Մաունա-Լոա
Մաունա-Լոա (հավայերեն Mauna Loa, բառացի՝ երկայն լեռ), վահանաձև (հավայան) տիպի գործող հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում։ Բարձրությունը՝ 4170 մ։ Երկրի ամենաբարձր և ամենախոշոր (ծավալով) հրաբուխն է։ Կազմված է բազալտներից։ Ունի զառիկող լանջեր և 6, 5 կմ շրջագծով խառնարան։ Հաճախ են ժայթքումները (վերջին ուժեղ ժայթքումը՝ 1950 թվականին), որոնց ընթացքում խառնարանում առաջանում է լավային լիճ։
Մաունա-Լոա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Վահանային հրաբուխ և volcanic landform? |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Հավայի շրջան |
Աշխարհագրական տեղադրություն | Հավայան կղզիներ և Հավայի |
Լեռնաշղթա | Hawaiian–Emperor seamount chain? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 4170 մետր |
Նյութ | բազալտ |
Սմիթսոնիան կոդ | 332020 |
![]() ![]() | |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 363)։ ![]() |