Սանտա Կրուս դե Տեներիֆե (նահանգ)
Սանտա Կրուս դե Տեներիֆե (իսպ.՝ Provincia de Santa Cruz de Tenerife), Իսպանիայի նահանգ, որն ներառում է Կանարյան կղզիների ինքնավար համայնքի արևմտյան մասը։ Բաղկացած է Ատլանտյան օվկիանոսում գտնվող հետևյալ կղզիներից՝ Տեներիֆե, Հոմերա, Էլ Հիերրո (El Hierro), և Պալմա (La Palma)։ Զբաղեցնում է 3,381 քառակուսի կիլոմետր տարածք։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սանտա Կրուս դե Տեներիֆե | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Կանարյան կղզիներ | ||||
Ներքին բաժանում | Տեներիֆե, Պալմա (կղզի), Հոմերա և El Hierro? | ||||
Հիմնադրված է | 1927 թ. | ||||
Մակերես | 3381 կմ² | ||||
ԲԾՄ | 3718±1 մետր | ||||
Բնակչություն | ▲1 044 405 մարդ (2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+0 | ||||
Փոստային դասիչ | 38 | ||||
| |||||
Մայրաքաղաքը Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքն է (հայտնի է որպես Սանտա Կրուս), Տեներիֆե կղզու վրա (Իսպանիայի ամենախիտ բնակեցված կղզին)։ 2008 թվականին նահանգը ունեցել է 1,005,936 բնակիչ և 313,57 քառակուսի կիլոմետր խտություն, և Սանտա Կրուս դե Տեներիֆեն Իսպանիայում վեցերորդն էր բնակչության խտությամբ, ավելի բարձր, քան Լաս-Պալմասի նահանգը (Province of Las Palmas) (Կանարյան կղզիների արևելյան մասը)։ Բնակչության 24% ապրում է մայրաքաղաքում[2][3]։ Սանտա Կրուսը Կանարյան կղզիների ինքնավար համայնքի մայրաքաղաքն է։ Այնտեղ կան 54 մունիցիպալիտետներ։ Տեներիֆե կղզին Կանարյան կղզիների և Իսպանիայի կղզիների ամենախիտ բնակեցված կղզին է։ Տեներիֆե կղզում է գտնվում Իսպանիայի ամենաբարձր կետը՝ Տեյդեն (3718 մետր)։
Պատմություն
խմբագրելՍանտա Կրուս դե Տեներիֆե նահանգը ստեղծվել է 1927 թվականին, երբ Կանարյան նահանգը բաժանվեց երկու նահանգների՝ Լաս-Պալմաս և Սանտա Կրուս դե Տեներիֆե։
Ազգային պարկեր
խմբագրելՍանտա Կրուս դե Տերենիֆե նահանգը պարունակում է Իսպանիայի ազգային պարկերից երեքը, ավելի քան որևէ այլ նահանգում՝ Լա Պալմայի Caldera de Taburiente ազգային պարկը, Հոմերայի Գարախոնայ ազգային պարկը, Տեներիֆեի Տեյդե ազգային պարկը (Teide), ընդգրկելով Տեյդեն՝ Իսպանիայի ամենաբարձր լեռը և ակտիվ հրաբուխը։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Տեյդե լեռ՝ հրաբուխ Տեներիֆեի վրա, Կանայան կղզիներում։ Նրա ամենաբարձր գագաթը՝ 3718 մետր բարձրությամբ, Իսպանիայի ամենաբարձր կետն է, Ատլանտյան կղզիներում ծովի մակարդակից ամենաբարձր կետն է, և աշխարհի երրորդ ամենաբարձր հրաբուխն է, որը չափվում է օվկիանոսի հատակից՝ Մաունա-Լոա և Մաունա-Կեա հրաբուխներից հետո (երկուսն էլ գտնվում են Հավայան կղզիներում)[4]։ Հրաբուխը և նրա շրջակայքը ներառում են Տեյդե ազգային պարկը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ այցելված ազգային զբոսայգիներից մեկը՝ Սան Կրիստոբալ դե լա Լագունան, որն ընդհանուր առմամբ ունի 2,8 միլիոն այցելու, ըստ Instituto Canario de Estadística-ի (ISTAC)։ Այգին ունի 18,900 հեկտար (73 քառակուսի կիլոմետր) տարածք։ Այգին 2007 թվականի հունիսի 29-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[5]։
