Սերգեյ Գոլովանով
Սերգեյ Գոլովանով (ռուս.՝ Голованов, Сергей Петрович, հոկտեմբերի 8, 1909, Novokharitonovo, Bronnitsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 4, 1990, Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր դերասան (1953 թվական)։
Սերգեյ Գոլովանով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1909 |
Ծննդավայր | Novokharitonovo, Bronnitsky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 4, 1990 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Գոլովանովը ծնվել է 1909 թվականի հոկտեմբերի 8-ին, Նովո-Խարիտոնովո գյուղում (Մոսկվայի նահանգ, Բրոննիցկի գավառ)։ Եղել է ՌԽՖՍՀ վաստակավոր դերասան (1953 թվական)։
1928 թվականին ավարտել է կավագործական ուսումնարանը[1], մինչև 1933 թվականը աշխատել է մասնագիտությամբ։
1933-1937 թվականներին եղել է «Պոստրոյկա» ստուդիայի դերասան։ 1937 թվականից եղել է Մորֆլոտ թատրոնի դերասան, այնուհետև` Մոսկվայի առաջին կոլտնտեսական թատրոնի դերասան[1]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատային թատրոնների դերասան էր[2]։ 1953 թվականից խաղացել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։
Ամուսնացած է եղել ռուս և խորհրդային հայտնի դերասանուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1987 թվական) Մարիա Վինոգրադովայի հետ։
Մահացել է 1990 թվականի հոկտեմբերի 4-ին, Մոսկվայում։ Թաղված է Խովանսկոյե գերեզմանատանը[3]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1955 թվական` Նրանք սարից իջան` Վասիլի Բուլանով, պողպատագործ
- 1956 թվական` Անհայտ կորածը` շտանդարտենֆյուրեր Ֆեգելեյն
- 1956 թվական` Նրանք առաջինն էին` Վլադիմիր Զաբլոցկի
- 1956 թվական` Երկու օվկիանոսների գաղտնիքը` Նիկոլայ Գորելով
- 1957 թվական` Աստղային տղան` փայտահատ
- 1957 թվական` Դեպքն անապատում` վարիչ
- 1958 թվական` Կիթառով աղջիկը` Կոլոսով, ժյուրիի նախագահ
- 1958 թվական` Մայակովսկին այսպես էր սկսել...
- 1959 թվական` Մարդը փոխում է մաշկը` Մորոզով
- 1960 թվական` Ընդհատված երգը` խորհրդային գեներալ
- 1960 թվական` Պարզ պատմություն` թղթակից (լուսագրերում չէ)
- 1960 թվական` Ուժեղ փոթորիկը` Գրուբեր
- 1961 թվական` Վերդիի երաժշտությունը (կարճամետրաժ)` Ռագինսկի
- 1961 թվական` Գիշերն առանց գթասրտության` դոկտոր
- 1962 թվական` 713-րդը խնդրում է վայրէջք` ամերիկացի
- 1963 թվական` Սպասեք մեզ լուսաբացին` ռումինացի գնդապետ
- 1963 թվական` Լռություն` ոստիկանության մայոր
- 1964 թվական` Ստրատիոնի դուստրը` պարտիզան (լուսագրերում չէ)
- 1964 թվական` Ինձ մոտ, Մուխտար` ծովակալ Ալեքսանդր Կոլեսով
- 1964 թվական` Նախագահ` Կորոբկով, մոսկովցի թղթակից
- 1964 թվական` Հրթիռները պետք չէ թռչեն` գերմանացի սպա
- 1964 թվական` Հեռավոր աստղի լույսը` ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քննիչ
- 1965 թվական` Փաթեթ` սպիտակ գեներալ
- 1965 թվական` Տարվա երեք ժամերը
- 1965 թվական` Սև բիզնես` պրոֆեսոր Ռոուստեր, արտասահմանյան պատգամավորության գլխավոր
- 1965 թվական` Արտակարգ հանձնարարություն` թագավորական բանակի գնդապետ
- 1966 թվական` Նրանց ճանաչում էին դեմքով` ֆոն Գետց
- 1966 թվական` Բարակ սառույցի վրայով` Բորիս Սելիխով
- 1966 թվական` Հեքիաթ թագավոր Սուլթանի մասին` նավատեր
- 1967 թվական` Պայթեցված դժոխք` ռուս վտարանդին հետախույզների դպրոցում
- 1967 թվական` Սրընթաց մայորը` Բիրգոֆ (լուսագրերում չէ)
- 1967 թվական` Մարդկային հրաշքների մասին` ռազմաճակատային հիվանդանոցի գլխավոր բժիշկ
- 1967 թվական` Խորհրդավոր պատը` մամուլ-կոնֆերանսի գիտական
- 1968 թվական` Մռայլ գետը` դատավոր
- 1969 թվական` Պայթյուն կեսգիշերից հետո` դրվագ
- 1970 թվական` Երբ անհետանում է մշուշը` Միխայիլ Վենեդիկտովիչ, գիտական-պարազիտաբան
- 1970 թվական` Ծովային բնավորություն` կոմդիվ
- 1973 թվական` Այդ պատուհանների մոտ` Սպիցին, ագիտատոր
- 1973 թվական` Արևածագից մեկ ժամ առաջ` գնդապետ Մյագկով
- 1973 թվական` Եվ Խաղաղ օվկիանոսում...` Կիրիլ Լվովիչ
- 1973 թվական` Գարնան տասնյոթ ակնթարթ` Արչիբալդ Քեր, Մեծ Բրիտանիայի դեսպան
- 1974 թվական` Հոգեվարքը` Պոլիվանով, ռազմական նախարար
- 1976 թվական` Հանցանքը` Առնոլդ Զախարովիչ` ընդունիչ
- 1976 թվական` Թիմուրն ու իր թիմը` պապ
- 1977 թվական` Միմինո` գեներալն ընդունարանում (լուսագրերում չէ)
- 1977 թվական` Թեքում` զրո` գեներալ (լուսագրերում չէ)
- 1977 թվական` Դու երբեմն հիշիր` դրվագ
- 1978 թվական` Եմելյան Պուգաչով` Պյոտր Պանին
- 1979 թվական` Ընտանեկան շրջան` Սամովայի հայր
- 1981 թվական` Գաղտնի փակով կախազարդ` հյուրանոցի կառավարիչ
- 1981 թվական` Տանկակայան` դրվագ
- 1983 թվական` Նիկիֆոր Բուբնովի երջանկությունը` Անիսիմ, Զինկայի պապիկ
- 1984 թվական` Ցանկությունների ժամանակը` տարեց փոխանակիչ
- 1984 թվական` Երկրորդ անգամ Ղրիմում` Նիկոլայ Պետրովիչ
- 1985 թվական` Վայրի գայլուկ` Նատաշայի պապաիկ
- 1985 թվական` Հաղթանակ` Վիշինսկի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Голованов Сергей Петрович на сайте Гжельского университета
- ↑ «Сергей Голованов на сайте памяти Георгия Вицина». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Могила С. П. Голованова