Անտառաբու (լատին․՝ Strix aluco), բվերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված, հազվագյուտ։

Անտառաբու
Անտառաբու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բվազգիներ
Ընտանիք Բվեր
Ցեղ Անտառաբու
Տեսակ Անտառաբու
Լատիներեն անվանում
Strix aluco
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177920
NCBI 111821

Strix aluco sylvatica

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 37-39 սմ է, թևերի բացվածքը՝ 94-104 սմ, կենդանի զանգվածը՝ 450-685 գ։ Էգը խոշոր է արուից։ Մարմնի ընդհանուր փետրածածկը մոխրագույն է, վերևից՝ սպիտակ պտերով, ներքևից՝ լայն, մուգ խայտերով։ Գլուխը կլորավուն է, աչքերը՝ մուգ, կտուցը՝ բաց գույնի։ Հազվադեպ հանդիպում են նաև նարնջադարչնագույն փետրածածկով, մոխրագույն կտուցով անհատներ։ Բացառապես գիշերային թռչուն է։ Հեշտությամբ կարելի է ճանաչել ձայնից՝ արձակում է երկու կռինչ՝ հաջորդվող դադարով, ապա՝ երկարաձգված տատանվող մեկ կռինչ։ Բնակվում է սաղարթավոր անտառներում (Հայաստանում՝ հյուսիսային մարզերի)։

Սննդառություն խմբագրել

Սնվում է մկնակերպ կծողներով, թռչուններով։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բնադրում է ապրիլ-մայիսին՝ ծառերի փչակներում կամ ագռավի, կաչաղակի հին բներում։ Դնում է 47 մմ տրամագծով, սպիտակ 2-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 30 օր։ 30-35 օրական ձագերը կարող են թռչել։

Օգտակար է, կարիք ունի պաշտպանության։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառաբու» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառաբու» հոդվածին։