Damnatio memoriae (լատիներենից թարգմանաբար՝ հիշատակի ուրացում)` Հին Հռոմում պետական հանցագործների նկատմամբ կիրառության մեջ եղած հատուկ հետմահու պատիժ։ Ոչնչացվում էին հանցագործի գոյության մասին հիշատակող ցանկացած նյութական վկայություն` արձաններ, պատերի կամ տապանաքարերի վրա արված գրություններ, օրենքներում և ժամանակագրություններում կատարված գրություններ։ Կարող էին ոչնչացնել նաև ընտանիքի անդամներին։

Սեպտիմիոս Սևերոսին, իր կնոջը` Դոմնային և երեխաներին` Գետային և Կարակալլային պատկերող նկար։ Այն բանից հետո, երբ Կարակալլան սպանեց Գետային, վերջինիս պատկերները ոչնչացվեցին։

Որպես կանոն, damnatio memoriae-ն բացարձակ չի եղել։ Ներոնը մահից հետո անիծվել էր, սակայն, Վիտելիոսի կողմից իշխանությունը նվաճվելուց հետո արժանացել է պետական պատիվների։ Միակ կայսրը, ում նկատմամբ damnatio memoriae-ը կիրառվել է պաշտոնապես և հետագայում չի վերացվել, եղել է Դոմիցիանոսը։

Տե'ս նաև` խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Damnatio memoriae» հոդվածին։