Սյուզան Գարագաշ
Սյուզան Գարագաշ (օրիորդական անուն, ազգանունը՝ Շուշանիկ Հովհաննեսի Ցեցյան, հուլիսի 20, 1897, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1935)։
Սյուզան Գարագաշ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1897 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 25, 1944 (47 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հովնանյան դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Մկրտիչ Թաշճյան և Միքայել Գարագաշ |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Սյուզան Գարագաշը ծնվել է Թիֆլիսում նավթավաճառի ընտանիքում։ Սովորել է Հովնանյան դպրոցում: Ամուսնացել է դերասան Մկրտիչ Թաշճյանի հետ։ 1913 թվականին Լիլիա Թաշճյան բեմական անունով մտել է թատրոն և սկսել իր գործունեությունը։ 1914 թվականին հրավիրվել է Բաքվի հայկական դրամատիկական խումբը, որտեղ աշխատում էին Սիրանույշն ու Վահրամ Փափազյանը: Մկրտիչ Թաշճյանից բաժանվելով՝ ամուսանցել է Մկրտիչ Գարագաշի (Միքայել Գարագաշ) հետ՝ բեմական գործունեությունը շարունակելով որպես Սյուզան Գարագաշ։
1922 թվականից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի դերասանուհի[1]: Քնարադրամատիկական, կատակերգական ձիրքի, հոգեբանական խաղի շնորհիվ խաղացել է տարբեր ժանրերի պիեսներում։ Համարվում է Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսի Մարքրիտի դերի լավագույն դերակատարը խորհրդային թատրոնում[2]:
ՆերկայացումներԽմբագրել
- Սոնա՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» (1926 թվական)
- Անուշ՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1927 թվական)
- Կեկել՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» (1929 թվական)
- Սյուզան՝ Պ. Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1933 թվական)
- Լուիզա՝ Շիլլերի «Սեր և խարդավանք» (1938 թվական)
- Կեկկա՝ «Բամբասանք և սեր» («Ձկնորսներ») (1941 թվական)
Մեջբերումներ Սյուզան Գարագաշի մասինԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1935 թվական
ԳրականությունԽմբագրել
- Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский - М.: Советская энциклопедия, 1961.- 1214 стб. с илл., 12 л. илл.
- Մանուկյան, Էմմա Գարեգին, Սյուզան Գարագաշ, Ե., 1975:
- Գուրգեն Ջանիբեկյան, «Բարեկամներիս մասին»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Сюзан Гарагаш (Susan Garagash, Сусанна Цецян) - биография - актрисы театра - Кино-Театр.РУ»։ www.kino-teatr.ru։ Վերցված է 2016-07-20
- ↑ webmaster.innobi@gmail.com Alexey S. Zlygostev, E-Mail։ «ГАРАГАШ Сюзан Ованесовна»։ istoriya-teatra.ru։ Վերցված է 2016-07-20
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Սյուզան Գարագաշ»։ avproduction.am։ Վերցված է 2016-07-20