Մարգարետ Մաձանտինի

իտալացի կինոդերասանուհի և գրող

Մարգարետ Մաձանտինի (հոկտեմբերի 27, 1961(1961-10-27)[1][2], Դուբլին, Իռլանդիա[3]), իտալացի կինոդերասանուհի և գրող։

Մարգարետ Մաձանտինի
իտալ.՝ Margaret Mazzantini
Margaret Mazzantini.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1961(1961-10-27)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա[3]
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, գրող, սցենարիստ և դրամատուրգ
Ժանրերպոեզիա և թատրոն
Ծնողներհայր՝ Կառլո Մաձանտինի, մայր՝ Էնն Դոնելի
Ամուսին(ներ)Սերջիո Կաստելիտո
Երեխա(ներ)Պիետրո Կաստելիտո
Պարգևներ և մրցանակներՍտրեգա մրցանակ Գրինցանե Կավուրի մրցանակ և Rapallo Carige Prize?
margaretmazzantini.com

ԿենսագրությունԽմբագրել

Իտալացի գրող Կառլո Մաձանտինիի և իռլանդացի նկարչուհի Էնն Դոնելիի դուստրը։ Ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 27-ին Դուբլինում (Իռլանդիա), որտեղ ապրել է մոտ երեք տարի, մինչև ընտանիքի հետ տեղափոխվելը Տիվոլի՝ Հռոմից ոչ հեռու։ 1982 թվականին ավարտել է Հռոմի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիան[Ն 1]: Թատրոնում նորամուտը նշել է Գյոթեի «Իփիգենիան Տավրիսում» ողբերգության բեմադրությամբ, որի համար ստացել է Ուբու մրցանակ[Ն 2]։ Որպես դերասանուհի՝ մասնակցել և մասնակցում է թատրոնի, կինոյի և հեռուստատեսային բեմադրությունների կազմակերպմանը։ Այնուամենայնիվ, նա ավելի շատ ուշադրություն է գրավել շնորհիվ իր սիրավեպերի։ 2001 թվականին գրել է «Մի՛ հեռացիր» (Non ti muovere) վեպը, որը շատ երկրներում դարձել է բեսթսելլեր և ստացել Իտալիայում ամենահեղինակավոր գրական Ստրեգա մրցանակը[4]։

1987 թվականին ամուսնացել է իտալացի ռեժիսոր Սերջիո Կաստելիտոյի հետ։ Ունեն 4 երեխա և ապրում են Հռոմում։

2003 թվականին հանրապետության նախագահի նախաձեռնությամբ նրան շնորհվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետի կոչում[5]։

2005 թվականին հրատարակել է Zorro-ն , որը մենախոսություն է ամուսնու համար։

Նրա գրքերը թարգմանվել են երեսունհինգ լեզուներով։

ՄատենագիտությունԽմբագրել

  • 1994. Ցինկե ավազան / Catino di zinco
  • 1999. Մանոլա / Manola
  • 2001. Մի՛ հեռացիր (Հանուն Աստծո, մի՛ շարժվիր) / Non ti muovere (էկրանավորվել է 2004 թվականին)
  • 2004. Զորրո. ճգնավորը մայթին / Zorro. Un eremita sul marciapiede
  • 2008. Կրկնակի ծնված / Venuto al mondo (էկրանավորվել է]] в 2012 թվականին)
  • 2011. Ոչ ոք միայնակ չի գոյատևում / Nessuno si salva da solo
  • 2011. Առավոտյան ծով / Mare al mattino
  • 2013. Փայլատակում / Splendore

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

Մարգարետ Մաձանտինի

ՆշումներԽմբագրել

  1. Հիմնադրվել է Հռոմում, հանդիսանում է արվեստի, երաժշտության և պարի բարձրագույն կրթության քոլեջ՝ թատրոնի համար դերասաններ և ռեժիսորներ պատրաստելու առումով։
  2. Իտալիայի կարևորագույն մրցանակներից մեկը թատրոնի բնագավառում

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել