Նուս (հին հունարեն՝ νοῦς — ՝ միտք, խելք, բանականություն), անտիկ փիլիսոփայության կատեգորիա, որն արտահայտում է իրականության օրինաչափությունների ընդհանրացված ըմբռնումը։ Նուսը հակադրվում է քաոսին։ Անաքսագորասը նուսը դիտել է իբրև մատերիայի մասնիկների (հոմեոմերիաների, ինչպես հետագայում անվանել է Արիստոտելը) կազմավորման շարժիչ ուժ և կարգավորման հիմք, միաժամանակ՝ իբրև առավել նրբինը և անարատը նյութերից։ Նուսը մատերիալիստորեն մեկնաբանել է նաև Դեմոկրիտը։ Պլատոնի, Արիստոտելի ուսմունքներում նուսը մեկնաբանվել է իդեալիստորեն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 406