Մկրտիչ Թաշճյան

հայ դերասան

Մկրտիչ Տիգրանի Թաշճյան (փետրվարի 2, 1885(1885-02-02) - փետրվարի 28, 1956(1956-02-28)[1], Աբադան, Խուզեսթան, Իրան[2][1]), հայ դերասան, ռեժիսոր։

Մկրտիչ Թաշճյան
Ծնվել էփետրվարի 2, 1885(1885-02-02)
Մահացել էփետրվարի 28, 1956(1956-02-28)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԱբադան, Խուզեսթան, Իրան[2][1]
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Սյուզան Գարագաշ

Եղել է Սյուզան Գարագաշի առաջին ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

Մկրտիչ Թաշճյանը ծնվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանում։ Նրա գործունեության սկզբնական շրջանը եղել է Կովկասում։ 1906 թվականին Թիֆլիսում սկսել է բեմական գործունեությունը։ Նրա թատերախմբերում տարբեր տարիների խաղացել են Վահրամ Փափազյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը և ուրիշներ։ 1917 թվականից բնակվել և ստեղծագործել է Թավրիզում, իր շուրջ համախմբել թատերասերների և հիմնել «Սիրողականների խումբը»։ Այս շրջանում բեմադրել է ներկայացումներ հայերենով և ադրբեջաներենով։ 1930-ական թվականներից՝ Թեհրանում, ապա՝ Աբադանում[3]։

Բացի թատերական գործունեությունը, Թաշճյանն օժտված է եղել նկարելու առանձնահատուկ ձիրքով։ 1933 թվականին Թավրիզում կայացած Իրանի ազգային ցուցասրահի գլխավոր սրահի հարդարումը վստահվեց նրան։ Թաշճյանի դուստրը՝ Լեոնի Թաշճյանը, հորից ժառանգել է նկարելու ձիրքը։

Դերեր խմբագրել

Մկրտիչ Թաշճյանը եղել է ռեալիստական խաղաոճի դերասան։

Ձևավորել է իր բեմադրությունները։

Գրականություն խմբագրել

  • Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
  • Ալեքսանդրյան Մ., Մկրտիչ Թաշչյան, Ե., 1964։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Թաշճյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 141