Էվելին Վիդմեր-Շլումպֆ
Էվելին Վիդմեր-Շլումպֆ (անգլ.՝ Eveline Widmer-Schlumpf, մարտի 16, 1956[1][2][3], Felsberg), շվեյցարացի իրավաբան, քաղաքական գործիչ, 2008-2015 թվականներին` Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ։ Եղել է նաև Շվեյցարիայի ֆինանսների նախարար։ 2012 թվականին եղել է Շվեյցարիայի նախագահ։
Էվելին Վիդմեր-Շլումպֆ շվեյց. գերմ.՝ Eveline Widmer-Schlumpf | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1956[1][2][3] (68 տարեկան) |
Ծննդավայր | Felsberg |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մայրենի լեզու | շվեյցարական գերմաներեն |
Կրոն | բողոքականություն |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծնողներ | հայր՝ Leon Schlumpf? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Swiss Federal Council?, Շվեյցարիայի նախագահ և Member of the Grand Council of Grisons? |
Կուսակցություն | BDP/PBD? |
Eveline Widmer-Schlumpf Վիքիպահեստում |
Անձնական կյանք
խմբագրելՎիդմեր-Շլումպֆն ամուսնացած է և ունի երեք երեխա։ Նա դաշնային խորհրդի նախկին անդամ Լեոն Շլումպֆի դուստրն է[4]։ Նա դաշնային խորհրդի երկրորդ անդամն է, ում հայրն զբաղեցրել է նույն պաշտոնը և վեցերորդ կինը, որ եղել է Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ։ Էվելին Վիդմեր-Շլումպֆը նաև դաշնային խորհրդի անդամներ Դորիս Լուվարդի, Սիմոնեթ Սումարոգայի և խորհրդի նախկին անդամ Միշելին Կալմի-Ռեյի հետ եղել է SAFFA 2020 նախագծի հովանավորը[5]։
Գործունեությունը Գրաուբյունդենում
խմբագրելՎիդմեր-Շլումպֆն ավարտել է Ցյուրիխի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը 1981 թվականին։ 1987-1998 թվականներին աշխատել է որպես իրավաբան։ 1985 թվականից սկսել է աշխատել Տրինի տարածքային դատարանում և դրա նախագահն է եղել 1991-1997 թվականներին։ Որպես Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության անդամ 1994-1998 թվականներին ընդգրված է եղել Գրաուբյունդենի օրենսդրական խորհրդում և 1998 թվականին դարձել է առաջին կինը, որ ընտրվել է կանտոնի կառավարության կազմում` 2001 և 2005 թվականներին լինելով դրա նախագահը։
Շվեյցարիայի դաշնային խորհուրդ
խմբագրելԸնտրություն
խմբագրելՎիդմեր-Շլումպֆը 2007 թվականի դեկտեմբերի 12-ի Շվեյցարիայի դաշնային խորհրդի ընտրությունների ժամանակ Քրիստոնյա-դեմոկրատների, սոցիալ-դեմոկրատների և Կանաչների կուսակցություններից Քրիստոֆ Բլոխերի հետ առաջադրվել է որպես այլընտրանքային թեկնածու։ Առաջին փուլում նա ստացել է 116 ձայն` Բլոխերի 111-ի դիմաց։ Երկրորդ փուլում 125 ձայնով ընտրվել է որպես դաշնային խորհրդի անդամ։ Նա իր` ընտրվելու արդյունքներն ընդունել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին։ Նա Բլոխերի փոխարեն ստանձնել է Արդարադատության նախարարի պաշտոնը։
Այլ պաշտոններ
խմբագրել2010 թվականին դաշնային խորհրդի երկու նոր անդամների ընտրությունից հետո Վիդմեր-Շլումպֆը փոխարինել է Հանս Ռուդոլֆ Մերցին Ֆինանսների նախարարի պաշտոնում` պաշտոնավարելով 10 տարի[6]։ Վիդմեր-Շլումպֆն ընտրվել է Շվեյցարիայի փոխնախագահի պաշտոնում 2011 թվականին։ 2011 թվականի դեկտեմբերի 14-ին ընտրվել է Շվեյցարիայի նախագահի պաշտոնում` դառնալով երկրի չորրորդ կին նախագահը։
Աշխատանքից հեռացում
խմբագրելԱյ բանից հետո, երբ Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը 2015 թվականի ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 25 տոկոսը, Վիդմեր-Շլումպֆը հայտարարել է, որ չի մասնակցելու 2015 թվականի հոկտեմբերի 28-ի ընտրություններին[7][8][9]։ Նրան հաջորդել է Գայ Փարմելինը։
Աշխատանքներ
խմբագրել- Voraussetzungen der Konzession bei Radio und Fernsehen. doctorate thesis. Helbing und Lichtenhahn, Basel 1990, 3-7190-1157-7.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ «Le Conseil fédéral dans le sang: de Leon à Eveline Widmer-Schlumpf». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Patronat» (German). 2020.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Leuthard au DETEC, Widmer-Schlumpf aux finances». TSR Télévision Suisse Romande. SRG SSR. 2010 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Jaberg, Samuel; Stephens, Thomas (2015 թ․ հոկտեմբերի 28). «Finance Minister Eveline Widmer-Schlumpf to Stand Down». Swissinfo. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Geiser, Urs (2015 թ․ հոկտեմբերի 19). «Parliament Shifts to the Right». Swissinfo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Eveline Widmer-Schlumpf tritt zurück; Die kompetente Finanzministerin; Widmer-Schlumpf und die Journalisten» (German). 10vor10. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Official biography
- homepage at the conference of cantonal finance directors
- Eveline Widmer-Schlumpf: CV Wayback Machine (արխիվացված Դեկտեմբեր 14, 2007).
- "Swiss MPs reject far-right leader", BBC News, 12 December 2007.
- Widmer-Schlumpf accepts cabinet post Արխիվացված 2012-09-12 archive.today, swissinfo 13 December 2007.
- Swiss consensus government falls as rightists quit, Reuters, 13 December 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվելին Վիդմեր-Շլումպֆ» հոդվածին։ |