Անդրեյ Ցանուարևիչ Վիշինսկի (նոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1883[1], Օդեսա, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 22, 1954(1954-11-22)[2][3][4][…], Նյու Յորք, ԱՄՆ[2]), խորհրդային պետական գործիչ, իրավաբան և դիվանագետ, ԽՍՀՄ ԳԱ անդամ (1939

Անդրեյ Վիշինսկի
ռուս.՝ Андрей Януарьевич Вышинский
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1883[1]
ԾննդավայրՕդեսա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 22, 1954(1954-11-22)[2][3][4][…] (70 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ[2]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և պրոֆեսոր
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան, դիվանագետ, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և փաստաբան
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններQ115153231?, Procurator General of the Soviet Union?, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, դեսպան և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Կենտրոնական գործադիր կոմիտե
Ստորագրություն
Изображение автографа
 Andrey Vyshinsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1903 թվականից եղել է մենշևիկյան կուսակցության, 1920 թվականից՝ ԽՄԿԿ անդամ։ 1913 թվականին ավարտել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1925 թվականից՝ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, 1928 թվականից՝ ՌՍՖՍՀ լուսժողկոմի կոլեգիայի անդամ։ 1931 թվականից աշխատել է արդարադատության մարմիններում, 1935 թվականից՝ ԽՍՀՄ դատախազ, 1939-1944 թվականներին՝ ԺԿԽ-ի նախագահի տեղակալ, 1940 թվականից՝ արտաքին գործերի մինիստրի տեղակալ, 1949 թվականից՝ մինիստր, 1953 թվականից՝ տեղակալ։ 1953-1954 թվականներին՝ ՄԱԿ-ում ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչ։ ՀամԿ(բ) կ 18-19-րդ դարերի համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ, եղել ՍՍՀՄ առաջինից-չորրորդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է շքանշաններով։

Պարգևատրումները խմբագրել

Հեղինակ է պետության և իրավունքի վերաբերյալ աշխատությունների՝ «Սովետական քրեական դատավարության դասընթաց» (1927, Ունդրևիչի համահեղինակությամբ), «Դատարանակազմությունը ԽՍՀՄ-ում» (1939), «Դատական ապացույցների տեսությունը խորհրդային իրավունքում» (1941) և այլն։ Վիշնիսկիի աշխատություններում տեղ են գտել լուրջ սխալներ (ճիշտ չեն բնութագրվել խորհրդային պետությունն ու իրավունքը, չափազանցվել է հարկադրանքի դերը, նսեմացվել վերադաստիարակման, հանցագործությունների կանխման նշանակությունը, գերագնահատվել է մեղադրյալի խոստովանության ապացուցողական նշանակությունը հակա հեղափոխական դավադրությունների վերաբերյալ գործերում և այլն), որոնք պրակտիկայում հանգեցրել են սոցիալիստական օրինականության կոպիտ խախտումների։

Մատենագրություն խմբագրել

Անդրեյ Վիշինսկի, Сталин и враги народа Ինքնակենսագրական, 2012 г.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Вышинский Андрей Януарьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 459  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Վիշինսկի» հոդվածին։