Սիզիգիա (փիլիսփայություն)

փիլիսոփայական եզրույթ

Սիզիգիա (հին հունարեն՝ σύ-ζῠγος, «կապակցված, միացված»), հակադրությունների միասնություն, զուգակցում, որտեղ զույգը կազմված է գնոստիկ էոններից, որոնք միավորվում են ամուսնությամբ (սիզիգիա) և այդպիսով կազմում են Պլերոմա (հին հունարեն՝ πλήρωμα - Ասվածության լիակատարություն)։ Ըստ Նոր Կտակարանի «Աստվածության ամբողջ լիակատարությունը մարմնացած» բնակվում է Քրիստոսում[2]։

Սրբապատկեր. «Իմաստությունն իր համար տուն կառուցեց»[1] կամ «Աստվածամայր սիզիգիա Սոֆիա` Սուրբ Իմաստություն», Կիև (1812)

Այս տերմինով նկարագրվում է առասպելական կերպարների «սիմբիոզը» (ալքիմիայում` միություն. հակադիր զույգերի՝ տղամարդու և կնոջ, արևի և լուսնի հանդիպում)։ Հերմետիկ կրոնափիլսոփայական գաղափարախոսությունում անդրոգինությունը (Androgyny)[3] ամենահայտնի օրինակներից մեկն է։

Տերմինը շատ տարածված է գնոստիցիզմում, մասնավորապես, վալենտինականության մեջ[4]։

Գնոստիցիզմում խմբագրել

Գնոստիկների համար Պլերոմայի[5] Էոնները խմբավորված են ըստ սիզիգիայի. յուրաքանչյուր արական Էոն ներառում է իգական Էոն և հակառակը, որոնցից յուրաքանչյուրը հստակորեն տարբերվում են միմյանցից, մինչդեռ անբաժանելիորեն միավորված են որպես մեկ։ Վալենտականության գնոիսում Էոնները սովորաբար հանդես են գալիս զույգերով՝ ամեն անգամ արտանետվող սիզիգիայի համաձայն[6]։

Համակարգը հիմնված է հավերժական էության բացարձակ լրիվության (πλήρομα) կամ էոնների աշխարհի (άιώνες) ընդհանուր գնոստիկական գաղափարի վրա, որտեղից գալիս և վերադառնում է այն ամենը, ինչ ընդունակ է ընկալել ճշմարտությունը։ Անտեսանելի և անասելի բարձունքների վրա (այսինքն՝ զուտ տրանսցենդենտալ էության ոլորտում՝ խոսելով նորագույն լեզվով), հավիտենապես գտնվում է կատարյալ էոնը՝ սկզբնաղբյուրը, Նախահայրը կամ Խորությունը (Βύθος): Այս առաջին էոնն ինքնին ունի ամեն ինչի և ցանկացած որոշակի էակի բացարձակ հնարավորությունը կամ զորությունը (պոտենցիա, δύναμις), և այն ունի ինքնին։ Խորության այսպիսի ներհակ, չերևացող վիճակի միտքը կոչվում է Լռություն (Σιγή): Խորության անհասանելին (το άκαταληπτον) միշտ մնում է Լռության մեջ, մինչդեռ հասանելին (το καταληπτόν) դառնում է ամեն ինչի սկիզբը (άρχή τών πάντων):

Ամեն ինչի այս երկրորդ` առաջացած սկիզբը Միտքն է (Νοΰς), որը նաև կոչվում է Միածին և բոլորի Հայր։ Դրա հետ միասին ստեղծվել է դրան համապատասխանող իդեալական օբյեկտիվացումը՝ Ճշմարտությունը (Άλήθεια): Նրանք, բեղմնավորելով միմյանց, առաջացնում են Իմաստ (Λόγος) և Կյանք (Ζωή), և սրանք իրենց հերթին ծնում են Մարդուն (Άνθρωπος) և Եկեղեցին, այսինքն՝ Հասարակությունը (Έκκλησία):

Այս չորս զույգերը (սիզիգիաներ)՝ Խորություն և Լռություն, Միտք և Ճշմարտություն, Իմաստ և Կյանք, Մարդ և Եկեղեցի, կազմում են կատարյալ ությակ, որը ոչ թե պակասությունից կամ կարիքից, այլ ներքին բավարարվածության ավելցուկից է։ ՆախաՀոր նոր փառաբանումը առաջացնում է ևս 22 էոններ։

