Սիդնեյ Սոնինո (իտալ.՝ Sidney Costantino Sonnino, մարտի 11, 1847(1847-03-11)[2][3][4][5], Պիզա, Տոսկանա, Իտալիա[6] - նոյեմբերի 24, 1922(1922-11-24)[2][3][4][5], Հռոմ, Իտալիա[6]), իտալացի պետական և քաղաքական գործիչ, երկու անգամ գլխավորել է Իտալիայի նախարարների կաբինետը։ Պատմության մեջ Իտալիայի նախարարների խորհրդի հրեական ծագում ունեցող առաջին առաջնորդը:

Սիդնեյ Սոնինո
իտալ.՝ Sidney Sonnino
Sidney sonnino.jpg
Սիդնեյ Սոնինո
Դրոշ
Իտալիայի նախարարների խորհրդի 28-րդ նախագահ
1906 թվականի փետրվարի 8 - 1906 թվականի մայիսի 29
Նախորդող Ալեսանդրո Ֆորտիս
Հաջորդող Ջովաննի Ջոլիտտի
Դրոշ
Իտալիայի նախարարների խորհրդի 30-րդ նախագահ
1909 թվականի դեկտեմբերի 11 - 1910 թվականի մարտի 31
Նախորդող Ջովաննի Ջոլիտտի
Հաջորդող Լուիջի Լուցատի
 
Կուսակցություն՝ Իտալիայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Պիզայի համալսարան
Գիտական աստիճան՝ դափնեկիր[1]
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր մարտի 11, 1847(1847-03-11)[2][3][4][5]
Ծննդավայր Պիզա, Տոսկանա, Իտալիա[6]
Վախճանի օր նոյեմբերի 24, 1922(1922-11-24)[2][3][4][5] (75 տարեկանում)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա[6]
Քաղաքացիություն Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Sidney Sonnino

ԿենսագրությունԽմբագրել

Սիդնեյ Սոնինոն երկու տասնամյակ Վիեննայի, Մադրիդի և Փարիզի եվրոպական մայրաքաղաքներում աշխատել է Իտալիայի դիվանագիտական ծառայությունում: 1873 թվականին դիվանագիտական ծառայությունից հեռանալուց հետո Սոնինոն Սան Կաշիանո ին Վալ դի Պեզա օկրուգում պատգամավոր է ընտրվել։ Լինելով պատգամավոր՝ սկսել է ակտիվորեն հասնել համընդհանուր ընտրական իրավունքի։

1876 թվականին հրատարակել է ատենախոսություն, որը պարունակել է Սիցիլիայի գյուղացիների կենսապայմանների հետազոտություն։ Սոնինոն ապացուցել է, որ պետությունը պետք է օգտակարություն կիրառի Հարավային Իտալիայի և Սիցիլիայի համար, որպեսզի լուծի սոցիալական հարցերը և դրանով հաղթի սոցիալիզմին, որը, օգտագործելով առկա խնդիրները, այնտեղ ավելի ու ավելի մեծ հայտնիություն է վաստակել: Սիդնեյ Սոնինոն Իտալիայի խորհրդարանում գլխավորել է ձախ պահպանողականներին։

Սիդնեյ Սոնինոն Ֆրանչեսկո Կրիսպիի երկու կառավարություններում նշանակվել է ֆինանսների նախարար:

1906 թվականի փետրվարի 8-ից մինչև 1906 թվականի մայիսի 29-ը և 1909 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 1910 թվականի մարտի 31-ը եղել է Իտալիայի նախարարների խորհրդի 28-րդ և 30-րդ նախագահ:

Անտոնիո Սալանդրայի կառավարությունում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

Սիդնեյ Սոնինոն մահացել է 1922 թվականի նոյեմբերի 24-ին Հռոմում՝ 75 տարեկան հասակում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել