Սյուզաննա Անյելլի (ապրիլի 24, 1922(1922-04-24)[1][2], Թուրին, Իտալիա - մայիսի 15, 2009(2009-05-15)[3][1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի Արտաքին գործերի նախկին նախարար (1995-1996), առաջին կինն այդ պաշտոնում։ Ամուսնու՝ Ուրբանո Ռատացցի ազգանունով, կոմսուհի Ռատացցի, ամուսնալուծվել են 1975 թվականին։

Սյուզաննա Անյելլի
իտալ.՝ Susanna Agnelli
 
Կուսակցություն՝ Իտալական հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, գրող, դիվանագետ, հիշատակագիր և բարեգործ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 24, 1922(1922-04-24)[1][2]
Ծննդավայր Թուրին, Իտալիա
Վախճանի օր մայիսի 15, 2009(2009-05-15)[3][1][2] (87 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Թաղված ծովում թաղված
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Susanna Agnelli
Հայր Edoardo Agnelli?
Մայր Virginia Bourbon del Monte?
Ամուսին Urbano Rattazzi?
Զավակներ Samaritana Rattazzi?, Ilaria dei conti Rattazzi?[4], Cristiano Rattazzi?[4], Delfina dei conti Rattazzi?[4], Lupo dei conti Rattazzi?[4] և Priscilla Rattazzi?[4]
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Իտալիայի հանրահայտ Անյելլի դինաստիայի ներկայացուցիչ, որոնք հիմնել են «Fiat» ավտոմոբիլային կոնցեռնը։

1974-1984 թվականներին - Արջենտարիոյի քաղաքապետ

1976 - 1983 թվականներին - Պատգամավորների պալատի անդամ՝ Իտալիայի հանրապետական կուսակցությունից

1979 - 1981 թվականներին - միաժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր

1983 - Սենատի անդամ

1983 - 1991 թվականներին - Արտաքին գործերի նախարարի տեղակալ

1995 - 1996 թվականներին - Իտալիայի Արտաքին գործերի նախարար

1996 թվականից անցել է թոշակի

Հասարակական գործունեություն խմբագրել

Եղել է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) նախագահ, Իտալիայի միակ ներկայացուցիչն էր Մարդու իրավուքնների միջազգային կոմիտեում, այլ կազմակերպությունների անդամ էր։

Մինչև վերջին օրերը գլխավորում էր «Telethon» հասարակական կազմակերպությունը և «Il faro» հիմնադրամը, որոնք բարեգործական և հումանիտար խոշոր նախագծեր էին իրականացնում։

Նա հեղինակեց մի քանի գրքեր, որոնցից ամենահայտնին է «Vestivamo alla marinara» («Մենք հագնված ենք ինչպես նավաստիներ»)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզաննա Անյելլի» հոդվածին։