Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալ

Արցախի մեդալ

«Արիության համար» մեդալ, Արցախի Հանրապետության պետական պարգև, որով պարգևատրվում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական և ղեկավար կազմի զինծառայողները, որոնք մեծ դերակատարություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների և հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում։ «Արիության համար» մեդալով պարգևատրվում են նաև Պաշտպանության բանակի շարքերում չգտնվող այն անձինք, որոնք Արցախի թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ և ձեռներեց, ինչպես նաև սեփական կյանքը վտանգի ենթարկելով ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության ապահովմանը նպաստած անձինք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png