Սամվել Գանթարյան

հայ բանասեր, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Սամվել Գանթարյան (սեպտեմբերի 22, 1838(1838-09-22)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 25, 1908(1908-10-25)[1], Վենետիկ, Իտալիա), հայ բանասեր։

Սամվել Գանթարյան
Ծնվել էսեպտեմբերի 22, 1838(1838-09-22)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 25, 1908(1908-10-25)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
Ազգությունհայ
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի
Մասնագիտությունթարգմանիչ և բանասեր
ԵրեխաներԱստղիկ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը, 1859 թվականին ընդունել հոգևորական կոչում։ Որպես ուսուցիչ կամ տեսուչ պաշտոնավարել է Վենետիկի, Կ. Պոլսի Մխիթարյան վարժարաններում։ Պարբերական մամուլում, մասնավորապես «Բազմավեպում», տպագրել է հոդվածներ։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա հետևյալ աշխատությունները՝ «Տարերք հռետորական արվեստի» (Վենետիկ, 1875), «Բառարան գաղղերեն-հայերեն-տաճկերեն» (Վենետիկ, 1886)։ Կատարել է թարգմանություններ Լամարթինից, Կլոպշտոկից և այլ հեղինակներից։ «Բազմավեպում» որպես ծածկանուն օգտագործել է Հ. Ս. Կեսարյան։ Ղազար Փարպեցու «Հայոց պատմությունը» թարգմանել է ֆրանսերեն[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=4794
  2. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 225-226 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 685