Թիմուրն ու իր թիմը (ֆիլմ, 1976)

«Թիմուրն ու իր թիմը» (ռուս.՝ «Тимур и его команда»), խորհրդային գունավոր գեղարվեստական հեռուստաֆիլմ, որ նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Բլանկն ու Սերգեյ Լենկովը Օդեսայի կինոստուդիայում 1976 թվականին Արկադի Գայդարի համանուն վիպակի հիման վրա։

Թիմուրն ու իր թիմը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ անչափահասների համար
ՀիմքԹիմուրն ու իր թիմը
Թվական1977 և 1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Բլանկ և Սերգեյ Լինկով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Բլանկ և Սերգեյ Լինկով
ԴերակատարներԱնտոն Տաբակով, Ինգա Տրետյակովա և Վյաչեսլավ Բարանով
ՕպերատորԳենադի Կարյուկ
ԵրաժշտությունԳրիգորի Ֆրիդ
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն128 րոպե

Ֆիլմն ստեղծվել է ԽՍՀՄ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման գծով պետական կոմիտեի պատվերով։

Սյուժե խմբագրել

ԽՍՀՄ, 1939 թվականի ամառ։

Կարմիր բանակի գնդապետ Ալեքսանդրովի դուստր Ժենյան Մոսկվայի մոտ գտնվող ամառանոցում ծանոթանում է իր հասակակից Թիմուրի հետ։

Ժենյայի քույրը Թիմուրին համարում է խուլիգան, և քրոջն արգելում է ընկերություն անել նրա հետ։ Իրականում Թիմուրը պիոներների խմբի հրամանատար է, որոնք ապրում են ամառանոցային գյուղում և գաղտնի օգնում ծերերին ու կարմիրբանակայինների ընտանիքներին։

Նույն գյուղում գործում է խուլիգանների խումբ, որը ղեկավարում է Միշկա Կվակինը։ Պիոներները սկսում են պայքարել խուլիգանների դեմ։

Դերերում խմբագրել

  • Անտոն Տաբակով – Թիմուր Գարաև
  • Ինգա Տրետյակովա – Ժենյա Ալեքսանդրովա
  • Վյաչեսլավ Բառանով – Միշկա Կվակին
  • Լև Իդաշկին – Գեյկա Լադիգին
  • Կոնստանտին Լեոնով – Կոլյա Կոլոկոլչիկով
  • Դմիտրի Պասինկով – Սիմա Սիմակով
  • Վլադիմիր Շկալիկով – Վասյա
  • Պիլլե Պիխմալյագի – Բերտա
  • Լյուդմիլա Մուխինա – Նյուրա
  • Օլգա Դրյուպինա – Տանյա
  • Սերգեյ Մոլչանով – «Ֆիգուրա»
  • Վլադիմիր Դուբրովին – Ալյոշկա
  • Դմիտրի Մուլյով – Ֆեդկա
  • Լյուդմիլա Գավրիլովա – Օլգա Ալեքսանդրովա, Ժենյայի ավագ քույրը
  • Լեոնիդ Կուրավլյով – Գեորգի Գարաև, ինժեներ, Թիմուրի հորեղբայրը
  • Բրունո Ֆրեյնդլիխ – բժիշկ Կոլոկոլչիկով
  • Տատյանա Ֆեոդորովա – Պավլովա, զոհված կարմիրբանակայինի այրի
  • Լյուբով Սոկոլովա – հարևանուհի
  • Նիկոլայ Գրինկո – գնդապետ Պավել Ալեքսանդրովիչ Ալեքսանդրով, Ժենյայի ու Օլգայի հայրը
  • Գենրիխ Օստաշևսկի – քեռի Պետյա, Ալեքսանդրովի ընկերը
  • Ալեքսանդր Բորդուկով – ուսանով

2012 թվականին կեղծ լուրերի Fognews.ru գործակալությունը[1] տեղեկություն է տարածել, թե իբր Ամստերդամի քաղաքային դատարանն արգելել է ֆիլմի ցուցադրությունը Նիդեռլանդներում այն պատճառով, որ ֆիլմն իբր պարունակում է հետերոսեքսուալ կենսակերպի պրոպագանդա[2]։ Կեղծ լուրը տարածել են մի քանի զանգվածային լրատվամիջոցներ[3][4][5][6][7][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. MASHA GESSEN, The Fog of News // NYTimes, AUGUST 27, 2012 ".. the fake-news outlet … Fognews "
  2. fognews.ru/v-gollandii-zapretili-alisu-seleznyovu.html
  3. 5 Канал.
  4. Советский фильм «Гостья из будущего» запрещен из-за сексуальной дискриминации
  5. В Голландии запретили «Гостью из будущего» из-за «сексуальной дискриминации»
  6. «В Голландии запретили фильм «Гостья из будущего»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. Детский фильм «Гостья из будущего» запретили из-за сексуальной дискриминации | Новости на Gazeta.ua
  8. «В Голландии запретили советский фильм «Гостья из будущего» – Бублик». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. http://rus.ruvr.ru/2012_07_17/81853725/ Արխիվացված 2014-02-01 Wayback Machine В фильме «Гостья из будущего» усмотрели дискриминацию сексменьшинств

Արտաքին հղումներ խմբագրել