Սերջիո Կաստելիտո

Իտալացի կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ

Սերջիո Կաստելիտո (իտալ.՝ Sergio Castellitto, օգոստոսի 18, 1953(1953-08-18)[1][2], Հռոմ, Իտալիա[3]), թատրոնի և կինոյի իտալացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր[4]։

Picto infobox cinema.png
Սերջիո Կաստելիտո
Sergio Castellitto Venezia 2009.jpg
Ծնվել էօգոստոսի 18, 1953(1953-08-18)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[3]
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
ԱմուսինՄարգարետ Մաձատինի
ՊարգևներԵվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանին
IMDbID ID 0144812

ԿենսագրությունԽմբագրել

Սերջիո Կաստելիտոն ծնվել է 1953 թվականի օգոստոսի 18-ին Հռոմում (հայրը Կամպոբասոյից էր)։ 1978 թվականին Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիան ավարտելուց հետո նա սկսել է իր թատերական կարիերան իտալական հանրային թատրոնում՝ Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսով, խաղացել է դերեր այլ պիեսներում, ինչպիսիք են Բրեխտի «Մայրը», «Վենետիկի վաճառականը» և Ջորդանո Բրունոյի «Մոմակալը»[5]։ Ջենովայի թատրոնում նա հանդես է եկել բարոն Տուզենբախի («Երեք քույրեր», Ա.Պ. Չեխով) և Ժանի դերերում՝ Օթոմար Կրեյչայի ղեկավարությամբ։ Հետագա տարիներին նա խաղացել է այնպիսի թատերական բեմադրություններում, ինչպիսիք են L'Infelicita Senza Desideri-ն և Piccoli Equivoci-ն Սպոլետոյի Dei Due Mondi փառատոնում (Երկու աշխարհների փառատոն)։ Թատրոնում աշխատելու ընթացքում նա աշխատել է բազմաթիվ հայտնի դերասանների հետ։

1983 թվականին Կաստելիտոն սկսել է իր կինոկարիերան Մարչելո Մաստրոյանիի և Միշել Պիկոլիի հետ՝ նկարահանվելով Լուչանո Տովոլիի «Կորած բանակի գեներալը» ֆիլմում։ Նա առավել հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են Ֆրանչեսկա Արկիբուջայի «Մեծ ձմերուկ» և Ջուզեպե Տորնատորեի «Աստղերի գործարանը» (Աստղ ստեղծողը

1980-ականների վերջերին Կաստելիտոն հայտնվել է իտալական մի քանի մինի-սերիալներում, մասնավորապես ՝ «Սիցիլիացին Սիցիլիայում» (1987), «Պիացցա Նավոնա» (1988), Կինո» (1988) և «Որքան լավ է միասին» (1989), ինչպես նաև «Հաղթանակ կամ կնոջ ցավը» (2000)։

Նրան հաջողություն բերեցին «Ընտանիք», «Վերջին համբույրը», «Եկատերինան մեծ քաղաքում», «Մորս ժպիտը», «Հմայիչ Մարթան» ֆիլմերը և հատկապես «Մի՛ հեռացիր» ֆիլմը, որը նկարահանվել է նրա սիրելի կնոջ՝ Մարգարետ Մաձանտինիի հեղինակած համանուն գրքի մոտիվներով։

Ֆրանսիայում Կաստելիտոն Ժան Բալիբարի հետ խաղացել է տղամարդու գլխավոր դերը Ժակ Ռիվետի «Փորձի՛ր իմանալ» ֆիլմում (2001)։ Նրա վերջին ձեռքբերումը որպես դերասան Պիոյի հոր դերն էր համանուն ֆիլմում։

Առաջին ֆիլմը, որը նա նկարահանել է որպես ռեժիսոր, եղել է «Անվճար յուղ»-ը, իսկ երկրորդը՝ «Մի՛ հեռացիր»-ը։ Նա նաև խաղացել է ախոյան հերոսի՝ թագավոր Միրազայի դերը «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիան»-ում։

Կաստելիտոյի նկարահանած «Կրկնակի ծնված» ֆիլմը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում (2012)։ Ցավոք, անգլալեզու մամուլը չի գնահատել այն, և ֆիլմը լավ արձագանքներ չի ստացել։

ՖիլմագրությունԽմբագրել

Դերասանական աշխատանքներԽմբագրել

  • 1995. Աստղերի գործարանը / L'uomo delle stelleՋո Մորելի
  • 2004. Մի՛ հեռացիր / Non ti MuovereТимотео

Ռեժիսորական աշխատանքներԽմբագրել

  • 1999. Անվճար յուղ / Libero Burro
  • 2004. Մի՛ հեռացիր / Non ti Muovere
  • 2010. Էշի գեղեցկությունը / La bellezza del somaro
  • 2012. Կրկնակի ծնված / Venuto al mondo
  • 2015. Ոչ ոք չի կարող փրկվել միայնակ / Nessuno si salva da solo
  • 2017. Հաջողակը / Fortunata

Սցենարական աշխատանքներԽմբագրել

  • 1986. Նա թվում է մեռած... բայց նա պարզապես ուշաթափվել է / Sembra morto... ma è solo svenuto (պատմվածք)
  • 1999. Անվճար յուղ / Libero Burro
  • 2004. Մի՛ հեռացիր / Non ti Muovere
  • 2004. Մեգրե. ծուղակ / Maigret: La trappola
  • 2004. Մեգրե. չինական ստվեր / Maigret: L'ombra cines
  • 2009. 36 տեսարան Սեն Լուի գագաթնակետից / 36 vues du Pic Saint Loup
  • 2010. Էշի գեղեցկությունը / La bellezza del somaro
  • 2012. Կրկնակի ծնված / Venuto al mondo

Պրոդյուսերական աշխատանքներԽմբագրել

  • 2012. Կրկնակի ծնված / Venuto al mondo

Անձնական կյանքԽմբագրել

1987 թվականին ամուսնացել է իտալացի կինոդերասանուհի և գրող Մարգարետ Մաձանտինիի հետ։ Դաստիարակում են 4 երեխա, ապրում են Հռոմում։

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

Կաստելիտոն ստացել է բազմաթիվ մրցանակներ իր աշխատանքների համար՝ ներառյալ 1990, 1993 և 2004 թվականներին Դավիդ դի Դոնաթելլոյի մրցանակը, 2002 թվականին՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակը և չորս անգամ՝ «Նաստրո դ’Արջենտո» մրցանակը։ Նա նաև երկու անգամ պարգևատրվել է Վենետիկի կինոփառատոնում։

ՊատկերասրահԽմբագրել

Սերջիո Կաստելիտո

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել