Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար (իտալ.՝ Arco di Settimio Severo), կամար Հռոմի ֆորումում։ Տեղակայված է Կուրիա Յուլիայի և Ռոստրայի միջև, Վիա Սակրա փողոցի վրա։ Կառուցվել է 205 թվականին Սեպտիմիուս Սևերոսի և նրա որդիներ Կարակալլայի ու Գետայի Պարթևստանի դեմ տարած հաղթանակների պատվին (195—203)։
Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար Arco di Settimio Severo | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Հռոմ | Հռոմի ֆորում |
Շինության տեսակ | հաղթակամար |
Հիմնադիր | Սեպտիմիուս Սևերուս |
Շինարարության սկիզբ | 205 թ․ |
Կցաշինություններ | Կուրիա Յուլիա |
Սեպտիմիոս Սևերոսի մահից հետո նրա որդիներ Կարակալլան և Գետան համատեղ կայսրեր էին։ Կարակալլան 212 թվականին կազմակերպում է եղբոր սպանությունը, և բոլոր նրան վերաբերող պատկերները վերացնում է հասարակական կառույցների և հուշարձանների վրայից։ Ըստ այդմ Գետայի պատկերը և նրան նշող մակագրությունները հեռացված են հաղթակամարից։
Նկարագրություն
խմբագրելՀաղթակամարի բարձրությունը 20,9 մետր է, լայնությունը՝ 23,3 մ, խորությունը՝ 11,2 մ։ Կառուցված է աղյուսից և տրավերտինից, երեսապատված է մարմարե սալիկներով։ Ատտիկի բարձրությունը 5,6 մետր է, նրանում կան 4 սենյակ, ուր կարելի է բարձրանալ աստիճանով։ Հաղթակամարն ունի երեք անցուղի։ Կենտրոնական անցուղու թռիչքի բարձրությունը 12 մ, իսկ լայնությունը՝ 7 մ։ Կողմնային անցուղիների բարձրությունը 7,8 մ, իսկ լայնությունը՝ 3 մ։ Նրանց առջև Ֆորումի կողմից կա մի քանի աստիճան։ Երեք անցուղիները միմյանց միացած են, և այս ճարտարապետական լուծումը կիրառվում է նոր դարաշրջանի շատ հաղթակամարներում։ Հին ժամանակներում հաղթակամարում էր գտնվում Սեպտիմիոս Սևերոսի, Կարակալլայի և Գետտայի արձաններով մարտակառք։ Հենց այդ տեսքով էլ նրանք պատկերված էին հռոմեական մետաղադրամների վրա։ Մեր օրերում մարտակառքը չի պահպանվել։
Ձևավորում
խմբագրելԿամարի ձևավորման ամենախոշոր տարրերը 4 բարձրաքանդակներն են (չափերը՝ 3,92-4,72 մ), որում պատկերված են տեսարաններ՝ Պարթևստանի հետ մղած պատերազմից։ «Պատմությունը» սկսվում է ձախ ցայտաքանդակից, որտեղ ներկայացված է պատերազմին պատրաստվելու տեսարանը, պարթևների հետ ճակատամարտը, կայսեր ուղերձը լեգեոներներին, ճակատամարտը, որը գլխավորում էր կայսրը։ Աջակողմյան բարձրաքանդակի վրա ներկայացված է Եդեսիայի ճակատամարտը, կայսեր ուղերձը զինվորներին, Օսրոյենեի արքա Աբգար IX-ի անձնատրությունը, հռոմեական ռազմական խորհուրդը։ Կապիտոլիումի կողմից աջում պատկերված է Սելևկիայի պաշարումը և պարթևների փախուստը, ինչպես նաև կայսեր ելույթը գրավված քաղաքում։ Աջ կողմում Տիզբոնի գրոհն է, և կայսեր ելույթը զինվորների առջև, գրավված թշնամական մայրաքաղաքում։
Կենտրոնական անցուղու կամարի աղեղում կան Վիկտորիայի բարձրաքանդակներ։ Կողմնային անցուղիները ձևավորված են գետերի անձնավորումով։ Սյուների հիմքերում կերտված են հռոմեական զինվորների և գերի ընկած պարթևների քանդակներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Կենտրոնական կամարի աղեղի ձևավորումը
-
Կենտրոնական կամարի բարձրաքանդակներ
-
Հաղթակամարի բարձրաքանդակներ
-
Լատիներեն մակագրություններ
-
Հաղթակամարի սյուներ
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Arch of Septimius Severus Արխիվացված 2009-05-03 Wayback Machine(անգլ.)
- Arch of Septimius Severus Արխիվացված 2005-12-24 Wayback Machine(անգլ.)
- Arch of Septimius Severus photo gallery and virtual reality movie.
- Arcus Septimii Severi, article in Platner's Topographical Dictionary of Ancient Rome
- Richard Brilliant, The Arch of Septimius Severus In the Roman Forum, 1963.
- Hinterhöller, Monika, "Der Triumphbogen des Septimius Severus und die historischen Reliefs der Partherkrieg", 2008, GRIN Verlag
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեպտիմիոս Սևերոսի հաղթակամար» հոդվածին։ |