Սիմոն Խաչատրյան (ազատամարտիկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Սիմոն Թաթոսի Խաչատրյան (օգոստոսի 15, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1994, Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, ինքնուս նկարիչ, քանդակագործ։
Սիմոն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1958 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1994 |
Մահվան վայր | Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ |
Գերեզման | Եռաբլուր[1] |
Մասնագիտություն | ազատամարտիկ, նկարիչ և քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՍիմոն Խաչատրյանը ծնվել է 1958 թվականին Երևանում։ 1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1976 թվականին ավարտել է Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումը։ 1988 թվականից մասնակցել է գործադուլների, հացադուլների, հանրահավաքների։
1989-1994 թվականներին «Սյունիք» աշխարհազորայինի, «Արաբո», էջմիածնի կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ, Խնձորեսկ), Կապանի (Դավիթ Բեկ), Վայքի (Բարձրունի, Խնձորուտ) և ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի (Կիչան, Դրմբոն, Սարսանգի հիդրոհանգույց, Մատաղիս) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գորիսի ինքնապաշտպանության ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ։
Մահացել է 1994 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Թաղված է Եռաբլուրում[2]։
Որպես արվեստագետ
խմբագրելՈւնի հայրենասիրության թեմային նվիրված մի շարք գեղանկարչական ստեղծագործություններ և քանդակներ, որոնք ցուցադրվել են «Զենք և վրձին» խորագիրը կրող ցուցահանդեսներում (Երևան, 1999 և 2000)։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://hush.am/index.php?route=product/hush&grave_id=hush78c4ba990b50f2f
- ↑ «The memorial of Khachatryan Simon (Սիմոն Խաչատրյան Թաթոսի) buried at Yerevan's Yerablur cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |