Սանգա (Սանգհա), արևադարձային անտառ և ազգային պարկ, զբաղեցնում է Կոնգո գետի վտակ Սանգա գետի ավազանը։ Արևադարձային անտառը գտնվում է երեք պետությունների սահմաններում՝ ընդգրկելով Կոնգոյի Հանրապետության արևմտյան, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության կենտրոնական և Կամերունի արևելյան շրջանները։

Սանգա
Տեսակgroup of protected areas?
Երկիր Կամերուն,  Կոնգոյի Հանրապետություն և  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Մակերես746 309 հեկտար և 1 787 950 հեկտար
Կազմված էNouabalé-Ndoki National Park?, Լոբեկե (ազգային պարկ) և Dzanga-Ndoki National Park?
Ձևավորում1990
Քարտեզ
Քարտեզ
Սանգա գետը

Անտառի տարածքում առանձնացնում են 3 ազգային պարկեր.

2000 թվականին երեք երկրների միջև ստորագրվեց կենսոլորտային տարածքի ստեղծման մասին համագործակցության համաձայնագիր, իսկ 2007 թվականին հիմնվեց Սանգա ազգային պարկի գիտահետազոտական ինստիտուտը։ 2012 թվականին այն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ ընգդգրկելով 7542.86 կմ2 մակերես բուն անտառային գոտի և 17879.5 կմ2 բուֆերային գոտի[1][2]։ Ազգային պարկի միջազգային անվանումն է Sangha Trinational, որը թարգմանաբար նշանակում է «երեք ազգերի Սանգա»։

Ֆլորա խմբագրել

 
սավաննա

Սանգա անտառը լանդշաֆտային առումով ընդգրկում է «անձրևային» մշտադալար լայնատերև անտառները, արևադարձային անտառները և ճահճուտները, ինչպես նաև՝ սավաննաները։ Հորդացումների և վարարումների ժամանակ մեծ վնաս են կրում հատկապես սավաննաների խոտածածկ տարածքները, որոնք պարբերաբար ջրածածկ են լինում՝ նպաստելով ճահճուտների ընդարձակմանը և հողային էրոզիային։ Ռելիեֆի ցածրադիր մասերում՝ ուանգաներում, հանդիպում են բե կոչվող սավաննաները, որոնք տարածվում են գետի հոսանքի երկայնքով՝ զբաղեցնելով ամբողջ գետավազանը։ Մինչ օրս այդ տիպի սավաննաներից ուսումնասիրվել են ընդամենը 138-ը։ Սավաննային գոտիները իրարից տարբերվում են մեծությամբ, հողային և ջրային ռեժիմով, հետևաբար, նաև՝ ֆլորայով և ֆաունայով։ Սանգայի անտառներն ունեն ոչ միայն գեղագիտական, այլև՝ գիտահետազոտական և տուրիստական նշանակություն։ Ի տարբերություն դժվարանցանելի արևադարային անտառների, այստեղ հնարավոր է իրականացնել տուրիստական արշավներ և հետազոտական աշխատանքներ։

Սանգայի բնական հարստությունը և բազմազանությունը առաջին հերթին պայմանավորված են նրանով, որ անտառը գտնվում է Կոնգոյի հասարակածային և սավաննաների կենսաշխարհագրական շրջանների միջև՝ անցումային գոտում։ Բացի այդ, սա Կոնգոյի ավազանի եզակի հատվածներից է, որտեղ մարդու ազդեցությունը եղել է նվազագույն։ Մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը փոքրաթիվ ցեղախմբերի կողմից իրականացվող բնօգտագործումը սահմանափակվում էր որսորդությամբ և հավաքչությամբ։ Եվ միայն 20-րդ դարի երկրորդ կեսից տարածքի 30%-ն սկսվեց օգտագործվել արդյունաբերական նպատակով։ Այսօր էլ մարդու տնտեսական գործունեությունը այստեղ շատ սահմանափակ է, իսկ բնակչության խտությունը՝ ցածր։

Ֆաունա խմբագրել

Սանգայի անտառը շատ կենդանիների տարածման բնական միջավայրն է։ Այստեղ տարածված շատ կենդանատեսակներ էնդեմիկ են կամ գտնվում են ոչնչացման եզրին։ Սանգա գետը հատում է անտառը հյուսիսից հարավ։ Այս գետում են տարածված Նեղոսի կոկորդիլոսը և մինչև 1.33 մետր երկարության հասնող Մեծ վագրաձուկը (անգլ.՝ Hydrocynus goliath):

Անտառային բաց և փակ տարածքների առկայությունը, մարդու սահմանափակ ազդեցությունը նպաստել են աֆրիկյան անտառային փղերի, գորիլաների և շիմպանզեների խոշոր պոպուլյացիաների ձևավորմանը[3]։ Հանդիպում են գոմեշներ, վայրի խոզեր, այծքաղների այնպիսի էնդեմիկ տեսակներ, ինչպիսիք են սիտատունգան և բոնգոն։

Այս կենդանատեսակների որոշ պոպուլյացիաներ տարածված են միայն Սանգա գետահովտի որոշակի հատվածներում, որի պատճառով ազգային պարկի արևելյան և հարավարևմտյան շրջանների նույն տեսակին պատկանող տարբեր պոպուլյացիաներն իրարից տարբերվում են հարմարվողականությամբ և վարքագծով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sangha Trinational». UNESCO. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. Gerken, James (2012 թ․ հուլիսի 9). «Sangha Tri-National Protected Area Declared A World Heritage Site». huffingtonpost. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. «Central African Republic». Africa's Eden. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.