Տեխաս
Տեխաս (անգլերեն՝ Texas Տեքսաս), նահանգ ԱՄՆ-ի հարավային մասում։ Տեխասը բնակչությամբ և տարածքով երկրորդն է Միացյալ Նահանգներում։ Նահանգը գտնվում է Միացյալ Նահանգների Հարավ կենտրոնական մասում, այն սահմանակցում է Մեքսիկային հարավից, Նյու Մեքսիկո նահանգին արևմուտքից, Օկլահոմային հյուսիսից, Արկանզասին հյուսիս արևելքից և Լուիզիանային արևելքից։ Տեխասի տարածքը կազմում է 696241 կմ քառակուսի, իսկ բնակչությունը 26,9 միլիոն (հուլիս 2014)[4]:
Տեխաս անգլ.՝ Texas | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
![]() | ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Օստին | |||||
Ամենաբարձր կետ | Guadalupe Peak? | |||||
ԲԾՄ | 520 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Texas Legislature? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Texas? և Texas Court of Criminal Appeals? | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 29, 1845 (28-րդ) | |||||
Բնակչություն | ▲28 995 881 մարդ (2020)[1] (2 տեղ) | |||||
Տարածք | 696 241 կմ² (2 տեղ) | |||||
![]() | ||||||
![]() | ||||||
Հիմնադրված է | դեկտեմբերի 29, 1845 թ. | |||||
Սահմանակցում է | Տամաուլիպաս, Չիուաուա, Նյու Մեքսիկո, Օկլահոմա, Արկանզաս, Լուիզիանա, Կոաուիլա և Նուևո Լեոն | |||||
Ժամային գոտի | UTC-6, Կենտրոնական ժամային գոտի և Ամերիկա/Չիկագո | |||||
Հապավում | TX, 🏴[2] և Tex. | |||||
Փոխարինեց | Տեխասի Հանրապետություն | |||||
ISO 3166-2 կոդ | US-TX | |||||
Անվանված է | friend?[3] | |||||
Մականուն | The Lone Star State | |||||
Միության մուտք | դեկտեմբերի 29, 1845 (28-րդ) | |||||
texas.gov(անգլ.) |
Հյուստոնը Տեխասի ամենամեծ քաղաքն է և չորրորդ ամենախոշորը ԱՄՆ-ում, մինչդեռ Սան Անտոնիոն երկրորդ խոշորագույնն է նահանգում և յոթերորդ ամենամեծը ԱՄՆ-ում։ Մյուս մեծ քաղաքներն են Էլ Պասոն և Օսթինը, որը նահանգի կենտրոնն է։ Տեխասի մականունն է Lone Star State, որպեսզի ընգծվի այն հանգամանքը, որ Տեխասը եղել է նախկին անկախ պետություն և ստացել է անկախությունը Մեքսիկայից[5]: Նահանգի անվանումը եկել է «Tejas» բառից, ինչը նշանակում է ընկեր Կադդո լեզվով[6]:
Իր չափսերի և աշխարհագրական բազմազանության շնորհիվ ինչպիսին է Բալկոնես ճեղքվածքը, Տեխասում կան բազմազան լանդշաֆտներ, որոնք հանդիպում են Միացյալ Նահանգների հարավային և հարավարևմտյան շրջաններում[7]: Տեխասը հանրահայտ է որպես անապատային նահանգ, չնայած Տեխասի միայն 10 տոկոսն է անապատ[8]: Բնակչության մեծ մասը կենտրոնացած է նախկին պրերիաներում, խոտհարքում, անտառներում և ափամերձ հատվածներում։
«Տեխասի վեց դրոշներ» տերմինը նշանակում է այն վեց երկրները, որոնց տիրապետության տակ եղել է տարածաշրջանը։ Իսպանիան առաջին եվրոպական պետությունն էր, որը տիրացավ Տեխասին։ Դրանից հետո շատ կարճ ժամանակով Տեխասին տիրացավ Ֆրանսիան։ Մեքսիկան վերահսկեց տարածաշրջանը մինչև 1836 թվականը, երբ Տեխասը դարձավ անկախ՝ դառնալով անկախ հանրապետություն: 1845 թվականին Տեխասը միացավ Միացյալ Նահանգներին որպես 28-րդ նահանգ։ Նահանգի անէքսացիան եղավ պատճառ, որպեսզի սկսվի Մեքսիկա-ամերիկյան պատերազմը 1846 թվականին։ Տեխասը հայտարարեց ԱՄՆ կազմից իր դուրս գալու մասին 1961 թվականին և պաշտոնապես միացավ ԱՄՆ-ին նույն տարվա մարտի 2-ին։ Քաղաքացիական պատերազմից հետո Տեխասում կազմավորվեց ֆեդերատիվ կառավարություն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20111028064539/http://2010.census.gov/2010census/data/apportionment-pop-text.php
- ↑ Emojipedia — 2013.
- ↑ https://books.google.com/books/about/Texas.html?id=PUemv3wa0O8C&redir_esc=y
- ↑ «U.S. Census Bureau Announces 2010 Census Population Counts – Apportionment Counts Delivered to President»։ Press Release։ U.S. Census Bureau։ Վերցված է փետրվարի 7, 2011
- ↑ «Introduction to Texas»։ Netstate.com։ Վերցված է ապրիլի 11, 2010
- ↑ Texas from Sea to Shining Sea https://books.google.am/books/about/Texas.html?id=PUemv3wa0O8C&redir_esc=y
- ↑ Sansom, Andrew: Water in Texas: An Introduction, University of Texas Press, 2008, pg. 25
- ↑ Dingus, Anne: The dictionary of Texas misinformation, Gulf Publishing Company, 1987
Արտաքին հղումներԽմբագրել
- Texas.gov – Պաշտոնական կայք