«Սեպտեմբերյան առավոտ» (ֆր.՝ Matinée de Septembre), ֆրանսիացի նկարիչ Պոլ Էմիլ Շաբասի նկարը, որը ստեղծվել է 1912 թվականին, հայտնի է դարձել ԱՄՆ-ում տեղի ունեցած սկանդալի շնորհիվ։

Սեպտեմբերյան առավոտ
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Էմիլ Շաբաս[1]
տարի1912
բարձրություն163,8 սանտիմետր
լայնություն216,5 սանտիմետր
ստեղծման երկիր Ֆրանսիա
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
մակագրությունPaul Chabas
Ծանոթագրություններ
 September Morn Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Շաբասը այն նկարել է երեք տարի և 1912 թվականին այն առաջին անգամ ներկայացրել է Փարիզյան ցուցահանդեսում և աշխատանքի համար ստացել է մեդալ։ Սակայն նկարը սենսացիա չդարձավ։ Մեկ տարի անց նկարը ցուցադրվեց Չիկագոյի ցուցահանդեսում, որտեղ նկարչին մեղադրեցին ոչ պատշաճ ստեղծագործության համար։ Մեղադրողը պարտվեց դատում և դրանից հետո նկարը մեծ հայտնիություն ստացավ, մի քանի ամիս անց այն հայտնվեց Նյու Յորքի ցուցահանդեսում։ 1913 թվականի մայիսին Էնտոնի Կոմստոկը նկարը նկարագրեց, որպես անբարոյականություն[2]։ Չնայած նրան, որ այն ձեռք էր բերել սկանդալային հայտնիություն, հաջորդ տարիների ընթացքում նկարը լավ վաճառվեց[3]։

«Սեպտեմբերյան առավոտ» նկարը համարվում է կիտչի օրինակ։ Նկարի մասին հիշատակվում է նաև Թենեսի Ուիլյամսի «Օրֆեյը իջնում է դժոխք» պիեսում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.metmuseum.org/art/collection/search/488977
  2. Kendrick W. M. The Secret Museum: Pornography in Modern Culture. — University of California Press, 1996. — ISBN 0520207297
  3. The September Morn Hoax // Museum of Hoaxes.

Արտաքին հղումներ

խմբագրել