Սիտխես (կատ.՝ Sitges), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Բարսելոնա նահանգում՝ Գեռաֆ շրջանում։ Մունիցիպալիտետն զբաղեցնում է 43,85 կմ² մակերես տարածք։ Բնակչությունը կազմում է 26 617 (2011 թվական)։ Վարչական կենտրոնից՝ Բարսելոնայից գտնվում է 36 կմ հեռավորության վրա։ Քաղաքի հովանավոր պաշտպաններն են Սուրբ Բարտոմեուն և Սուրբ Ֆեկլան։

Մունիցիպալիտետ
Սիտխես
Sitges
Դրոշ Զինանշան

17-րդ դարի կառույց՝ Սուրբ Վարֆոլոմեի և Սուրբ Ֆեկլայի տաճար
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿատալոնիա
ՆահանգԲարսելոնա
ՇրջանԳեռաֆ
ՔաղաքապետՄիխել Ֆորնս ի Ֆոուստե, 2012
Մակերես43,85 կմ²
ԲԾՄ10 մ
Պաշտոնական լեզուկատալաներեն[1]
Բնակչություն26 617 մարդ (2011)
Խտություն652,61 մարդ/կմ²
Տեղաբնականունsitgetà, sitgetana
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ93
Փոստային ինդեքս08870
Փոստային դասիչ08870
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքsitges.cat
Սիտխես (Իսպանիա)##
Սիտխես (Իսպանիա)
Սիտխես (Կատալոնիա)##
Սիտխես (Կատալոնիա)

Ժողովրդագրություն խմբագրել

Վերջին 10-50 տարիների ընթացքում Սիտխեսի բնակչություն աճել է գրեթ երկու անգամ։ Այն դարձել է բազմազգ քաղաք, որտեղ բնակվում են ֆրանսիացիներ, հոլանդացիներ, իտալացիներ, անգլիացիներ, սկանդինավյան երկրների ներկայացուցիչներ։ Դա կազմում է քաղաքի բնակչության 35 %-ը։ Այստեղ գործում են մի քանի միջազգային օտարալեզու դպրոցներ։

Սիտխեսում անշարժ գույքի արժեքը 2008 թվականի փետրվարից բարձրացել է և Իսպանիայի ողջ տարածքում ամենաբարձր դիրքն է գրավել այդ ցուցանիշով։ Միջին հաշվարկով յուրաքանչյուր քառակուսի մետրն արժեցել է 5467 € (5 մարտի, 2008 թվականի տվյալներով)։ Դա իր բացասական ազդեցությունն է ունեցել քաղաքի բնակչության վրա։ Դա հանգեցրել է արտագաղթի, քանի որ բնակչության գերակշիռ մասը տեղափոխվել է այլ վայրեր՝ մատչելի գնով բնակտարածքներ ձեռք բերելու համար։

Մշակույթ խմբագրել

Սիտխեսն ունի մշակութային քաղաքի կարգավիճակ։ Արդեն 100 տարուց ավելի է, ինչ փետրվար-մարտ ամիսներին այստեղ կազմակերպվում է ամենամյա տոնահանդես։ 19-րդ դարից 20-րդ դարի սկիզբը, երկար տարիներ իր ամառային հանգիստն այստեղ է անցկացրել կատալոնացի նկարիչ պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Սանտիագո Ռուսինյոլը։ Ֆրանկոյի բռնապետության ժամանակաշրջանում Սիտխեսը դարձել է 1960-ականների կոնտրմշակույթի կենտրոն։

Սիտխեսը հանդիսանում է Կատալոնիայի միզազգային կինոփառատոնի կենտրոն, որը համարվում է Եվրոպայի կարևոր կինեմատոգրաֆիական իրադարձություններից։ Կազմակերպվել է 1968 թվականին Պեդրո Սեռամալերայի կողմից՝ որպես «Գիտաֆանտաստիկ ֆիլմերի միջազգային շաբաթ»։ Կինոփառատոնի ժամանակ ներկայացվում են ֆանտաստիկ, գիտաֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմեր։

Զբոսաշրջություն խմբագրել

Սիտխեսի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է։ Այստեղ կան 4500 հյուրանոցային համարներ։ Դրանց մեծ մասը 4-աստղանի հյուրանոցներ են։ Ծառայության հանդեպ սպասորկողների նվիրվածությունը հանգեցրել է նրան, որ Սիտխեսը Միջերկրածովյան տարածքում առաջատար դիրք է զբաղեցնում կոնֆերանսների, նիստերի, համաժողովների անցկացման համար։

Ներկայումս Սիտխեսը Կատալոնիայի հայտնի զբոսաշրջային վայրերից է։

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Ռաֆայել Ֆոնտ Ֆառան (1912–2003) - քաղաքագետ, լրագրող
  • Ֆակունդո Բակարդի (1814–1886) - գործարար
  • Միր Գերեբերտ (մահացել է՝ 1060) - կատալոնացի ազնվական
  • Սանտիագո Ռուսինյոլ (1861–1931) - արվեստագետ

Եղբայր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. art.6 // (unspecified title)

Արտաքին հղումներ խմբագրել