Բուլղարիայի դրոշ
Բուլղարիայի դրոշը իրենից ներկայացնում է սպիտակ, կանաչ, և կարմիր գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։
Բուլղարիայի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային դրոշ |
Երկիր | ![]() |
Իրավասության տարածք | Բուլղարիա |
Օգտագործում | ![]() |
Նշան | 🇧🇬 |
Հարաբերություն | 2:3 |
Ընդունված է | նոյեմբեր 27, 1990 |
Գույներ | Սպիտակ Կանաչ Կարմիր |
Պատկերված է | դաշտ |
ՊատմությունԽմբագրել
Առաջին անգամ սպիտակ, կանաչ և կարմիր գույներով դրոշն օգտագործվել է 1861-1862 թվականների Բուլղարական լեգեոնի կողմից, բայց նրանց դրոշի գույները զետեղված էին այլ դասավորությամբ, քան ներկայումս․ վերևում՝ կանաչ, մեջտեղում՝ սպիտակ, ներքևում՝ կարմիր։ Գույների հակառակ դասավորվածությամբ նման դրոշ օգտագործվել է Ֆիլիպ Տոտյուի կամավորական ջոկատի կողմից՝ 1876-1877 թվականների Սերբա-թուրքական պատերազմի տարիներին։
1870 թվականներին կանաչ-սպիտակ-կարմիր եռագույնը դարձավ Բուլղարական հեղափոխական կենտրոնական կոմիտեի կողմից։ 1879 թվականի ապրիլի 16-ին բուլղարական առաջին սահմանադրության 23-րդ հոդվածով հաստատվել է Բուլղարիայի դրոշը՝ սպիտակ-կանաչ-կարմիր եռագույնը։
1947-1990 թվականներին դրոշի վրա էր զետեղված Բուլղարիայի ժողովրդական հանրապետության զինանշանը[1]։ 1990 թվականին, համաձայն երկրի նոր սահմանադրության, զինանշանը հեռացվել է դրոշից։ Բացի այդ, հարաբերակցությունը 2:3-ից փոխվել է 3:5-ի։
- Պատմական դրոշներ
Բուլղարական լեգեոնի դրոշ (1861-1862)
1947, դեկտեմբերի 6 — 1948
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Tarnovo Constitution of 1879» (Bulgarian)։ Juridical Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին։ Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 15