Սանտյագո Ռուզինյոլ

կատալոնացի նկարիչ, գրող, բանաստեղծ

Սանտյագո Ռուզինյոլ (կատ.՝ Santiago Rusiñol i Prats, փետրվարի 25, 1861(1861-02-25)[2][3][4][…], Բարսելոնա, Իսպանիա[5] - հունիսի 13, 1931(1931-06-13)[2][3][4][…], Արանխուես, Մադրիդ, Իսպանիա), կատալոնացի նկարիչ, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ է։

Սանտյագո Ռուզինյոլ
Ի ծնեկատ.՝ Santiago Rusiñol i Prats
ԿեղծանունJordi de Peracamps[1]
Ծնվել էփետրվարի 25, 1861(1861-02-25)[2][3][4][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[5]
Վախճանվել էհունիսի 13, 1931(1931-06-13)[2][3][4][…] (70 տարեկան)
Մահվան վայրԱրանխուես, Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա[6]
ԿրթությունAcadémie de La Palette?
Մասնագիտությունբանաստեղծ, նկարիչ, գրող, արվեստի քննադատ, լրագրող, վիպասան և դրամատուրգ
Ոճկատալոնյան մոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներCour d'orangers?, Q17492008?, Q17493339?, L'hèroe?, L'alegria que passa? և L'auca del senyor Esteve?
ԱմուսինLluïsa Denís i Reverter?
ԶավակներMaria Rusiñol i Denís?
 Santiago Rusiñol Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1861 թվականին Բարսելոնայում, տեքստիլ գործարանատիրոջ ընտանիքում։ Սովորել է Բարսելոնայի Ջրաներկի նկարիչների կենտրոնում։ 1899 թվականին տեղափոխվել է Փարիզ, Իգնասիո Սուլոագայի հետ հաստատվել Մոնմարտրում։ Մտերմացել է սիմվոլիստների հետ` իր վրա կրելով Ջեյմս Էբբոտ Ուիսթլերի ազդեցությունը։ Հետագայում ևս մի քանի անգամ ոչ երկար ժամանակով ապրել է Փարիզում։

Իսպանիա վերադառնալով` Սիտխեսում հիմնադրել է Cau Ferrat թանգարան-վարպետանոցը։ Բարսելոնայում մշտապես այցելել է «Չորս կատու» հանրահայտ սրճարանը, որտեղ ծանոթացել է Պիկասոյի հետ. վերջինիս վրա Ռուզինյոլը մեծ ազդեցություն է թողել (1899-1903 թվականներին Պիկասոն նկարել է Ռուզինյոլի ավելի քան 20 դիմանկար)։ Որպես գեղանկարիչ և գծանկարիչ Ռուզինյոլը ժառանգություն է թողել մի շարք դիմանկարներ, այդ թվում` Էրիկ Սատիի դիմանկարները, բնանկարներ, ժանրային տեսարաններ։ Գրել է La Vanguardia թերթի և երգիծական L’Esquella de la Torratxa ամսագրի համար։ Թարգմանել է Շառլ Բոդլերի ստեղծագործությունները։ Ռուզինյոլը եղել է Բարսելոնայի բոհեմական կյանքի վառ ներկայացուցիչը, կատալոնյան մոդեռնիզմի նախաձեռնողներից մեկը, Կատալոնիայի մշակութային վերածննդի ակտիվ մասնակիցներից մեկը։

1910 թվականին Ռուզինյոլն այցելել է Արգենտինա` կապված Մայիսյան հեղափոխության 100-ամյակի հետ, որտեղ բեմադրվել են նրա մի քանի պիեսներ։

Պատկերասրահ խմբագրել

Հիշատակ խմբագրել

2006 թվականի հունիսի 13-ից 2007 թվականի հունիսի 13-ը, կապված բանաստեղծի, գրողի մահվան 75-ամյակի հետ, Սիտխեսում և Արանխուեսում հայտարարվել է Ռուզինյոլի տարի։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Pla J. Rusiñol y su tiempo. Barcelona: Barna, 1942
  • Casacuberta M. Santiago Rusiñol: vida, literatura i mite. Barcelona: Curial Edicions Catalanes; Publicacions de l’Abadia de Montserrat, 1997
  • Panyella V. Santiago Rusiñol, el caminant de la terra. Barcelona: Edicions 62, 2003
  • Laplana J. de C., Palau-Ribes O’Callaghan M. La pintura de Santiago Rusiñol: obra completa. 3 vol. Barcelona : Mediterrània, 2004
  • Rusiñol desconegut = Rusiñol desconocido. Sitges: Ajuntament de Sitges, 2006
  • Molas J. Santiago Rusiñol: l’artista total. Barcelona: Diputació de Barcelona, 2007
  • Giralt Miracle D. a.o. Santiago Rusiñol, arquetipo de artista moderno. Madrid: Gobierno de España — Ministerio de Cultura, 2008
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո Ռուզինյոլ» հոդվածին։