Օբրենովիչներ
Օբրենովիչներ (սերբ.՝ Обреновићи), սերբական իշխանական, իսկ 1882 թվականից` արքայական դինաստիա: Կարագեորգիևիչների ոխերիմ թշնամիներն են եղել գահի համար մղվող պայքարում: Արքայատոհմի վերջին ներկայացուցիչը եղել է Ալեքսանդր Օբրենովիչը, ով կնոջ հետ գազանաբար սպանվել է Կարագեորգիևիչների կողմնակիցների ձեռքով 1903 թվականի Մայիսյան հեղաշրջման արդյունքում: Դինաստիան անկում է ապրել Մայիսյան հեղաշրջման ժամանակ տեղի ունեցած զինված դավադրության արդյունքում: Այդ ժամանակ ներխուժել էին պալատ և սպանել արքա Ալեքսանդր I-ին, ով մահացել էր առանց ժառանգորդ թողնելու[1][2][3]:
Օբրենովիչներ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | Սերբիայի թագավորություն |
Հիմնադիր | Միլոշ Օբրենովիչ |
Հիմնում | 1817 |
Ավարտ | 1903 |
Ազգային պատկանելիություն | սերբեր |
Կառավարիչներ և կառավարման ժամանակաշրջանԽմբագրել
Օբրենովիչների իշխանական դինաստիայում ընդունված է եղել անսովոր համարակալում. ուրիշ արքայատոհմերի նման ոչ թե կրկնվող անուններն են համարակալվել, այլ հերթականությամբ բոլոր անունները.
1842 թվականին Օբրենովիչները վտարվել են երկրից: Իշխան է հռչակվել Ալեքսանդր Կարագերգիևիչը: 1858 թվականին նրանք տիրել են սերբական գահին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Editors of Encyclopædia Britannica։ Dragutin Dimitrijevic։ Encyclopædia Britannica Online։ Վերցված է 8 September 2016
- ↑ Editors of Encyclopædia Britannica։ Alexander։ Encyclopædia Britannica Online։ Վերցված է 8 September 2016
- ↑ Thomas M. Poulsen, John R. Lampe, John B. Allcock։ Serbia։ Encyclopædia Britannica Online։ Վերցված է 8 September 2016