Սեբաստիան Իզամբար (ֆր.՝ Sébastien Izambard, մարտի 7, 1973(1973-03-07)[1], Փարիզ, Փարիզի շրջան), ֆրանսիացի հանրահայտ կատարող, Il Divo խմբի մենակատարներից մեկը։

Սեբաստիան Իզամբար
Բնօրինակ անունֆր.՝ Sébastien Izambard
Ծնվել էմարտի 7, 1973(1973-03-07)[1] (51 տարեկան)
Փարիզ, Փարիզի շրջան
Երկիր Ֆրանսիա
Ժանրերքրոսովեր
Մասնագիտություներգիչ, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, երաժիշտ, հեղինակ-կատարող և երգերի հեղինակ
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԼեյբլEMI
ԱնդամակցությունԻլ Դիվո
 Sébastien Izambard Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սեբաստիան Իզամբարը ծնվել է 1973 թվականին Փարիզում, աղքատ ընտանիքում։ Ծնողները բաժանվել էին, երբ նա 6 տարեկան էր, և նա ապրում էր մոր հետ։ Փոքր տարիքից հետաքրքրված էր երաժշտությամբ, ինքնուրույն սովորել էր նվագել տարբեր երաժշտական գործիքներ։

Սեբաստիանը սկսել է իր երաժշտական կարիերան որպես Ֆրանսիայում հայտնի երգերի կատարող՝ ձայնագրելով մի քանի ալբոմներ[2][3]։ Այդ ալբոմի կոմպոզիցիաներից մեկը ֆրանսիական վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներն է գրավել։ Ինչպես նաև հռչակ է ստացել որպես կոմպոզիտոր, դաշնակահար և կիթառահար[4]։ 2011 թվականին Հոլիդեյ Ջոննիի հետ համատեղ մասնակցել է Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում կայացած համերգին[5]։

Հաջորդ տարի՝ 2002 թվականին, Սեբաստիանը գործարարի դեր է խաղացել Ռիկարդո Կոչչանտեի «Փոքրիկ իշխանը» հայտնի մյուզիքլում (ֆր.՝ Le Petit Prince): Բաց այդ նա մասնակցություն է ունեցել «La Troupe» թատերական խմբի կողմից կազմակերպված ներկայացումներում։

Մայրենի ֆրանսերենից բացի տիրապետում է նաև ագլերենին և իսպաներենին։

Il Divo-ի կազմում խմբագրել

 
Il Divo խումբը Հոնկոնգում (2005) (Սեբաստիան Իզամբարը ձախից ծայրինն է)

2003 թվականի վերջին Սեբաստիան Իզամբարը հրավիրվել էր մասնակցելու նոր երաժշտական Il Divo նախագծին[3][4]։ Խմբում Իզամբարը միակ սոլիստն է, որ չէր սովորել կոնսերվատորիայում։ Արդեն 2004 թվականի սկզբում ձայնագրված էր քառյակի առաջին համատեղ ալբոմը։ Հետո խումբը ձայնագրեց երաժշտական ալբոմների մի շարք, որոնք զբաղեցրել են Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և աշխարհի տարբեր երկրների վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականները, ինչպես նաև կատարել են համաշխարհային շրջագայություն։

Մասնակցությունը բարեգործություններում խմբագրել

Սեբաստիան Իզամբարը երկար տարիների ընթացքում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «Assistance Medicale Toit du Monde» բարեգործական կազմակերպության գործունեությունում, որը օգնություն է ցուցաբերում հիվանդ երեխաներին և որբերին[3]։ Ինչպես նաև 2000-ականների սկզբին մի շարք հայտնի ֆրանսիացի արտիստների հետ ձայնագրել է «Noël Ensemble» ալբոմը, որի վաճառքի ստացված գումարը փոխանցվել է սպիդով հիվանդների ֆոնդին[5]։

Անձնական կյանքը խմբագրել

2008 թվականին ամուսնացել է Ռենե Մերֆիի (անգլ.՝ Renee MurphySony BMG կազմակերպության նախկին աշխատակցի հետ, ում հետ ծանոթացել է 2005 թվականին Ավստրիալիայում Il Divo-ի շրջագայության ժամանակ[6]։ Նրանք ունեն երեք երեխա՝ երկվորյակներ Լուկան ու Ռոզան և Ջուդը։ Ապրել է Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում[3][7]։

Սկավառակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «La bio officielle» (ֆրանսերեն). Sébastien Izambard. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Биография». Il Divo (русскоязычный фан-сайт). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  4. 4,0 4,1 «Sebastien Izambard» (անգլերեն). Myspace. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  5. 5,0 5,1 «Biografía Sebastien Izambard» (իսպաներեն). Il Divo (spanish website). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  6. «Song in their hearts» (անգլերեն). Herald Sun. 2007 թ․ փետրվարի 17. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  7. Yvonne Swann (2013 թ․ մարտի 29). «My haven: The Paris-born Il Divo star Sebastien Izambard, 40, in the living room of the London home he shares with his family» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել