Սերբական արծիվ
Սերբական արծիվ (սերբ.՝ Српски орао / Srpski orao), սպիտակ երկգլխանի արծիվ, սերբական հերալդիկայի և վեկսիլոլոգիայի գլխավոր խորհրդանիշ, պատկերված է երկրի դրոշի և զինանշանի վրա, որը հարյուրամյակներ շարունակ արտացոլել է սերբերի ազգային ինքնությունը[1]։ Թվագրվում է Նեմանիչների միջնադարյան դինաստիայի ստեղծման ժամանակներին[1]։ 1882 թվականից՝ Սերբիայի Թագավորության ձևավորման պահից սկսած արծիվը և արծվի կրծքի վրա սերբական խաչով վահանն օգտագործվում է որպես Սերբիայի զինանշան։ 1883-1945 թվականների ընթացքում նաև եղել է թագավորական Սպիտակ արծվի շքանշան, որի վրա նույնպես պատկերված է եղել սերբական սպիտակ արծիվ։
Մանրամասնություններ |
---|
Սերբիայում Օսմանյան տիրապետության ժամանակ թուրքական իշխանությունները արգելել են սերբական երկգլխանի արծիվը, այն համարելով սերբերի անհնազանդության և չենթարկվելու խորհրդանիշ։
Պատմություն
խմբագրելՄիջնադարում
խմբագրելԵրկգլխանի արծիվը Սերբիա է մտել բյուզանդական մշակույթի հետ։ Բյուզանդիայում երկգլխանի արծիվը նշանակում էր կայսեր կրկնակի ինքնիշխանություն (աշխարհիկ և հոգևոր իշխանություն), ինչպես նաև Բյուզանդիայի կայսրերի իշխանության ճանաչումը արևելքում և արևմուտքում։ Նենամիչների մոտ պահպանված երկգլխանի արծվի հնագույն պատկերը հանդիպում է կտիտորի պատրաստած Միրոսլավ Զավիդովիչի դիմանկարում, Բիյելո Պոլիեի (չեռնոգոր.՝ Бијело Поље/Bijelo Polje) սուրբ Պետրոս և Պօղոս եկեղեցում, որը թվագրվում է 1190 թվականին[1]։ Այդ արծիվն ունի մի պարանոց և երկու գլուխ, պարանոցի և պոչի վրա մանյակներ, թևերը տարածած են, պոչը ֆլյոր դե լիսի խորհրդապատկերով։ Գլուխները չափերով թևերից ավելի մեծ են, թաթերը երեք մատնանի են, արծիվը շրջանի ներսում է[1]։ Նեմանիչի արծվի այս տեսակը թվագրվում է XII - XV դարերին, որը Սրբազան Հռոմեական կայսրության արծվի հիման վրա էր ստեղծվել, փոխել է իր տեսքը և շուտով նրանից տարբերվել է[1]. երկու պարանոցներ, առանց մանյակների, պոչը ծառի տերևի նմանությամբ, գլուխները թևերից ներքև, 4 մատնանի թաթերով, չտարածած թևերով[1]։ Նեմանիչի երկգլխանի արծիվը (բնորոշ առանձնահատկությունը) պատկերվել է զարդապատկերների տարրերի վրա։ Ինչպես օրինակ, Ժիչա (1207-1220) վանքում, Լևիշկայի Աստվածածնի եկեղեցում (1307-1310), Իովան Օլիվերի (1349) հագուստի վրա, Վելուչե վանքում գտնված ձեռագործի վրա (XIV դար), Ռեսավի վանքի նկարի վրա (1402-1427), Իվան I Չերնոևիչի զինանշանի ցուցանակի վրա և բազմաթիվ վանքերում և եկեղեցիներում[2]։
14-րդ դարից սկսած երկգլխանի արծիվ օգտագործվել է շատ արձանագրությունների, միջնադարյան որմնանկարների և սերբական թագավորական ընտանիքի հագուստի ասեղնագործ դրվագներ վրա[3]։ Սերբական ուղղափառ եկեղեցին ընդունել է այս խորհրդանիշը, երբ այն հայտնվել է Ժիչա վանքի մուտքի մոտ։ Այստեղ թագադրվել են սերբական միապետերը (1219-1953 վանքը արքեպիսկոպոսի նստավայրն էր)[4]։ Թագուհի Թեոդորա Սմիլեցի ոսկե մատանու վրա փորագրվել է երկգլխանի արծիվ (1321-1322)[4]։ Ստեֆան Դուշանի կառավարման օրոք (1331-1355) երկգլխանի արծիվը պատկերված է եղել պետական կնիքի վրա[4]։ Սերբ-հունական թագավորության դրոշն առաջին անգամ հիշատակվել է 1339 թվականին, երբ Անջելինո Դալորտոն որպես սերբական պետության դրոշ պատկերել է կարմիր երկգլխանի արծվով դեղին դրոշը[4]։
