Վիկտորիա (դիցաբանություն)

Հին Հռոմում Վիկտորիան հաղթանակի աստվածն էր։ Նա առաջին անգամ հայտնվել է փյունիկյան առաջին պատերազմի ժամանակ, ենթադրաբար հռոմերեն վերանվանված Նիկե աստվածուհին է՝ հունական դիցաբանության մեջ հաղթանակի աստվածուհի, որը կապված էր Հռոմի հույն դաշնակիցների հետ Հունական մայրցամաքում և Մեծ Հունաստանում։ Դրանից հետո նա դարձավ Հռոմի վերջնական հեգեմոնիայի և ղեկավարման իրավունքի խորհրդանիշը։ Նա աստվածացված աբստրակցիա է՝ պաշտամունքի վերածված։ Սակայն, ի տարբերություն Նիկեի, նա իրականում չունի սեփական դիցաբանությունը։

Վիկտորիայի (կամ Նիկե) որմնանկարը Պոմպեյում, Ներոնի ժամանակաշրջան

Պատմություն և պատկերագրություն

խմբագրել

Վիկտորիան առաջին անգամ հայտնվել է փյունիկյան առաջին պատերազմի ժամանակ, որպես Նիկեի՝ հաղթանակի հունական աստվածուհու վերանվանված կամ թարգմանված տարբերակ։ Նիկեն հռոմեացի զինվորականների մեջ առավել հայտնի էր որպես փյունիկյան պատերազմներում Հռոմի դաշնակից հույների աստվածուհի։ Նրա պաշտամունքը տարածված էր Հունական մայրցամաքում և Մեծ Հունաստանում։ Մոտավորապես այս ժամանակաշրջանում տարբեր հռոմեական պատերազմի աստվածներ սկսում են ստանալ victor (հաղթող) կամ invictus (չնվաճված) պատվանունը[1]։ Մինչ ուշ հանրապետական և վաղ կայսերապետական ժամանակաշրջանները Վիկտորիան հայտնի էր որպես քաղաքացիական և ռազմի աստվածուհի, ինչպես այլ աստվածների հետ ընկերակցությամբ, այնպես էլ միայնակ։ Մ․թ․ա 294 թվականին նրա պատվին Պալատինում կառուցվեց տաճար։ Այնտեղ պահվում էր ռազմական ավարը, և այնտեղ, նախքան իր արձանի կառուցումը, գտնվում էր Կիբելայի արձանը։ Վիկտորիան մի քանի այլ ուխտատեղիներ ուներ ամբողջ Հռոմում[2]։

Վիկտորիայի մետաղադրամի պատկերներն ու պաշտամունքային պատկերները հավանաբար հիմնված են նրա տաճարում օգտագործված բնօրինակ պատկերի վրա։ Նա պատկերներում ներկայանում է որպես թևավոր կին, ով առաջ է շարժվում, և վերևում պահում է (կամ առաջարկում) ծաղկեպսակ կամ արմավենու ճյուղ, ոչ որպես պատերազմի, այլ հաղթանակի և դրան հաջորդող խաղաղության խորհրդանիշը։ Այլ պատկերներում նա ներկայացված է սովորական մարդու չափերով, տրիումֆ վարելիս, կամ քանդակի տեսքով, որը գտնվում է ավելի մեծ կերպարանքի՝ սովորաբար Հռոմի գերագույնաստված Յուպիտերի, կամ ռազմի աստված Մարսի, կամ Հռոմեական պետությունն անձնավորող աստվածուհու՝ Ռոմայի աջ ձեռքի ափում[3][4]։

Աստվածուհի Վիկա Պոտային հաճախ նույնացնում են Վիկտորիային, սակայն նրա պատկերագրությունը չափազանց վաղ է կատարվել, որպեսզի կրած լինի հույն աստվածուհի Նիկեի ազդեցությունը․ այսպիսով՝ նրանք տարբեր աստվածներ են։ Վիկտորիային հաճախ կապում են հին սաբինյան աստվածուհի Վակունայի հետ։

 
Տրայանոսի կամարը (Բենևենտո)

