Առակներ (գիրք)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Առակներ (Առակաց գիրք), Աստվածաշունչ մատյանի Հին Կտակարանի կանոնի գիրք։ Գիրքն իր ներկայիս տեսքով կազմվել է Եզեկիա թագավորի օրոք։ Իմաստալից ասույթների և ուսուցողական խրատների ժողովածու է, որի մեծ մասը մակագրված է Սողոմոնի, իսկ մնացածը ՝ այլ իմաստունների անուններով։ Արծարծված են բազում արդիական թեմաներ՝ արդարություն, հիմարություն, ամբարիշտություն, հարստություն, աղքատություն, ծուլություն, նենգություն, կաշառք ևն։ Առանձնակի գեղեցկությամբ շարադրված է իմաստության (գլ. 8, որի 22–31 համարներում եկեղեցու հայրերը տեսնում էին Սուրբ Երրորդության երկրորդ անձին) և առաքինի կնոջ գովքը (31.10–31)։ Հիմնական բովանդակությունը Տիրոջ օրենքն է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմություն, օրենքի իմացությունը մտքի հարստություն է» (9.10)։ Ըստ եբրայական ավանդության, մինչև Սողոմոնը ոչ ոք պատշաճորեն չէր հասկանում օրենքը։
Առակաց գրքից է Մեսրոպ Մաշտոցը կատարել հայերեն գրերով առաջին թարգմանությունը. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակներ 1.2)։
Արտաքին հղումներ
խմբագրել