Իմաստը և կյանքը - 10 (տասնամյակ), և Մարդը և Եկեղեցին - 12 էոն։ Բոլորը միասին կազմում են 30 էոն և կազմում են բացարձակ էության արտահայտված լրիվությունը՝ Պլերոման։

Երեսունից միայն վերջինը՝ իգական էոն Սոֆիան, անհագորեն ձգտում է անմիջականորեն ճանաչել Առաջին Հորը և մտքով թափանցել նրա Խորությունը։ Առաջին Սկզբի նման անմիջական իմացությունը հատուկ է միայն դրա ուղղակի արդյունքին (προβολή)՝ Միածին մտքին։ Մյուս էոնները Խորքի բացարձակ իմացությանը մասնակցում են միայն անուղղակիորեն, ըստ իրենց ծագման հերթականության, իրենց արտադրողների միջոցով, իսկ իգական էոնները, ընդ որում, այս հարցում պայմանավորված են իրենց արական հարաբերակցություններով։

Բայց Սոֆիան, արհամարհելով և՛ իր ամուսնուն՝ Տարփանքին (Θελητός), և՛ քսանյոթ էոսների ամբողջ հիերարխիան, անզուսպ շտապում է անիմանալի գոյի անդունդը։ Այնտեղ ներթափանցելու անհնարինությունը, սակայն և կրքոտ ցանկությունը, Սոֆյային տարակուսանքի, տխրության, վախի և զարմանքի մեջ են գցել, և այս վիճակում նա արտադրում է իրեն համապատասխան գոյը՝ անորոշ, անձև և տառապալի։ Նա ինքը, կորցնելով իր ներքին հենարանը և Պլերոմայի կարգից դուրս գալով` կվերածվեր համընդհանուր սուբստանցիայի մեջ, եթե իր անսահման ձգտման մեջ չհանդիպեր հավերժական Սահմանին (Όρος), որն ամեն ինչ բերում է պատշաճ կարգի, ինչպես նաև կոչվում է Մաքրող, Փոխհատուցող և Խաչ։

Սահմանը կամ Օրոսը Պլերոմայից վտարեց անձև զավակ Սոֆիայի անձև զավակին` նրա օբյեկտիվացված կրքոտ ցանկությունը (Ένθύμησις) և վերադարձրեց Սոֆիային իր սկզբնական տեղը Պլերոմայում։ Արդյունքում առաջացած շփոթության դրական արդյունքը Միածնի կողմից երկու նոր էոսների՝ Քրիստոսի և Սուրբ Հոգու ստեղծումն էր։ Առաջինը սովորեցրեց բոլոր էոններին ՆախաՀոր մեջ տարբերակել նրա անհասանելին հասանելիից, ինչպես նաև նրանց փոխանցեց էոնների հաջորդականության և համակցության օրենքը. Սուրբ Հոգին էլ, մյուս կողմից, նրանց բացահայտեց նրանց էական ինքնությունը, ըստ որի` ամեն ինչ բոլորի մեջ է և բոլորը բոլորի մեջ[4]։

Գուստավ Յունգ խմբագրել

 
ԱՆիմուսի չորրորդականի արխետիպի սխեմա տղամարդու օրինակով (կնոջ սխեմայում անիմայի փոխարեն կլինի անիմուսով, իսկ իմաստուն ծերունին՝ իմաստուն պառավ)

Գուստավ Յունգը հոգեվերլուծության մեջ ինտեգրել է սիզիգիա հասկացությունը անգիտակից արխետիպերի իր մեկնաբանության մեջ, հատկապես անիմայի և անիմուսի (լատ.` anima - հոգի) հիմնարար զույգի միջոցով, երբ դրանք հայտնվում են սիմբիոտիկ ձևով։ Դրանք ֆիքսում են իրենց նախնիների դարավոր փորձը (հիմնականում սեռային առումով)։ Այս սիզիգիկ զույգերի տարբերակման գործընթացը գիտակցության ճանապարհորդության մի մասն է դեպի լուսավորություն[7]։

  • Անիմուսը, ի սկզբանե, հեղինակավոր հայրերի հավաքական մարմնավորումն է, որոնց կարծիքները անհերքելի են, սա հոգու արական մասն է, որը կապված է կատեգորիկ կարծիքների հետ։
  • Անիման հոգու կանացի մասն է, որը կապված է տրամադրությունների հետ։