Քրիստոնեության տարածումից հետո Հռոմի կրոնական գործերն ու հաստատությունները մնացին իշխող կայսրի՝ pontifex maximus-ի իշխանության ներքո, անկախ նրանից՝ նա քրիստոնյա էր, թե հեթանոս։ Ընդհանուր առմամբ, Սենատը հարգում կամ թույլատրում էր հեթանոսական զոհաբերության ծեսերը, ներառյալ Վիկտորիային նվիրված զոհաբերությունը Սենատորնեի պալատի զոհասեղանին՝ ամեն ժողովից առաջ, որոնք կարևոր էին համարվում Հռոմի բարօրության համար։ Սա կարևոր ընթացակարգ էր դեռևս մ․թ․ա 29 թվականից, երբ Օկտավիանոսը նվիրեց զոհասեղանը[5]։ 379 թվականին քրիստոնյա կայսր Գրատիանոսը հրաժարվեց pontifex maximus–ի պաշտոնից և վերացրեց Հռոմի ավանդական աստվածություններն ու ծեսերը։ 382 թվականին նա հանեց Վիկտորիայի զոհասեղանը Կուրիա Ջուլիայի տաճարից: Այն նախկինում նույնպես հեռացվել էր՝ Կոստանդիոս II-ի կողմից, սակայն կրկին վերադարձվել էր բողոքի ակցիայից հետո։ Այս անգամ, չնայած բարձր դասի պաշտոնյաների համատարած զայրույթին ու անհանգստությանը, այն չվերականգնվեց[6][7][8]։

«Թևավոր հաղթանակներ»

խմբագրել

Թևավոր կերպարները, հաճապխ զույգ, որոնք խորհրդանշում են հաղթանակը և կոչվում են «թևավոր հաղթանակներ», տարածված են հռոմեական պաշտոնական պատկերագրության մեջ, սովորաբար բարձրակարգ կոմպոզիցիաներում, կամ հաճախ լրացնելով տարածքները սպանդելներով կամ ճարտարապետական այլ բացերով[9]։ Սրանք ներկայացնում են «հաղթանակի ոգին», այլ ոչ թե լիարժեք աստվածություն: Զույգ թևավոր հաղթանակները շարունակվեցին նաև Հռոմեական կայսրության քրիստոնեացումից հետո, և աստիճանաբար վերածվեցին քրիստոնեական հրեշտակների[10]։ Զույգը, որը նայում է ներս, շատ հարմար կերպով տեղավորվում էր կամարների մեջ, և շատ տարածված էր հաղթակամարներում և նմանատիպ ձևավորումներում, որտեղ շրջանաձև տարրը շրջանակված է ուղղանկյունով:

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Beard, M., North, J., Price, S., Religions of Rome, Volume I, illustrated, reprint, Cambridge University Press, 1998, pp.69.0-521-31682-0
  2. Beard, M., North, J., Price, S., Religions of Rome, Volume I, illustrated, reprint, Cambridge University Press, 1998, pp.69, 323. 0-521-31682-0
  3. Hölscher, Tonio (1967). Victoria Romana: Archäologische Untersuchungen zur Geschichte und Wesensart der römischen Siegesgöttin von den Anfängen bis zum Ende des 3. Jhs. n. Chr (German). Mainz.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Hill, Philip V. “ASPECTS OF JUPITER ON COINS OF THE ROME MINT, A.D. 65-318.” The Numismatic Chronicle and Journal of the Royal Numismatic Society 20 (1960): 115–125. http://www.jstor.org/stable/42662717. accessed December 23, 2020
  5. Bellinger & Berlincourt (1962). «Victory as a Coin Type». American Numismatic Society. 149: 1–68.
  6. Sheridan, J. J., "The Altar of Victory – Paganism's Last Battle." L'Antiquite Classique 35 (1966): 187.
  7. Ambrose Epistles 17–18; Symmachus Relationes 1–3.
  8. Beard, M., North, J., Price, S., Religions of Rome, Volume I, illustrated, reprint, Cambridge University Press, 1998, pp.372-374. 0-521-31682-0
  9. «Winged Victoria Spandrels». google.com. Վերցված է 5 August 2015-ին.
  10. Doyle, Chris (2015). 'Declaring Victory, Concealing Defeat: Continuity and Change in Imperial Coinage of the Roman West, c. 383 – c. 408', in G. Greatrex, H. Elton (eds.) Shifting Genres in Late Antiquity. With the assistance of Lucas McMahon. Pp. xvi + 341, ills. Farnham, United Kingdom: Ashgate. էջեր 157–71. ISBN 978-1-4724-4348-9.
  11. «Oscar Gladenbeck (1850–1921)». ISSUU.com. 6 April 2013. Վերցված է 18 June 2015-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորիա (դիցաբանություն)» հոդվածին։