Սիկկիմ ( सिक्किम, Sikkim Sikkim ), նահանգ Հնդկաստանի հյուսիս- արեւելքում՝ Հիմալայներում։ Այդ երկրի 28 նահանգների մեջ վերջին տեղն է զբաղեցնում բնակչության թվաքանակով[3]՝ մոտավորապես 594 հազար մարդ (2005 թ.), իսկ տարածքով նախավերջինն է (իր 7096 կմ2 ցուցանիշով գերազանցում է միայն Գոա նահանգին)[4]։ Պաշտոնական լեզուն նեպալերենն է[5], հիմնական կրոններն են հինդուիզմը և բուդդիզմը: Վարչական կենտրոնն ու ամենամեծ քաղաքը Գանգտոկն է[6]:

Սիկկիմ

Զինանշան

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնԳանգթոկ
Ամենաբարձր կետԿանչենջանգա
Օրենսդրական մարմինՍիկկիմի օրենսդիր ժողով
Բնակչություն657 876 մարդ (2011)[1]
Տարածք7096 կմ²[2]
Հիմնադրված էմայիսի 16, 1975 թ.
Սահմանակցում էԱրևմտյան Բենգալիա
Ժամային գոտիUTC+5:30
ՓոխարինեցKingdom of Sikkim?
ISO 3166-2 կոդIN-SK
sikkim.gov.in

Հեռավոր ու կտրված դիրքը և լեռնային չքնաղ բնությունը նկատի առնելով՝ Սիկկիմը պատկերավոր կերպով անվանում են հիմալայան վերջին Շանգրի-Լա[7][7]։

Աշխարհագրություն

խմբագրել

Արևմուտքում սահմանակից է Նեպալին, հյուսիսում և արևելքում ՝ Չինաստանին, հարավ-արևելքում՝ Բութանին, հարավում՝ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգին։ Հիմալայներում տեղակայված Սիկկիմ նահանգին բնորոշ է լեռնային տեղանքը։ Գրեթե ամբողջ նահանգը լեռնոտ է, ընդ որում՝ բարձրությունները տատանվում են 280 մետրից (920 ոտնաչափ, հարավում՝ Արևմտյան Բենգալիայի հետ սահմանին) մինչև 8․586 մետր (28․169 ոտնաչափ, հյուսիսում՝ Նեպալի և Տիբեթի մոտ գտնվող լեռներում): Այստեղ՝ Սիկկիմ-Նեպալ սահմանին գտնվող Կանչենջանգան Հնդկաստանի ամենաբարձր և աշխարհի երրորդ բարձրագույն գագաթն է։ Նահանգի ամբողջ տարածքի շուրջ 35 տոկոսն զբաղեցնում է Կանչենջանգայի ազգային պարկը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

 
Սիկկիմի հովանավոր սուրբ Գուրու Ռինպոչեի երեսունվեց մետրանոց արձանը Նամչիում։

Պատմություն

խմբագրել

Սիկկիմը անկախ պետություն էր Չոգյալ դինաստիայի տիրապետության ներքո մինչև 1975 թվականը, երբ հանրաքվե անցկացվեց Հնդկաստանի կազմում ընդգրկվելու կապակցությամբ։

Մինչև 2003 թվականը Չինաստանի կառավարությունը չէր ճանաչում Սիկկիմը որպես հնդկական նահանգ և չինական քարտեզների վրա այն նշվում էր որպես առանձին պետություն: Ի պատասխան Չինաստանի կողմից Սիկկիմի նկատմամբ Հնդկաստանի ինքնիշխանության ճանաչման՝ Հնդկաստանը Տիբեթը ճանաչեց որպես Չինաստանի բաղկացուցիչ մաս։

Տնտեսություն

խմբագրել

Նահանգի ընդհանուր տնտեսության մեջ մեծ է գյուղատնտեսության և զբոսաշրջության տեսակարար կշիռը։ Համախառն ներքին արդյունքի ցուցանիշով Սիկկիմը վերջին տեղերից մեկն է զբաղեցնում Հնդկաստանի նահանգների շարքում, բայց նաև զարգացման առավել բարձր աճ ապահովողների թվում է։

Մշակույթ

խմբագրել

Սիկկիմում մարդիկ դեռ հավատում են մոգությանը: Այնտեղ ապրում էր տեղացի մահառաջա Տաշի Մամգալը, որին ժողովուրդը վերագրում էր եղանակը կառավարելու զորություն: Սիկկիմի բնակչության ազգային կազմում գերակշռում են լեպչաները, բութիաները և նեպալիները՝ իրենց ինքնատիպ, միմյանցից տարբերվող ավանդույթներով ու մշակույթով[8]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 2020
  2. 2,0 2,1 https://www.webcitation.org/612SZW597?url=http://www.sikkimipr.org/physical_feature.htm
  3. District Census Handbook: Sikkim. — Government of India, 2011. — С. v. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-04-23-ին. Վերցված է 2017-04-14-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Physical Feature and Ecosystem» (անգլերեն). The Department of Information and Public Relations. 2003. Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին. Վերցված է 2010-03-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Sonam Wangdi. Nepali Language in the Eighth Schedule of Constitution. «Darjeeling Times», 13 октября 2009 г.». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2010-03-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 106 (օգնություն)
  6. «General Information». Sikkiminfo.net. Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին. Վերցված է 2008-11-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 Seema Sengupta. «Revisiting Sikkim — the Last Shangrila». Korean Times. Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին. Վերցված է 2010-03-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 18 (օգնություն)
  8. «Complete Guide about Sikkim: Traditional Games, Dance, and Food».

Գրականություն

խմբագրել
  • H H Risley (2005). Gazetteer Of Sikkim. Br Rhythms. ISBN 8176465208.
  • S. K. Sharma, Usha Sharma (editors) (1998). Documents on Sikkim and Bhutan. Anmol Publications PVT. LTD. ISBN 8174885463. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  • Nirmalananda Sengupta (1985). State Government and Politics, Sikkim. Sterling. ISBN 978-0865906945.
  • C. De Beauvoir Stocks (1975). Sikkim: Customs and Folklore. Cosmo Publications. ISBN 978-8170203476.
  • Evans, W.H. (1932) The Identification of Indian Butterflies. (2nd Ed), Bombay Natural History Society, Mumbai, India.
  • Haribal, Meena (1992) Butterflies of Sikkim Himalaya and their Natural History. Sikkim Nature Conservation Foundation.
  • Hooker, Joseph Dalton "Himalayan Journals" Ward, Lock, Bowden & Co. Assistant-director of the Royal Botanic Gardens, Kew.
  • Holidaying in Sikkim and Bhutan – published by Nest and WingsISBN 81-87592-07-9
  • Sikkim — Land of Mystic and Splendour – published by Sikkim Tourism.
  • Manorama Yearbook 2003ISBN 81-900461-8-7
  • Strachey, H. (1854). "Physical Geography of Western Tibet." Journal of the Royal Geographical Society, Vol. XXIII, pp. 1–69, plus map.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիկկիմ» հոդվածին։