Կերետարո (նահանգ)
Կերետարո (իսպ.՝ Querétaro, (Իսպաներեն արտասանություն՝ [keˈɾetaɾo]), պաշտոնական անվանումը՝ Կերետարոյի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Querétaro), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Նահանգն ունի 18 համայնք, մայրաքաղաքն է Կերետարոն։
Կերետարո իսպ.՝ Querétaro | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Էլ Բախիո | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Կերետարո | ||||
ԲԾՄ | 1856 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Queretaro? | ||||
Բնակչություն (2012) | 1․924․144[1] | ||||
Տարածք | 11699[2] | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3360[3] մ | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1823 թ. | ||||
Սահմանակցում է | Գուանախուատո, Մեխիկո, Սան Լուիս, Իդալգո և Միչոական | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-QUE | ||||
Փոստային ինդեքսներ | 76 | ||||
Պաշտոնական կայք |
ՏվյալներԽմբագրել
Նահանգը գտնվում է հյուսիս-կենտրոնական Մեքսիկայում, Բախիո (հարթավայրային) շրջանում։ Սահմանակից է հյուսիսում Սան Լուիս Պոտոսին, արևմուտքում՝ Գուանախուատոյին, արևելքում՝ Իդալգոյին, հարավ-արևելքում՝ Մեխիկո նահանգին և Հյուսիս-արևմուտքում՝ Միչոականին։
Կերետարոն Մեքսիկայի ամենափոքր նահագներից մեկն է, սակայն աշխարհագրորեն տարաբնույթ է[4][5], ունի տարբեր էկոհամակարգեր, անապատներից մինչև արևադարձային անտառներ, հատկապես Սիրերա Գորդա շրջանը, որ լի է միկրո էկոհամակարգերով։
Կերետարոյի տարածքը կազմում է 11 769 կմ 2, Մեքսիկայի տարածքի 0,6 %-ը, նահանգների մեջ զբաղեցնում է 27-րդ տեղը։
Նահանգը լեռնային է, հատկապես Սերա-Գորդա և Սերա-Կերետանա շրջանները։ Այս երկու շրջանների միջև ընկած տարածքում կան և՛ հարթավայրեր, և՛ գագաթներ։ Ամենաբարձր Սերո դել Սամորանո գագաթն ունի 3360 մետր բարձրություն, գտնվում է Կերետարո հարթավայրում։ Մյուս հայտնի գագաթներից են՝ Սերո էլ Էսպոլոն (3240), Սերո լա Պինխիկան (3160) և Սերո դե լա Վեգան (3120)։
Ամենաբարձր լեռնային քաղաքը Ամեալկոն է (2620), իսկ ամենածարադիր քաղաքը՝ Խալպան, գտնվում է ծովի մակարդակից 760 մետր բարձրության վրա։ Սանտյագո դե Կերետարոն և Սան Խուան դել Ռիոն գտնվում են համապատասխանաբար 1820 և 1920 մետր բարձրության վրա։
Կերետարոյի բուսական և կենդանական աշխարհԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ENOE»։ Վերցված է օգոստոսի 24, 2012
- ↑ «Resumen»։ Cuentame INEGI։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-07-ին։ Վերցված է փետրվարի 12, 2013
- ↑ «Relieve»։ Cuentame INEGI։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-17-ին։ Վերցված է ապրիլի 5, 2011
- ↑ «Información general e historia del estado» [General and historical information of the state] (Spanish)։ Mexico: State of Querétaro։ Վերցված է մարտի 12, 2011
- ↑ «Medio Físico» [Environment]։ Enciclopedia de los Municipios de México Querétaro (Spanish)։ Mexico: Instituto Nacional para el Federalismo y el Desarrollo Municipal։ 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է մարտի 12, 2011
Արտաքին հղումներԽմբագրել
Կերետարո (նահանգ) Վիքիպահեստում |
- Կերետարոյի քաղաքները, ավանները, փոստային կոդերը (իսպ.)
- Կերետարոյի տեղեկատու (իսպ.)
- Կերետարո նահանգի տուրիզմի նախարարության պաշտոնական կայքը Archived 2008-05-08 at the Wayback Machine. (իսպ.) (անգլ.)
- Asomarte magazine Ի՞նչ անել Կերետարոյում (իսպ.)
- Լուսանկարներ