Միևնույն ժամանակ, այս հոգիներից մեկը շրջված է դեպի դուրս, մյուսը՝ ներս։ Լինում են իրավիճակներ, երբ կնոջ հոգեկան կազմակերպման մեջ գերիշխող է տղամարդու հոգին, որն արտահայտվում է նրա առանձնահատուկ կոշտ ու սառնասիրտ դատողություններով, չափից դուրս սկզբունքայնությամբ։ Հաճախ լինում են հակառակ իրավիճակներ, երբ տղամարդն իր մեջ կանացի հոգի է կրում։ Պատկանելով անգիտակցականի ոլորտին՝ հոգու այս կողմերը բավականին պարզունակ և չտարբերակված են, բայց միևնույն ժամանակ պարունակում են ստեղծագործական զորության աղբյուր[7]։

Վլադիմիր Սոլովյով խմբագրել

Վլադիմիր Սոլովյովը (1853-1900)[8] իր «Սիրո իմաստը» (1893) աշխատության մեջ, սիզիգիա տերմինը փոխառելով գնոստիկներից, այս բառն օգտագործել է որպես «սիրո-միասնության» վիճակի սահմանում, որը պետք է հաստատվի սոցիալական հոգևոր-մարմնական օրգանիզմում մարմնավորված ակտիվ անհատական մարդկային էության և համընդհանուր գաղափարի միջև[9]։ Սոլովյովը «իրեն վերագրում էր Ասվածային Սոֆիայի հետ անձնական հարաբերություններ...իսկ երկրային սիրո նկատմամբ, ընդհանրապես, նա զգում էր որպես անկում կամ դավաճանություն։ Նա չէր կարող հայր կամ ամուսին դառնալ, որովհետև իրեն նշանված էր թվում…»[10]:

Կիրառելի է նաև նմանատիպ իմաստներով.

  • իրար հետ կապված և հարաբերակցվող բաների զույգ
  • փոխադարձ կապված զույգ կամ հակադրությունների զույգ։

Հարցը, որից Սոլովյովը զարգացնում է իր սիրո հայեցակարգը, հետևյալն է. «Սեռական սիրո իմաստը հանգում է սերունդ ստեղծելուն, թե՞ ավելին է»[11]։

Հիերոգամիա խմբագրել

Հիերոս Գամոս կամ Հիերոգամիա (հուն.` ἱερογαμία ), ծեսի տեսակ, սուրբ ամուսնություն, որը տեղի է ունենում աստվածների միջև։ Որոշ ավանդույթներում այդ ծեսի ժամանակ մարդիկ աստվածային կերպարներով խորհրդանշական կերպով բեմադրում է սիզիգիկ աստվածային երևույթը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պատկերի կենտրոնում Աստվածամայրն է և Նրանից մարմնացած հիպոստատիկ Գերիմաստությունը (Սոֆիան)՝ Աստծո Որդին: Անունը վերադառնում է եկեղեցական սլավոնական գրի թարգմանության Սողոմոնի «Առակաց գրքի» մի հատվածի խոսքերին. «Իմաստությունն իր համար տուն շինեց և յոթ սյուն կանգնեցրեց» (Առակ. 9:1), որոնք մեկնաբանվում են որպես Քրիստոսի՝ Աստծո Որդու նշումը Պողոս Առաքյալի «Աստծո Գերիմաստություն» կոչված նամակում (Ա Կորնթացիս 1.30); «Տուն» բառում` մատնանշում է Սուրբ Կույս Մարիամը, որից մարմնացել է Աստծո Որդին:
  2. Պողոս առաքյալ. «Послание к Колоссянам — Викитека». ru.wikisource.org. Глава 2-9 (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  3. Անդոգինությունը մեկ մարդու մեջ առնականության և կանացիության հատկանիշների համատեղությունն է։ Անդրոգինիան կարող է արտահայտվել կենսաբանական սեռի, գենդերային ինքնության կամ գենդերային արտահայտման առումով։
  4. 4,0 4,1 «ЭСБЕ/Валентин и Валентиниане — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «G4138 - plērōma - Strong's Greek Lexicon (kjv)». Blue Letter Bible (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «The Pair (syzygy) in Valentinian Thought - Valentinus and the Valentinian Tradition». www.gnosis.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  7. 7,0 7,1 «Анимус и анима». psi.webzone.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «Владимир Соловьев: Константин Мочульский». krotov.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  9. «Философия Владимира Соловьева | Жизнь замечательных философов | Статьи по философии - ПлатонаНет [ex platonanet.org.ua]». platona.net. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Владимир Соловьев. «Смысл любви»». pereprava.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  11. Владимир Соловьев. «Смысл любви». book24.ua (ua). ISBN 978-617-660-297-2. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Hieros gamos - New World Encyclopedia». www.newworldencyclopedia.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել