Աբգար Թ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար Թ (նաև՝ Աբգար IX, լատ.՝ Lucius Aelius Megas Abgar IX, հուն․՝ μεγας Αβγαρος, 2-րդ դար - 214), Օսրոյենեի թագավոր (179-214), Աբգար Ը-ի որդին, Մանու Թ-ի հայրը:
Աբգար Թ լատ.՝ Lucius Aelius Megas Abgar IX | ||
| ||
---|---|---|
179 - 214 | ||
Նախորդող | Աբգար Ը | |
Հաջորդող | Աբգար Ժ Սևերոս | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Ծննդյան օր | 2-րդ դար | |
Վախճանի օր | 214 | |
Հայր | Աբգար Ը |
Քրիստոնեության ընդունումըԽմբագրել
Աբգար Թ-ն համարվում է Օսրոյենեի առավել նշանավոր թագավորը, ով ընդունել է քրիստոնեությունը 207 թվականին[1]: Աբգար Թ-ի դարձի ավանդական պատմությունը, որի գրառումը վերագրվում է նրա քարտուղար Լաբուբնային, երկրորդ անգամ խմբագրվել և ճոխացվել է 4-րդ դարի վերջին։ Ըստ մի տեսակետի Աբգար Թ-ին Հիսուս Քրիստոսի ժամանակակիցը դարձնելու և իրենց եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու միտումով ասորի պատմիչներն աբգարյան ավանդությունը կապել են Աբգար Ե-ի (1-ին դար) անվան հետ և 3-րդ դարի եղելությունները փոխադրել 1-ին դար։ Աբգարի մասին եղած առասպելի օբյեկտիվ վերլուծությամբ հաստատված է, որ Եդեսիայի նշանավոր տիրակալը, որ քրիստոնեություն ընդունեց, Աբգար Թ-ն է, ով ապրել է 2-րդ դարի վերջերին, իսկ առասպելը՝ պատմական իրական դեպքը ետ է տարել մինչև մեր թվարկության սկիզբը և վերագրել մեկ այլ արքայի՝ Քրիստոսին ժամանակակից Աբգար Ե-ին[2]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Եկեղեցական պատմութուն», Եվսեբիոս Կեսարացի, էջ 59-66
- ↑ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 385, 387, 560-561.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 18)։ |