Երկգլխանի արծիվը պատկերվել է նաև սերբական այլ թագավորական տոհմերի կողմից (Մրնյավչևիչներ և Լազարևիչներ)։ Խրեբելյանովիչը (1371-1389), որը զբաղվել է Աթոս լեռան վրա գտնվղ Խիլանդար վանքի վերականգնմամբ, վանքի հյուսիսային պատի վրա երկգլխանի արծիվ է պատկերել[5]։ Մյունխենի Սերբական սաղմոսները (Мюнхенский сербский псалтырь, 1371-1389) ներառում են սերբական արծվի բազմաթիվ նկարներ։ Երկգլխանի արծիվը սկսել են պատկերել նաև Ստեֆան Լազարևիչի զինանշանի վրա, 1402 թվականի օգոստոսին, բռնակալ տիտղոսի ընդունումից հետո, որը նրան շնորհել է կայսր Իոհան VII Պալեոլոգոսը Կոստանդնուպոլսում[6]։
Նոր պատմություն
խմբագրելԻլլիրիայի զինանշանաբանությունը (Иллирийские гербовники) երկգլխանի արծվի մասին հիշատակումներ են պարունակում, որոնք պատկերվել են Նոր ժամանակների սկզի զինանաշաններում[7]։ Նեմանիչների և Ստեֆան Լազարևիչի զինանշանը եղել է սպիտակ երկգլխանի արծիվը մուգ կարմիր դաշտում։ Նեմանիչի արծիվը նաև եղել է Ղազար Խրեբելյանովիչի և Լազարևիչների դինաստիայի զինանշանը։ Կիսով չափ սպիտակ և կիսով չափ կարմիր արծիվը պատկերվել է Մրնյավչևիչների զինանշանի վրա։
Նորագույն պատմություն
խմբագրելՍերբական երկգլխանի արծիվն արգելվել էր թուրքական իշխանությունների կողմից որպես սերբերի անհնազանդության և չենթարկվելու խորհրդանիշ։ Սերբական խաչը չորս այսպես կոչված օցիլներով («оцилами») դարձել է սերբական դիմադրության մեկ այլ խորհրդանիշ։ Իսկ 1804 թվականից ճերմակ երկգլխանի արծիվը կրկին դարձել է սերբական խաչին հավասարազոր սերբական խորհրդանիշ։ Նեմանիչների արծվի հիման վրա, որը պատկերել է Քրիստոֆոր Ժեֆարովիչը Ստեմմատոգրաֆիայում, ստեղծվել է սերբական հեղափոխական դրոշը[8]։
Նեմանիչների ավանդույթը վերածնունդ է առել Սերբական հեղափոխության ժամանակ, և Սերբիայի անկախության ճանաչումից հետո երկգլխանի արծիվը պատկերվել է Սերբիայի զինանշանի վրա, իսկ սերբական խաչը հայտնվել է վահանի վրա, որը պատկերված է եղել սերբական արծվի կրծքի վրա 1882 թվականից ի վեր, երբ առաջացել էր Սերբական Թագավորությունը։ Զինանշանի արծիվը տարբերվում էր Նեմանիչների արծվից. նրա թևերը փակ են, ինչպես գերմանական արծվինը։ Դրա պատճառը գերմանացի ֆոն Շտրելի կանխամտածված սխալն է, որը խաբելով Ս․ Նովակովիչին գերմանական արծիվ է նկարել[9]։ Արծիվը օգտագործվել է Սերբիայում և Հարավսլավիայում իշխող Օբրենովիչներ և Կարագեորգիևիչներ թագավորական դինաստիաների կողմից։ 1883 թվականին հիմնադրվել է Սպիտակ արծվի շքանշանը, որով մինչև 1945 թվականը պարգևատրվում էին սերբ և հարավսլավացի քաղաքացիները պետությանը և թագին մատուցած ծառայությունների համար։
Պատկերասրահ
խմբագրել-
Միրոսլավ Զավիդովիչի զինանշանը (1198)
-
Ստեֆան Նեմանիչի արծիվը Միլիշևում (1230-ականներ)
-
Լևիշկայի Աստվածածնի եկեղեցի, որմնանակար (1306-1307)
-
Անջելինո Դալորտոի քարտեզը սերբական դրոշով (1339)
-
Մանասիա վանք, որմնանկար Ստեֆա Լազարևիչի պատկերի վրա (1406-1418)
-
Սերբիայի դրոշը և գերբը ըստ Գաբրիել դը Վալսեկի (1439)
-
Ստեֆան Լազարևիչի որմնանկարը Մանասիա վանքում (1406-1418)
-
Բռնակալ Ստեֆան Լազարևիչի կնիքը, Կոնստանցի տաճարի մասին ժամանակագրություն (Պրուսական հրատարակություն, XV դարի կեսեր)
-
Բռնակալ Ստեֆան Լազարևիչի կնիքը, Կոնստանցի տաճարի մասին ժամանակագրություն (ավելի ուշ հրատարակություն, 1483)
-
