Սեմ Սայեդ Մորսի (արաբ․՝ سام مرسي‎‎‎, սեպտեմբերի 10, 1991(1991-09-10)[1][2], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), եգիպտացի ֆուտբոլիստ, «Ուիգան Ատլետիկ» ակումբի և Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Սեմ Մորսի
անգլ.՝ Sam Morsy
Անձնական տվյալներ
Ազգությունը եգիպտացի, անգլիացի
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1991(1991-09-10)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1999—2008 Անգլիա Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
2008—2009 Անգլիա Պորտ Վեյլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2013 Անգլիա Պորտ Վեյլ 71 (4)
2013—2016 Անգլիա Չեստերֆիլդ 99 (7)
2016—մ.հ. Անգլիա Ուիգան Ատլետիկ 72 (4)
2016—2017  Անգլիա Բարնսլի 14 (0)
Ազգային հավաքական
2016—մ.հ. Եգիպտոս Եգիպտոս 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կրիերա խմբագրել

 
Մորսին «Պորտ Վեյլ» ակումբի կազմում

Մորսին ծնվել է Վուլվերհեմպտոն քաղաքում՝ անգլիացու և եգիպտացու ընտանիքում։ Նա իր կարիերան սկսել է «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» ակումբում։ 2008 թվականին Սեմը տեղափոխվել է «Պորտ Վեյս» ակումբի երիտասարդական կազմ։ 2010 թվականի փետրվարի 23-ին «Լինքոլն Սիթի» ակումբի դեմ խաղի ժամանակ, Սեմը նշել է իր նորամուտը Անգլիայի երկրորդ լիգայում[3]։ 2011 թվականի փետրվարի 22-ին «Ստիվենիջ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա խփել է իր առաջին գոլը՝ «Պորտ Վեյլ» ակումբի կազմում[4]։ 2013 թվականի ամռանը Սեմը տեղափոխվել է «Չեստերֆիլդ» ակումբ[5]։ Օգոստոսի 3-ին «Բերի» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա իր նորամուտն է նշել նոր ակումբում[6]։ 2014 թվականի փետրվարի 1-ին «Բրիստոլ Ռովերս» ակումբի դեմ խաղի ժամանակ, Սեմը «Չեստերֆիլդ» ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը[7]։ Նա իր նորամուտային մրցաշրջանում թիմին օգնել է դուրս գալ մինչև բարձրագույն դիվիզիոն։ Օգոստոսի 9-ին «Լեյտոն Օրիենտ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա նշել է իր նորամուտը Անգլիայի առաջին լիգայում[8]։

2016 թվականի սկզբին Սեմը պայմանագիր է կնքել «Ուիգան Ատլետիկ» ակումբի հետ[9]։ Հունվարի 30-ին, իր նախկին «Պորտ Վեյլ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[10]։ Մարտի 25-ին «Սուինդոն Թաուն» ակումբի դեմ խաղի ժամանակ, Սեմը «Ուիգան Ատլետիկ» ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը[11]։ Մրցաշրջանի արդյունքներով թիմը դուրս է եկել ավելի բարձրագույն դիվիզիոն։

2016 թվականին Սեմը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Բարնսլի» ակումբ[12]։ Սեպտեմբերի 10-ին «Պրեստոն Նորտ Էդն» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա նշել է իր նորամոտն առաջնությունում[13]։ Վարձավճարի ավարտից հետո Սեմը վերադարձել է «Ուիգան Ատլետիկ» ակումբ։

Միջազգային կարիերա խմբագրել

Սեմը ծնվել է Անգլիայում, սակայն հանդես է գալիս Եգիպտոսի հավաքականի կազմում[14]։ 2016 թվականի օգոստոսի 30-ին Գվինեայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ, նա նշել է իր նորամուտը Եգիպտոսի հավաքականում[15]։

2018 թվականին Ռուսաստանում Սեմը մասնակցել է կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուրուգվայի հավաքականի դեմ խաղին[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Порт Вейл VS. Линкольн Сити 4:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 23.
  4. «Порт Вейл VS. Стивенидж 1:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 22.
  5. «Morsy Agrees Deal». 2013 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  6. «Бери VS. Честерфилд 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 3.
  7. «Честерфилд VS. Бристоль Роверс 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 1.
  8. «Лейтон Ориент VS. Честерфилд 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9.
  9. «Chesterfield FC midfielder Sam Morsy joins Wigan Athletic». Derbyshire Times. Chesterfield. 2016 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  10. «Уиган Атлетик VS. Порт Вейл 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 30.
  11. «Суиндон Таун VS. Уиган Атлетик 1:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 25.
  12. «Barnsley: QPR's Cole Kpekawa and Wigan midfielder Sam Morsy join club». BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Престон Норт Энд VS. Барнсли 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 10.
  14. Bailey, Graeme (2012 թ․ հոկտեմբերի 13). «Walk like an Egyptian». Sky Sports. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին.
  15. «Египет VS. Гвинея 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 30.
  16. «Уругвай VS. Египет 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 15.

Արտաքին հղումներ խմբագրել