախագծին։

Ինտերիերի դիզայնը մշակել է Հրասկին։ Թանգարանի գլխավոր սրահի առաստաղը զարդարված է նկարիչներ Յանեզ և Յուրի Շուբիցների մեդալիոններով, որոնք ստեղծվել են 1885 թվականին։ Յանեզ Շուբիցը հեղինակել է այլաբանական նկարներ՝ «Կառնիոլան՝ արվեստի ու գրականության պաշտպան» թեմայով, մինչդեռ նույն ժամանակ Յուրի Շուբիցը ստեղել է հայտնի սլլովենացիների չորս դիմանկար՝ Յանեզ Վայկարդ վալվազորի, Վալենտին Վոդնիկի, Զիգմունդ Հերբերշտեյնի և Զիգմունդ Զոյսի դիմանկարները։ Մեդալիոնների միջև եղած տարածությունը նկարազարդել է Կարել Լիպովշեկը։

Թանգարանի շենքի հանդիսավոր բացումը կայացել է 1888 թվականի դեկտեմբերի 2-ին[1]։ Այն դարձել է առաջին շենքը սլովենական տարածքում, որ կառուցվել է հատուկ թանգարանային նպատակով[2]։ Կառույցի առաջ 1903 թվականին կանգնեցվել է քանդակագործ Ալոիզ Գանգլի՝ Յանեզ Վայկարդ Վալվազորին պատկերող արձանը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Kjer že 120 let domuje zgodovina Slovencev» [Where Already 120 Years Resides the History of the Slovenes] (Slovenian)։ MMC RTV Slovenija։ December 2008 
  2. Paulič Anja։ «Archivalia of the Month (July 2013): Wilhelm Rezori: Draft of the Future Building of the Carniolan Provincial Museum (Frontage, Ground Floor, First Floor)»։ Archives of the Republic of Slovenia, Ministry of Culture, Republic of Slovenia։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-11-ին։ Վերցված է հուլիսի 29, 2013 
  3. Rozman Ksenija (1965)։ «Ljubljanski javni spomeniki»։ Kronika: časopis za slovensko krajevno zgodovino (Slovenian) (Zveza zgodovinskih društev Slovenije, sekcija za krajevno zgodovino) 13 (2): 197 

Արտաքին հղումներԽմբագրել