Բռնակալ Ստեֆան Լազարևիչի կնիքը, Վերնիգերոդերի զինանշանագետ (1486 և 1492 միջև)
-
Սերբական բռնապետության գերբ ըստ Վիրգիլ Սոլիսի (1555)
-
Սերբական բռնապետության գերբ ըստ Քրիստոֆ Զիլբերիսենի (1576)
-
Սերբական բռնապետության գերբ ըստ Մարտին Շրոտտի (մոտ 1580)
-
Նեմանիչներ գերբ Կորենիչ Նեորիչի զինանշանաբանության մեջ (1595)
-
Սերբական բռնապետության գերբ գերմանական զինանշանաբանության մեջ (մոտ 1600)
-
Նեմանիչների գերբ Բելգրադի երկրորդ զինզնշանաբանության մեջ (XVII դարի սկիզբ)
-
Նեմանիչների գերբ Ֆոյնիկայի զինանշանաբանության մեջ (XVII դարի սկիզբ)
-
Նեմանիչների գերբ ըստ Ստանիսլավ Ռուբցիչի (մոտ 1700)
-
Նեմանիչների գերբ ըստ Պավաո Ռիթեր Վիտեզովիչի (մինչև 1701)
-
Ռասիյա (Սերբիա) զինանշանը Ստեմմատոգրաֆիայում (1741)
-
Նեմանիչների գերբը Ստեմմատոգրաֆիայում (1741)
-
Նեմանիչների գերբը (վերականգնված 1987)
-
Կնիք 1804 թվականի
-
Կարագեորգևիչների գերբ
-
Սերբիայի Թագավորության գերբ (1882-1918)
-
Պետրոս I թագավորի գերարտոնությունները (1904)
-
Սպիտակ Արծվի շքանշան (1915-1918)
-
Հարավսլավիայի թագավորության գերբ (1918-1941)
-
Սերբիայի Ազգային Փրկություն տիկնիկային կառավարության գերբը (1941-1944)
-
Սերբական Հանրապետության գերբ (1992-2006)
-
Հարավսլավիայի և Սերբիա և Չեռնոգորիա միության գերբ (2003-2006)
-
Սերբիայի մեծ գերբ
Ժամանակակից զինանշանները
խմբագրել-
Բելգրադի գերբ
-
Նիշի գերբ
-
Նիշի նախկին գերբը
-
Ուժիցեի գերբ
-
Պրիյեպոլյեի գերբ
-
Միոնիցայի գերբ
-
Կուրշումլիայի գերբ
-
Սավսկի Վենացի գերբ
-
Ստարի Գրադի գերբ
-
Վալևոյի գերբ
-
Վելիկա Պլանայի գերբ
-
Չայետինային գերբ
-
Լեսկովացի գերբ
-
Սուրդուլիցայի գերբ
-
Դեսպոտովացի դրոշ
Տես Նաև
խմբագրել- Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքական, մականունը՝ «Սպիտակ արծիվներ»
- Մակեդոնյան առյուծ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Atlagić, 2009, էջ 180
- ↑ Atlagić, 2009, էջեր 181–182
- ↑ Solovjev, 1958, էջ 130
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Solovjev, 1958, էջեր 134–135
- ↑ Ivić, 1910, էջ 30
- ↑ Jahrbücher für Geschichte Osteuropas, vol. 8, Osteuropa-Institut München, F. Steiner Verlag, 1960, p. 511.
- ↑ Palavestra, Aleksandar (2010). Илирски грбовници и други хералдички радови. Belgrade: Dosije studio.(սերբ.)
- ↑ «Ethnic Groups». 10. New York: Gordon and Breach. 1993.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Atlagić, 2009, էջ 183
Արտաքին հղումներ
խմբագրել- Aleksa Ivić Stari srpski pečati i grbovi: prilog srpskoj sfragistici i heraldici. — Natošević, 1910.
- Atlagić, Marko (2009). Одређивање националних хералдичких симбола на примјеру Срба и Х. Արխիվացված 2015-05-28 Wayback Machine Zbornik radova Filozofskog fakulteta u Prištini, no. 39, pp. 179–188.
- Aleksa Ivić, Dušan Mrđenović, Dušan Spasić, Aleksandar Palavestra Rodoslovne tablice i grbovi srpskih dinastija i vlastele. — Belgrade: Nova knjiga, 1987.
- Stojan Novaković (1884). «Хералдички обичаји у Срба: у примени и књижевности». Београд: Краљевско-српска државна штампарија. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- Aleksandar Vasiljevič Solovjev Istorija srpskog grba. — Srpska misao, 1958.