Սիմոնետա Սոմարուգա
Սիմոնետա Սոմարուգա (իտալերեն՝ Simonetta Sommaruga, մայիսի 14, 1960[1][2], Ցուգ (քաղաք), Շվեյցարիա), շվեյցարացի սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, 2010 թվականի նոյեմբերի 1-ից Արդարադատության և ոստիկանության դեպարտամենտի ղեկավար։ 2014 թվականին ընտրվել է Շվեյցարիայի փոխնախագահ[4]։ Հաջորդ տարի ընտրվել և կատարել է Շվեյցարիայի նախագահի պարտականությունները։ Նրա օրոք Շվեյցարիան եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի արդյունավետ կառավարման վարկանշային տասնյակում։
Սիմոնետա Սոմարուգա | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
հունվարի 1, 2015 - դեկտեմբերի 31, 2015 | |||
Նախորդող | Դիդիե Բուրկհալթեր | ||
Հաջորդող | Յոհան Շնայդեր Ամմանն | ||
| |||
հունվարի 1, 2014 - դեկտեմբերի 31, 2014 | |||
Նախագահ | Դիդիե Բուրկհալթեր | ||
Նախորդող | Դիդիե Բուրկհալթեր | ||
Հաջորդող | Յոհան Շնայդեր Ամմանն | ||
| |||
2010 թվականի նոյեմբերի 1-ից | |||
Նախորդող | Էվելին Վիդմեր-Շլումպֆ | ||
| |||
2010 թվականի նոյեմբերի 1-ից | |||
Նախորդող | Մորից Լոյենբերգեր | ||
Կուսակցություն՝ | Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Ֆրիբուրգի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դաշնակահարուհի և international forum participant | ||
Ծննդյան օր | մայիսի 14, 1960[1][2] (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Ցուգ (քաղաք), Շվեյցարիա | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | շվեյց. գերմ.՝ Simonetta Myriam Sommaruga | ||
Ամուսին | Lukas Hartmann?[3] | ||
Վաղ կյանքԽմբագրել
Սիմոնետան երկու եղբայրների ու քրոջ հետ մեծացել է Սինսում (Արգաու կանտոն)։ Իմենզեեում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որպես դաշնակահարուհի նախապատրաստվել է Լյուցեռնում, Կալիֆոռնիայում և Հռոմում։ 1988-1991 թվականներին Ֆրիբուրի համալսարանում սովորել է անգլերեն և ռոմանագիտություն։
ԿարիերաԽմբագրել
Սիմոնետա Սոմարուգայի քաղաքական կարիերայի մեկնարկը եղել է 1993-1999 թվականներին Շվեյցարական սպառողների պաշտպանության հիմնադրամի (Stiftung für Konsumentenschutz) նախագահի աշխատանքը։ 2003 թվականին դարձել է Սպառողների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամի (Swissaid) նախագահ։
Սոմարուգայի քաղաքական գործունեությունն սկսվել է 1981-1990 թվականներին սոցիալ-դեմոկրատներին Բեռնի Մեծ խորհրդում ներկայացնելով։ 1998-2005 թվականներին Կյոնիցի մունիցիպալ խորհրդում գլխավորել է Հրդեհային պահպանության և քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային խորհրդի, իսկ 2003-2010 թվականներին՝ Կանտոնների խորհրդի անդամ։
2010 թվականի սեպտեմբերի 22-ին Մորից Լոյենբերգերի փոխարեն ընտրվել է Դաշնային խորհրդի (Շվեյցարիայի կառավարություն) անդամ, որտեղ ղեկավարել է Արդարադատության և ոստիկանության դեպարտամենտը։ 2013 թվականի վերջին ընտրվել է Շվեյցարիայի՝ 2014 թվականի փոխնախագահ։ Այդ պարտականությանն անցել է հունվարի 1-ին։ 2014 թվականի վերջին ընտրվել է Շվեյցարիայի՝ 2015 թվականի նախագահ[5]։
ԸնտանիքԽմբագրել
Սիմոնետտա Սոմարուգան ամուսնացած է գրող Լուկաս Հարտմանի հետ։ Նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախկին նախագահ Կոռնելիո Սոմարուգայի հեռավոր ազգականն է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ https://www.rts.ch/info/suisse/13489258-simonetta-sommaruga-se-met-en-retrait-pour-rester-au-chevet-de-son-mari.html
- ↑ Didier Burkhalter, nouveau président de la Confédération (ֆր.)
- ↑ Симоетта Соммаруга избрана президентом Швейцарии на 2015 год.
Արտաքին հղումներԽմբագրել
- Պրոֆիլը Դաշնության ժողովի կայքում (անգլ.)
- Կենսագրությունը Դաշնային խորհրդի կայքում Archived 2011-04-07 at the Wayback Machine. (անգլ.)