Լևիշկայի Աստվածածնի եկեղեցի
Լևիշկայի Աստվածածնի եկեղեցի (սերբ.՝ Црква Богородица Љевишка / սերբ.՝ Црква Bogorodica Ljeviška), Սերբ ուղղափառ եկեղեցու Ռաշկո-Պրիզրենի թեմի տաճար, որը գտնվում է Կոսովո և Մեթոխիա ինքնավար մարզում՝ Պրիզրեն քաղաքում։
Լևիշկայի Աստվածածնի եկեղեցի սերբ.՝ Богородица Љевишка | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար, ուղղափառ տաճար, պատմության հուշարձան և հնագիտական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պրիզրեն և Prizren Municipality?[1] |
Թեմ | Eparchy of Raška and Prizren? |
Մասն է | Medieval Monuments in Kosovo? |
Ժառանգության կարգավիճակ | հատուկ նշանակության մշակույթային հուշարձան, Cultural heritage monument of Kosovo?[1] և Համաշխարհային ժառանգություն |
Անվանված | Theotokos? |
Հիմնադիր | Stefan Milutin? |
Ճարտարապետական ոճ | Serbo-Byzantine architecture? |
Շինանյութ | ապար |
![]() | |
![]() | |
Պատմություն Խմբագրել
Եկեղեցու շինարարությունը լիազորել է Սերբիայի թագավոր Ստեֆան Միլուտինը 1306-1309 թվականներին[2]։ Եկեղեցին գտնվում է Կոսովո և Մեթոխիա մարզի հարավում՝ Պրիզրեն քաղաքում (հին քաղաքում)։ Լևիշկայի Աստվածածնի եկեղեցին Սերբիայի միջնադարյան ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է և ունի յուրօրինակ ճարտարապետական մտահղացում։ Որմնանկարները ստեղծվել են մոտավորապես 1307-1313 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Նրանց ոճը նման է կոստանդնուպոլսյան ոճին։ Տաճարը որմնանկարներով զարդարել են հույն վարպետներ Միխայիլ Աստրապան և Եվտիխիոսը Թեսալոնիկիից։ Եկեղեցու տաճարային որմնանկարների մարգարիտը 13-րդ դարի Ողորմած Աստվածամոր սրբապատկերն է, որում Աստվածամայրը պատկերված է նորածին որդու հետ՝ հացով լի զամբյուղը ձեռքին։ Նորածին Հիսուսը զամբյուղից հաց է վերցնում և բաժանում այն տառապյալներին։ Այս որմնանկարը հավատացյալները համարում են հրաշագործ։
2006 թվականին եկեղեցին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2006 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում՝ ալբանական գրոհայինների կողմից հնարավոր հարձակման պատճառով։ Այն գտնվում է KFOR-ի պաշտպանության ներքո 1999 թվականից ի վեր։ Սակայն այն խիստ վնասվել է 2004 թվականին տեղի ունեցած Կոսովոյի անկարգությունների ժամանակ հրկիզման հետևանքով։ Շուրջ 155 սերբական եկեղեցի և վանք ավերվել կամ վնասվել են Կոսովոյի ալբանացիների կողմից 1999 թվականի հունիսից մինչև 2004 թվականի մարտը, որպես կանոն, հրկիզումների միջոցով, ներառյալ միջնադարյան սրբավայրերը[3][4]։
2016 թվականին եկեղեցում տեղի է ունեցել առաջին պսակադրությունը 1999 թվականի հակամարտությունից հետո[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Curcic Slobodan (2005)։ Judson J. Emerick, ed.։ "Renewed from the Very Foundations": The Question of the Genesis of the Bogorodica Ljeviska in Prizren։ Archaeology in architecture: studies in honor of Cecil L. Striker։ von Zabern։ էջ 23։ ISBN 9783805334921։ Վերցված է նոյեմբերի 26, 2012
- ↑ «Prizren, OUR LADY OF LJEVIS (XIV century) - burnt inside (PHOTO: 22.3.2004) - Serbian Orthodox Church [Official web site]»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է 2020-06-07
- ↑ «Eighth anniversary of violence against KiM Serbs/OrthoChristian.Com»։ pravoslavie.ru։ Վերցված է հուլիսի 29, 2018
- ↑ «Прво венчање у Богородици Љевишкој након сукоба на КиМ» (սերբերեն)։ Վերցված է 2016-07-17