«Երկրորդ անգամ Ղրիմում» (ռուս.՝ «Второй раз в Крыму»), 1984 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պավել Լյուբիմովը՝ կինոդրամատուրգ Վլադիմիր Ժելեզնիկովի գրած սցենարի հիման վրա։

Երկրորդ անգամ Ղրիմում
Երկիր ԽՍՀՄ
Թվական1984
ՌեժիսորՊավել Լյուբիմով
Սցենարի հեղինակՎլադիմիր Ժելեզնիկով
ՕպերատորՄարկ Հովսեփյան
ԵրաժշտությունՅուրի Սաուլսկի
Տևողություն78 րոպե

Սյուժե խմբագրել

ԽՍՀՄ զինված ուժերի գեներալը բուժման է ուղարկվել Ղրիմում գտնվող առողջարան։ Պատերազմի մասնակիցը, որը 1941 թվականին դուրս էր եկել շրջապատումից, իսկ 1944 թվականին ազատագրել էր Ղրիմը, շրջելով քաղաքում, հիշում է պատերազմի ժամանակները, երբ առաջին անգամ էր այս կողմերում։ Պատահաբար հանդիպելով մեկ ընտանիքի՝ գեներալը մասնակցում է տղայի և նրա ավագ քրոջ խնդիրների լուծմանը՝ նրանց յուրովի սովորեցնելով լինել խիզախ և ազնիվ։

Դերերում խմբագրել

  • Գեորգի Յումատով – Սերգեյ Ալեքսեևիչ Կնյազև, գեներալ
  • Անդրեյ Լոմով – Վիտյա
  • Սերյոժա Գուսակ – Կոլյա
  • Վալերի Լիխոդեյ – Ալյոնա
  • Մուզա Կրեպկոգորսկայա – Կոլյայի և Ալյոնայի տատը
  • Նատալյա Վիլկինա – Ելենա Պավլովնա, բժիշկ
  • Օլգա Գոբզևա – բուժքույր
  • Վիկտոր Կորեշկով – Իգոր «Տիսսո», կրկեսի դերասան
  • Անդրեյ Պետրով – Վասիլի Վասիլևիչ Նովիկով
  • Լեոնիդ Բելոզորովիչ – Ֆիլիպովիչ, գեներալ-լեյտենանտ
  • Սերգեյ ԳոլովանովՆիկոլայ Պետրովիչ
  • Ելենա Ֆինոգեևա – Լուսիա
  • Մարիա Զուբարևա – Մարիա, Կնյազևի կինը
  • Գերման Կաչին
  • Վիտալի Մաքսիմով – իլյուզիոնիստ
  • Օլգա Գրիգորևա – դաստիարակ
  • Սերգեյ Պլոտնիկով – հանգստացող

Երգեր խմբագրել

Ֆիլմում հնչում են հետևյալ երգերը.

  • «Вечный огонь» («Անմար կրակ»), երաժշտ.՝ Յու. Սաուլսկի, տեքստի հեղինակ՝ Լ. Զավալնյուկ, կատարում է Վալենտին Նիկուլինը,
  • «Орлёнок», երաժշտ․՝ Վիկտոր Բելի, տեքստի հեղինակ՝ Յակով Շվեդով, կատարում է Իրինա Արխիպովան։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանման վայրը եղել է Յալթան։ Տունը, որի բնակարանում գլխավոր հերոսը բնակություն է հաստատում, գտնվում է Նախիմովի փողոցի և նրբանցքի խաչմերուկում՝ № 4 դպրոցից քիչ վերև[1], իսկ հուշահամալիրը, որտեղ հերոսը գալիս է անմար կրակի մոտ, Փառքի բլուրն է։ Ֆիլմում առողջարաններն են «Ռոսիան» և «Ֆորոսը»։ Կադրում երևում է նավահանգիստը, № 18 երթուղու «Իկարուս» ավտոբուսը, որն անցնում է Բասեյնայա փողոցով՝ Նադսոնի տան մոտով (այս ավտոբուսի իրական երթուղին այնտեղող չի անցնում), Ռոբինսոն սրճարանը[2]։

Տանկային վարժանքների տեսարանը նկարահանվել է Բելառուսի ռազմական շրջանում՝ 5-րդ առանձին բանակային կորպուսի պոլիգոնում, զինվորականի դեր են կատարել կորպուսի զինվորներն ու սպաները, իսկ գլխավոր շտաբի գնդապետի էպիզոդիկ դերը կատարել է իսկական գնդապետ Միխայիլ Կոնստանտինովիչ Չիգիրը, որը ղեկավարում էր ֆիլմի նկարահանումներին ներգրավված բանակի մարտավարական խումբը[3]։

Ֆիլմում օգտագործվել են կադրեր ռազմական լրահոսից և 1945 թվականին Կարմիր հրապարակում անցկացված շքերթից։

Քննադատություն խմբագրել

  «Երկրորդ անգամ Ղրիմում» ֆիլմը հասցեագրված է երիտասարդ հեռուստադիտողին և բարձրացնում է սերունդների ժառանգորդության հարցեր։
- «Ագիտատոր», 1985 թվական
 
  Հոյակապ ու ողբերգական Գեորգի Յումատովի վերջին գլխավոր դերերից մեկը, որը լիովին համապատասխանում է նրա խիզախ ամպլուային։ Պատերազմի վետերանը գալիս է Ղրիմ, որտեղ մի ժամանակ երջանիկ է եղել։
- Կոմերսանտ, 2008 թվական[4]
 

Բազմիցս նշվել է, որ 1944 թվականին Ղրիմն ազատագրած գեներալի գլխավոր դերակատար Գեորգի Յումատովը իրականում խաղացել է ինքն իրեն, իր կերպարը. նա եղել է պատերազմի մասնակից նավաստի և 1942 թվականին մասնակցել է Ղրիմի ռազմական գործողություններին Եվպատորիայի դեսանտի կազմում[1][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Там, в окрестностях Ялты… Արխիվացված 2020-02-27 Wayback Machine // Крымское время, 14 января 2009
  2. Ялтинский календарь. 11 марта // Новости Крыма, 11.03.2017
  3. Есть такая профессия — Родину защищать // Лоеўскі край, 6 ноября 2015
  4. Телехиты // Газета «Коммерсантъ» № 36 от 05.03.2008, стр. 8․(ռուս.)
  5. Образы Севастополя периода второй мировой войны в советском игровом кино․(ռուս.)
  6. Офицер Юматов // Крымская правда, 13 марта 2011․(ռուս.)

Աղբյուրներ խմբագրել

  • Второй раз в Крыму // Советские художественные фильмы: аннотированный каталог, Том 10 / Мария Павлова, Госфильмофонд России. — «Нива России», 1995. — стр. 30
  • Второй раз в Крыму // Домашняя синематека: отечественное кино 1918—1996 / Сергей Землянухин, Мирослава Сегида. — «Дубль-Д», 1996. — 520 с. — стр. 83