Սարգիս Հայկունի

բանահավաք, ազգագրագետ

Սարգիս Գուրգենի Հայկունի (Սարգիս Ղազարյան, նոյեմբերի 2, 1832(1832-11-02), Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 14, 1908(1908-01-14), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), բանահավաք, ազգագրագետ։

Սարգիս Հայկունի
Ծնվել էնոյեմբերի 2, 1832(1832-11-02)
ԾննդավայրՏրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 14, 1908(1908-01-14) (75 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանահավաք, ազգագրագետ և ուսուցիչ
ԵրեխաներԳուրգեն Հայկունի

Գուրգեն Հայկունու հայրը։

ԿենսագրությունԽմբագրել

Սարգիս Հայկունին ծնվել է 1832 թվականին, Տրապիզոնի նահանգի Զեֆանոս գյուղում։ Եղել է ուսուցիչ Տրապիզոնում, Վանում, Արդվինում, Ալաշկերտում։ Աշխատակցել Է «Հայրենիք», «Մասիս», «Երկրագունդ» պարբերականներին։ 1893 թվականից ապրել է Վաղարշապատում։ Ուսումնասիրել է Հայաստանի հայ և այլազգի բնակչության կենցաղն ու սովորույթները («Բագրևանդ, Ջրաբաշխ գավառ», 1894, «Յուսէփցի ազգատողմ եւ տորօրինակ աւազակ Աբրիեոմ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ 1795-1840 թվականներ», 1905)։ Հայկունին հայտնաբերել և գրառել է «Սասնա ծռերի» Արարատյան, Մոկաց, Շատախի, Խլաթի պատումները, ինչպես նաև «Մոքոս» (1896) վիպերգը։ Գրառումները 1895-1896 թվականներին լույս են տեսել «Արարատ» հանդեսում և առանձին գրքերով։ Համակարգել և «Էմինյան ազգագրական ժողովածուի» Բ, Դ, Ե, Զ հատորներում (1901-1906) հրապարակել է իր գրառած (շուրջ 50 բարբառով) բանահյուսական գործերը[1]։

Զբաղվել է նաև ժողովրդական իրավագիտության հարցերով, «Ժամանակակից հայերի սովորության իրավունքը» (անտիպ, Մոսկվայի Լազարյան ճեմարանի մրցանակ)։ «Ազգագրական բառարան»-ը և այլ ուսումնասիրություններ անտիպ են։ Գրառել է նաև առակներ («Կենդանական վեպ», հ. 1, 1907), որոնց մի մասը տպագրել է առանձին գրքով[2]։