- Աուդիտորո դե Տեներիֆե՝ նախագծել է ճարտարապետ Սանտիագո Կալատրավան։ Շինարարությունը սկսվել է 1997 թվականին և ավարտվել 2003 թվականին։ Դահլիճի բացումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 26-ին, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի ներկայությամբ։ Հետագայում այդտեղ այցելել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։ Շենքը կառուցվել է 20-րդ դարի մոդեռն ճարտարապետական ոճով։ Դահլիճի հրաշալի պրոֆիլը դարձել է Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի ճարտարապետական խորհրդանիշը[6]։ Այն նաև համարվում է Կանարյան կղզիների[7] լավագույն ժամանակակից շենքը և իսպանական ճարտարապետության ամենանշանավոր շենքերից մեկը։
- Կանդելարիայի բազիլիկ՝ վայր, որտեղ կարելի է Կանդելարյան կույսի սրբապատկերը։ Տարեկան ունի մոտ 2,5 միլիոն այցելու[8][9]։
- Սան Կրիստոբալ դե լա Լագունա՝ կղզախմբի երրորդ ամենաբազմամարդ քաղաքը և կղզու երկրորդ խոշոր քաղաքը։ Նրա տնտեսությունն ունի գործարարային բնույթ, իսկ գյուղատնտեսությունը տարածված է քաղաքի հյուսիսարևելյան մասում։ Քաղաքային տարածքը գերակշռում է կենտրոնական և հարավային մասերում։ Զբոսաշրջությունը ներառում է հյուսիսային ափը։ Լա Լագունան 1999 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային օբյեկտների ցանկում։
- «Բնության և մարդու թանգարան» Սանտա կրուս դե Տեներիֆեում։ Թանգարանն իր մեջ ընդգրկում է շատ նշանավոր հնագիտական գտածոներ, և համարվում է նախաիսպանական Կանարյան կղզիների ցուցանմուշների լավագույն պահոցը։ Նաև թանգարանն ունի զգալի պալեոնտոլոգիական, բուսաբանական, էնտոմոլոգիական և ծովային ու երկրային ողնաշարավորների հավաքածուներ, որոնք պահպանվել են գերազանց վիճակում։
Թանգարանը տեղակայված է Սանտա Կրուս քաղաքի կենտրոնում, նախկին Քաղաքացիական հիվանդանոցում, մի շինություն, որը Կանարյան կղզիների նեոդասական ճարտարապետության օրինակ է։ Հնագիտական բաժինը թանգարանում հիմնադրվել է 1958 թվականին։ Այստեղ ներկայացված է նաև Կանարյան կղզիների բնիկների՝ գուանչիների մշակույթի ամենամեծ հավքածուն[10]։
- Լոս Քրիստիանոս՝ քաղաք, որը գտնվում է Տեներիֆե կղզու հարավային ափին։
- Պուետրո դե լա Կրուս՝ քաղաք, որը գտնվում է Տեներիֆե կղզու հյուսիսային ափին, Օրոտովա հովտում։
Մեծ քաղաքներ
խմբագրել- Սանտա Կրուս դե Տեներիֆե՝ 221,956 բնակիչ
- Սան Կրիստոբալ դե լա Լագունա՝ 148,375 բնակիչ
- Արոնա՝ 75,903 բնակիչ
- Ադեխե՝ 41,002 բնակիչ
- Լա-Օրոտավա՝ 40,95 բնակիչ
- Գրանադիլիա՝ դե Աբոնա 38,866 բնակիչ
- Լոս Րեալեխոս՝ 37,575 բնակիչ
- Պուերտո դե լա Կրուս՝ 31,804 բնակիչ
- Լոս Լյանոս դե Արիդանե՝ 20,170 բնակիչ
- Սանտա Կրուս դե լա Պալմա՝ 17,132 բնակիչ
- Սան Սեբաստիան դե լա Հոմերա՝ 8744 բնակիչ
- Վալվերդե՝ 4938 բնակիչ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Población por provincias, edad (grupos quinquenales), Españoles/Extranjeros, Sexo y Año — National Statistics Institute.
- ↑ Diez principales provincias por población
- ↑ Menú de datos estadísticos sobre demografía y población Արխիվացված 2017-07-14 Wayback Machine, Instituto Nacional de Estadística (Իսպաներեն)
- ↑ Parque Nacional del Teide en todo sobre España
- ↑ «Teide National Park». World Heritage List. UNESCO. Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Auditorio de Tenerife (in Spanish)
- ↑ «Auditorio Tenerife, information (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Remodelación de la Plaza de la Patrona de Canarias
- ↑ Página sobre Candelaria del Cabildo de Tenerife
- ↑ «Ocio, museos y parques temáticos en Tenerife (in Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրուս դե Տեներիֆե (նահանգ)» հոդվածին։ |