Գոմերա (իսպ.՝ La Gomera), կղզի Ատլանտյան օվկիանոսում։ Կանարյան կղզիներից մեկն է[2]։ Վարչականորեն մտնում է Իսպանիայի Տեներիֆե պրովինցիայի կազմի մեջ։ Տարածքը 369,71 կմ² է, կղզում ապրում է 23076 մարդ (2011)։ Ունի տեղական ինքնավարություն։ Ամենամեծ քաղաքը Սան-Սեբաստիան-դե-լա Գոմերան է (9055 մարդ)։

Picto infobox map.png
Գոմերա
(Isla de la Gomera) La Palma & La Gomera Islands, Canary Islands (cropped).jpg
Տեսակhigh island?
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
Վարչատարածքային միավորՍանտա Կրուս դե Տեներիֆե
ՎայրԱտլանտյան օվկիանոս
Մասն էԿանարյան կղզիներ
Մակերես370 կմ²
Բնակչություն21 153 մարդ
Map
Map

ԲնությունԽմբագրել

 
Հոմերա կղզու քարտեզը

Կանարյան կղզիներից միակն է, որտեղ չկան հրաբխային հետքեր։ Գոմերայի ամենաբարձր կետը 1488 մետր է։ Կղզին հայտարարվել է ազգային պարկ, պահպանվում է նրա յուրահատուկ բուսականությունը։ Կղզու հարավային կողմը չորային է, իսկ հյուսիսում անձրևոտ է, որը նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։

Կլիմայական տվյալներԽմբագրել

Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
Օրական ջերմաստիճան 21 21 22 23 24 25 27 29 28 26 24 22
Գիշերային ջերմաստիճան 15 15 15 16 17 18 20 21 20 19 18 16
Ցերեկ 6 6 7 8 9 9 9 9 8 7 6 5
Ամսվա անձրևոտ օրեր 6 4 3 2 2 1 0 0 2 5 6 7
Ջրի ջերմաստիճան 19 18 18 18 19 20 21 22 23 23 21 20

ՊատմությունԽմբագրել

Ինչպես և մյուս կղզիների կղզեխումբը մինչև 15-րդ դարը Հոմերա կղզում նույնպես իսպանացիներ էին ապրում։ Այնուհետև նրանք ճանաչեցին իրենց սենյորությունը (իշխանին պատկանող երկրամաս)։

ՏնտեսությունԽմբագրել

Զարգացած է գյուղատնտեսությունը, մշակում են բանան, պատրաստում են արմավենու մեղր և թունդ ալկոհոլային խմիչքներ։ Բնակչության մեծ մասը աշխատում է Տեներիֆե կղզում։ Գնալով մեծ նշանակություն է ունենում զբոսաշրջությունը, չնայած որ այցելուների 75%-ը ընդամենը մեկ օր է անցկացնում կղզում։

ՏրանսպորտԽմբագրել

20-րդ դարում կղզում կառուցվել է օդանավակայան և ավտոճանապարհային ցանց, որոնք փոխադրման հիմնական միջոցներն են։ Օգտագործվում են նաև լաստանավեր՝ ապրանքներ տեղափոխելու համար։

Տեսարժան վայրերԽմբագրել

Գարախոնա ազգային պարկի հետ միասին գլխավոր քաղաքում առանձնանում են մի քանի հուշարձաններ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Гомара // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Гомера (нем.) (недоступная ссылка)
  • Сайт островного совета (недоступная ссылка)
  • Туристический сайт
  • Гомера (исп.) (недоступная ссылка)
  • Гомера - Официальная веб-страничка о туризме на Канарских островах
  • Язык сильбо гомеро (недоступная ссылка)