Սայ Տվոմբլի
Սայ Տվոմբլի (իրական անունը` Էդվին Պարկեր Տվոմբլի կրտսեր, անգլ.՝ Edwin Parker "Cy" Twombly, Jr., ) ամերիկացի նկարիչ և աբստրակցիոնիստ քանդակագործ։
Սայ Տվոմբլի |
---|
ԿրթությունԽմբագրել
- Բոստոնի գեղարվեստի թանգարանի դպրոց (1947-1949)
- Վաշինգտոնի և Լիի համալսարան, Լեքսինգթոն, Վիրջինիա
- Art Students League, Նյու Յորք (1950-1951)
- Black Mountain College, Հյուսիսային Կարոլինա (1951-1952)
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1928 թվականի ապրիլի 25-ին, Լեքստինգոնում, Վիրջինիայում։ 1948-1951 թվականներին սովորել է Բոստոնի Գեղարվեստի թանգարանի դպրոցում, Լեքսինթոնի Washington and Lee University-ում, Նյու Յորքի Art Students League-ում, որտեղ հանդիպել է Ռոբերտ Ռաուշենբերգին։ Ռոբերտ Ռաուշենբերգի հովանավորությամբ 1951-1952 թվականներին ընդունվել է Աշվիլի Black Mountain College, (Հյուսիսային Կարոլինա), որտեղ սովորել է Ֆրանց Կլայնի, Ռոբերտ Մազերվելի և Բեն Շանի մոտ։
Տվոմբլիի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1951 թվականին, Նյու Յորքի Kootz Gallery պատկերասրահում։ Այդ ժամանակ նրա աշխատանքներում զգացվել է Քլայնի սև-սպիտակ էքսպրեսիոնիստական աշխատանքների ազդեցությունը, ինչպես նաև` Պաուլ Կլեեի մանկական կերպարայնությունը։ 1952 թվականին Տվոմբլին դրամաշնորհ է ստացել Վիրջինիայի գեղարվեստի թանգարանի կողմից, որը նրան հնարավորություն է տվել այցելել Հյուսիսային Աֆրիկա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա։ 1953 թվականին վերադառնալուց հետո ծառայել է բանակում որպես գաղտնագիր։ 1955-1959 թվականներին աշխատել է Նյու Յորքում և Իտալիայում, վերջնականապես հիմնավորվել է Հռոմում։ 1959 թվականին ամուսնացել է իտալացի նկարչուհի Տատա Ֆրանկետտի հետ։ Այդ ժամանակաշրջանում սկսել է ստեղծել աբստրակտ քանդակներ, որոնք տարբերվում ըստ նյութի և չափերի և միշտ ծածկված են եղել սպիտակ ներկով։ Իտալիայում սկսել է աշխատել մեծ ֆորմատով և հեռացել է ֆորմալ էքսպրեսիոնիստական կարակուլից` անցում կատարելով տեքստի ու թվերի առավել մանրամասն օգտագործմանը` ոգեշնչում փնտրելով պոեզիայի, դիցաբանության և պատմության մեջ։ Արդյունքում ստեղծել է տարբեր նշանների բառարան` երբեմն սեռական ենթատեքստով, որոնք ընթերցվում են առավելապես ոչ թե նշանագրության ավանդական ձևերով, այլ` այլաբանորեն։
Տվոմբլին հրավիրված է եղել ցուցադրելու իր աշխատանքները 1964 թվականի Վենետիկի բիենալեում։ 1968 թվականին Milwaukee Art Center-ում կազմակերպվել է նրա աշխատանքների առաջին հետահայաց ցուցադրությունը։ 1995 թվականին Հյուստոնում բացվել է Սայ Տվոմբլիի պատկերասրահը, որտեղ ցուցադրվել են նկարչի` 194 թվականից ի վեր ստեղծված աշխատանքները։
Սայ Տվոմբլի դարձել է պատմության մեջ երրորդ ժամանակակից նկարիչը, ում աշխատանքները մշտական հիմունքներով ցուցադրվում են Լուվրում[1]։
Մահացել է քաղցկեղից։
ՃանաչումԽմբագրել
- 1987` Ռուբենսի մրցանակ
- 1996` Ճապոնիայի կայսերական մրցանակ
- 2001` Վենետիկի բիենալեի ոսկե առյուծ
- 2010` Պատվավոր Լեգեոնի շքանշան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Собств. корр. В Лувре появилось третье произведение современного искусства // lenta.ru. — 2010. — 24 марта.
ԳրականությունԽմբագրել
- «Путеводитель по искусству» под редакцией Яна Чилверса, Москва, ОАО Издательство «Радуга»
- «Актуальное искусство 1970—2005». Брэндон Тейлор. Издательство Слово.