Սիուդադ Խուարես (իսպ.՝ Ciudad Juarez), իսպաներենից թագմանաբար՝ Խուարեսի քաղաք։ Անվանվել է Մեքսիկայի նախագահ Բենիտո Պաբլո Խուարես Գարսիայի պատվին։

Բնակավայր
Սիուդադ Խուարես
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1659 թ.
Մակերես321,19 կմ²
ԲԾՄ1137 մետր
Բնակչություն1 321 004 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-7
Հեռախոսային կոդ656
Փոստային դասիչ32000
Պաշտոնական կայքjuarez.gob.mx(իսպ.)
Սիուդադ Խուարես (Մեքսիկա)##
Սիուդադ Խուարես (Մեքսիկա)

Աշխարհագրություն խմբագրել

Սիուդադ Խուարեսը քաղաք է Մեքսիկայի Չիուաուա նահանգում։ Գտնվում է երկրի հյուսիսային մասում, Չիուաուա անապատում, Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանագլխին, Ռիո Գրանդե գետի աջ ափին։

Պատմություն խմբագրել

Հավանաբար տարածքը բնակեցվել է սկսած XVI դարի սկզբներից։ 1598 թվականին իսպանացիները Խուան դե Օնյատեի գլխավորությամբ սկսեցին այս վայրերի գաղութացումը։ 1659 թվականի դեկտեմբերի 8-ին վանական հայր Գարսիա դե Սան Ֆրանցիսկոն Ռիո Գրանդեի ափերին հիմնեց բնակավայր Միսիոն դե Նուեստրա Սենյորա դե Գուադալուպե դե Մանսոս դել Պասո դել Ռիո Դել Նորտե անվամբ, որը համապատասխանում է այժմյան Սիուդադ Խուարեսին և Տեխասի նահանգի Էլ Պասոյին։ Իսպանիայի կազմում գտնվելու տարիներին, Պասո դել Նորտեն համարվում էր ռազմական հենակետ իսպանացիների համար հետագայում նոր տարածքներ զավթելու համար։ Միայն 1824 թվականի հուլիսի 6-ին քաղաքը մտավ Մեքսիկայի Դաշնային Հանրապետության կազմի մեջ։ 1846 թվականին ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սկսվեց պատերազմ, որի ժամանակ Մեքսիկան ԱՄՆ-ին վաճառեց մլն. կմ² ավել տարածք, ինչի հետևանքով քաղաքը վերածվեց սահմանային հենակետի։ 1888 թվականին քաղաքը վերանվանվեց Սիուդադ Խուարես։

Տնտեսություն խմբագրել

Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է։ Զարգացած են առևտուրը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսական արտադրությունը և սպասարկման ոլորտը[1], տուրիզմը։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Աշխարհի խոշորագույն և կարևորագույն քաղաքների տեղեկատու. 2016. էջ 318. ISBN 978-99941-2-625-6. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
 
Սյուդադ Խուարես
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 471  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիուդադ Խուարես» հոդվածին։