Գրուզոնի էխինոկակտուս
Գրուզոնի էխինոկակտուս | |
![]() | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Վտանգված տեսակ |
Գրուզոնի էխինոկակտուս, կամ Գրուսոնի էխինոկակտուս[1] (լատ.՝ Echinocactus grusonii), սուկուլենտային բույս: Տարածված է Մեքսիկայում:
ԱնվանումԽմբագրել
Բույսի այս տեսակն անվանվել է ի պատիվ գերմանացի գյուտարար, գիտնական և արդյունաբերող, Եվրոպայում իր ժամանակի համար խոշորագույն կակտուսների հավաքածուի սեփականատեր Հերման Գրոզոնի, որն իր հավաքածուն նվիրել է Մագդեբուրգ քաղաքին:
Բույսն ունի բազմաթիվ ընդհանուր անուններ՝ Golden Barrel Cactus («ոսկե տակառ»), Golden Ball («ոսկե գնդակ»), Mother-in-Law’s Cushion («զոքանչի բարձ):
ՏարածումԽմբագրել
Տեսակը հայտնաբերվել է Կենտրոնական Մեքսիկայում բնության մեջ՝ Սան Լուիսից մինչև Իդալգո։
Բուսաբանական նկարագիրԽմբագրել
Բույսը տակառի տեսք ունեցող ցողունով է, բարձրությունը և լայնքը կարող է հասնել մեկ մետրի[1]:
Ունի ավելի քան 30կող, որոնց վրա գտնվում են բազմաթիվ արեոլներ ՝ մինչև 5 սմ երկարութուն ունեցող փշերով:
Ծաղկում է ամռանը: Ծաղիկները միանման են՝ ունեն մոտ 6 սմ երկարություն: Գտնվում են վերևում՝ պսակը շուրջը: Պսակը վառ դեղին է՝ կազմված բազմաթիվ համեմատաբար նեղ թերթիկներից[1]: Մշակում
Գրուզոնի էխինոկակտուսը ամենատարածված էխինոկակտուսի տեսակ է։ Նորմալ զարգացման համար պահանջում են արևի ուղիղ ճառագայթներ:
Ցրտադիմացկունության աստիճան 9 - 12[1]:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Echinocactus // Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006. — С. 321. — 1020 с. — ISBN 3-8331-1621-8
Արտաքին հղումներԽմբագրել
- Fitz Maurice, W.A. & Fitz Maurice, B. 2002. Echinocactus grusonii: IUCN 2011. IUCN Red List of Threatened Species. Version 2011.2.(անգլ.)(Ստուգված է 13 Փետրվարի 2012)