«Ընդհատված երգը» (ռուս.՝ «Прерванная песня»), խորհրդային-չեխոսլովակյան ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլին 1960 թվականն։

Ընդհատված երգը
Երկիր ԽՍՀՄ
Չեխոսլովակիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1] և ռազմական ֆիլմ[1]
Թվական1960[1]
ՌեժիսորՆիկոլոզ Սանիշվիլի
Սցենարի հեղինակԿոնստանտինե Լորթքիփանիձե և Նիկոլոզ Սանիշվիլի
ԵրաժշտությունՌևազ Լագիձե
ԿինոընկերությունՎրացֆիլմ և Bratislava Film Studios
Տևողություն100 րոպե

Ֆիլմը եղել է ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարներից մեկը․ այն դիտել է 26,9 մլն հանդիսատես[2]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հիմքում ընկած է վրացի աղջկա և սլովակ պատանու սիրո պատմությունը, որոնք պատահաբար հանդիպել են մարտի դաշտում։ Սլովակ դերասան Յուլիուս Պանտիկը և վրացի դերասանուհի Լիա Էլիավան ստեղծել են երիտասարդ հերոսների՝ Միշոյի և Էլիկոյի հմայիչ և ազնիվ կերպարներ։ Ժողովուրդների բարեկամության թեման, բնականորեն և օրգանապես աճում է իրականությունից և լուծվում համոզիչ ու խելացի։ Հավատում ես վրացի Գուրամի, նրա քույր Էլիկոյի և սլովակ Միշոյի բարեկամության ուժին։ Դա ժողովուրդների բարեկամությունն է, որը նվաճվել է ընդհանուր գործի համար մղված մարտերում թափված արյունով։

— Խորհրդային Վրաստանի կինոարվեստը[3]

Գլխավոր հերոսը՝ Միշո Զվարան, որը Սլովակիայի գյուղերից մեկում երգեցողության համեստ ուսուցիչ է, պատերազմի սկսելու պահին դաս է վարում... Նրան մոբիլիզացնում են հիտլերյան Սլովակիայի դիվիզիա և ուղարկում Արևելյան ճակատ, դիվիզիան գնում է Կովկաս։ Բայց սլովակները չեն ցանկանում պատերազմել, ամեն օր նրանք փախչում են խորհրդային կողմը։ 1942 թվականին, երբ Միշոյին ու նրա ընկերներին ուղարկում են հետախուզության, նրանք նույնպես անցնում են ռուսների կողմը։ Նա հայտնվում է ռազմագերիների ճամբարում։ Ֆաշիստական ինքնաթիռների կողմից սանիտարական գնացքի վրա հարձակման ժամանակ Միշոն նետվում է զենիթային գնդացրի մոտ և գնդակոծում է գերմանական ինքնաթիռը։ Այդտեղ նա ծանոթանում է ռազմական բժիշկ Էլիկոյի հետ, և նրանք սիրահարվում են միմյանց։ Բայց պատերազմը նրանց բաժանում է․ Միշոն՝ որպես նացիստների համոզված թշնամի, հետ են ուղարկում իր զորամաս, որտեղ նա պետք է ներկայանա որպես ճամբարից փախած և զինվորներին համոզի գերի հանձնվել։ Ժամանակի ընթացքում նրա քարոզչության մասին իմանում է գերմանացի սպան, և Միշոյին ձերբակալում են դասակի հետ միասին, բայց զինվորները, կոտորելով ուղեկցող պահակախմբին, անցնում են խորհրդային կողմը։ Առաջադրանքը հաջողությամբ իրականացնելու համար Միշոյին արձակուրդ են տալիս, նա գնում է Սուխում, որտեղ հանդիպում է Էլիկոյի հետ։ Բայց պետք է շարունակել պայքարը․ 1944 թվականը թվականին Սլովակիայում պարտիզանական ապստամբություն է բռնկվում, և Միշոն Չեխոսլովակիայի կորպուսի կազմում օգնության է մեկնում պարտիզաններին։ Վիրավորվելու համար արձակուրդ ստանալուց հետո Միշոն մեկնում է Սուխում, բայց Էլիկոյին այնտեղ չի գտնում... Անցնում է մի քանի տարի, պատերազմը վերջացել է։ Միշոն վերադարձել է հարազատ Սլովակիա և նրա կողքին նրա կինը՝ Էլիկոն։

Դերերում խմբագրել

  • Ջուլիուս Պանտիկ – Միշո Զվարա, երգեցողության ուսուցիչ Սլովակիայից
  • Լիա ԷլիավաԷլիկո Գելովանի, ռազմական բժիշկ, ԲԳԿԲ կապիտան
  • Վերիկո ԱնջափարիձեՄարիամ, Էլիկոյի մայրը
  • Դոդո ՃիճինաձեԴոդո, Գուրամ Գելովանիի կինը
  • Օթար ԿոբերիձեԳուրամ Գելովանի, խորհրդային զինվոր
  • Ալեքսանդր Օմիաձե – Մամուկա Գելովանի, Էլիկոյի և Գուրամի հայրը
  • Զուրաբ Լապերաձե – Մամեդով, սանիտար
  • Կարոլ Մահատա – Յանո Սովիար
  • Ռիմա Շորոխովա – բուժքույր
  • Սերգեյ Գոլովանովխորհրդային գեներալ

Դրվագներում՝ Լյուդովիկ Օզաբալ, Վիլյամ Պոլոնի, Ռուդոլֆ Բախլետ, Դուշան Բլաշկովիչ, Վիլյամ Զաբորսկի, Յուլիուս Վաշեկ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Фильм на сайте «Озон»
  3. Киноискусство Советской Грузии // Кора Церетели. — М.: Искусство, 1969 — 95 с. — стр. 62.

Գրականություն խմբագրել

  • Зарубежные отклики на фильм «Прерванная песня» // Литературная Грузия, № 8, 1963. — стр. 90-95
  • Фильм закончен, дружба продолжается (О работе над груз.-чехословац. худож. фильмом «Прерванная песня». Беседа с постановщиком фильма Н. К. Саннишвили) // Заря Востока, 30 апреля 1960
  • Прерванная песня // Советские художественные фильмы: 1958—1963 / ВГФК, Москва. — М.: Искуссвто, 1968. — стр. 290