Սարգիս Հայկունին մահացել է 1908 թվականին, Վաղարշապատում։

ՊարգևներԽմբագրել

  • Արժանացել է Լազարյան ճեմարանի մրցանակի։

ԵրկերԽմբագրել

  • Բագրեւանդ։ Մասն Ա։ Ջրաբաշխ գաւառ, [Վաղարշապատ], տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1894[3][4]։
  • Մօքոս։ Ժողովրդական վէպ (Չարսանճագի բարբառով), Էջմիածին, տպարան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 1896[5]։
  • Բարակ շահ եւ Անուշ շահ։ (Մոկաց բարբառով ժողովրդական վէպ), Վաղարշապատ, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1901[6]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Ա։ Փշրանք Շիրակի ամբարներից, Մոսկուա - Ալէքսանդրապօլ, Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց հրատարակչություն, 1901[7]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Բ։ Ժողովրդական վէպ եւ հէքէաթ, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, Մոսկուա - Վաղարշապատ, 1901[8]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Դ։ Ժողովրդական հէքեաթ, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, Մոսկուա - Վաղարշապատ, 1902[9]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Ե։ Հայ-քրդական վէպ, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, Մոսկուա - Վաղարշապատ, 1904[10]։
  • Յուսէփցի ազգատոհմ եւ տարօրինակ աւազակ Աբրիեօմ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ։ 1795-1840, Վաղարշապատ, տպարան Ս. Էջմիածնի, 1905[11][12]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Զ Ժողովրդական երգ, առած, ասած, հանելուկ, երդում, օրհնանք, անէծք եւ այլն, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, Մոսկուա - Վաղարշապատ, 1906[13]։
  • Ժողովրդական երգ, առած, ասած, հանելուկ, երդում, օրհնանք, անէծք և այլն։ Լազարեան Ճեմարան Արեւելեան Լեզուաց, 1906[14]։
  • Ժողովրդական առակներ։ Կենդանական վէպեր։ Գրքոյկ Ա, Վաղարշապատ, տպ. Ս. Էջմիածին, 1907[15]։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-18-ին։ Վերցված է 2019-07-18 
  2. «AV Production - Սարգիս Հայկունի»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-18 
  3. «Բագրեւանդ ջրաբաշխ գաւառ»։ aua.am։ Վերցված է 2019-07-18 
  4. Հայկունի Սարգիս (1894)։ Բագրեւանդ. Մասն Ա։ Ջրաբաշխ գաւառ։ Վաղարշապատ: Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի 
  5. Հայկունի Սարգիս (1896)։ Մօքոս: Ժողովրդական վէպ (Չարսանճագի բարբառով)։ Էջմիածին: տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 
  6. Հայկունի Սարգիս (1901)։ Բարակ շահ եւ Անուշ շահ։ Մոկաց բարբառով ժողովրդական վէպ։ Վաղարշապատ: Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի 
  7. Հայկունի Սարգիս, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1901)։ Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Ա։ Փշրանք Շիրակի ամբարներից = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ I. Этнографическiе матерiалы, собранные Ал. Мхитарянць։ Մոսկուա - Ալէքսանդրապօլ: Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց հրատ 
  8. Հայկունի Սարգիս, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1901)։ Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Բ։ Ժողովրդական վէպ եւ հէքէաթ = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ II. Армянскiй народный эпосъ и сказки, собранныя С. Айкуни։ Մոսկուա - Վաղարշապատ: Тип. Варвары Гатцукъ 
  9. Հայկունի Սարգիս, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1902)։ Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Դ։ Ժողովրդական հէքեաթ = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ IV. Армянскія народныя сказки, собранныя С. Айкуни։ Մոսկուա - Վաղարշապատ: Тип. Варвары Гатцукъ 
  10. Հայկունի Սարգիս, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1904)։ Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Ե։ Հայ-քրդական վէպ = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ V. Армено-курдскій эпосъ, собр. С. Айкуни։ Մոսկուա - Վաղարշապատ: Тип. Х. Бархударянъ 
  11. Հայկունի Սարգիս (1905)։ Յուսէփցի ազգատոհմ եւ տարօրինակ աւազակ Աբրիեօմ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ։ 1795-1840։ Վաղարշապատ: տպ. Ս. Էջմիածնի 
  12. Հայկունի Սարգիս (1905)։ Յուսէփցի ազգատոհմ եւ տարօրինակ աւազակ Աբրիեօմ։ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ 1795-1840 (հայերեն)։ տպ. Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի 
  13. Հայկունի Սարգիս, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1906)։ Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Զ։ Ժողովրդական երգ, առած, ասած, հանելուկ, երդում, օրհնանք, անէծք եւ այլն = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ VI. Народныя армянскія пѣсни, пословицы, поговорки, заклинанія и проч., собранные С. Айкуни։ Մոսկուա - Վաղարշապատ: Тип. Х. Бархударянцъ 
  14. Հայկունի Սարգիս (1906)։ Ժողովրդական երգ, առած, ասած, հանելուկ, երդում, օրհնանք, անէծք եւ այլն (հայերեն)։ Լազարեան Ճեմարան Արեւելեան Լեզուաց 
  15. Հայկունի Սարգիս (1907)։ Ժողովրդական առակներ։ Կենդանական վէպեր։ Գրքոյկ Ա։ Վաղարշապատ: տպ. Ս. Էջմիածին 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 196